Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացները «լավ քննարկում են ունեցել» - Mediamax.am

Փետրվար 19, 2026
4042 դիտում

Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացները «լավ քննարկում են ունեցել»


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը։

«Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ»,- X-ում գրել է Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը:

 

Մեդիամաքսը նշում է, որ Ռուբեն Ռուբինյանը եւ Սերդար Քըլըչը վերջին անգամ հանդիպել էին 2024 թվականի հուլիսի 30-ին սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։

 

Այսօրվա նրանց հանդիպումը թվով վեցերորդն էր:




Մեր ընտրանին