Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը եւ Սերդար Քըլըչն այսօր հինգերորդ հանդիպումն են անցկացրել սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։
«Նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Բացի այդ, նրանք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաեւ փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։
Վերջում նրանք վերստին ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որեւէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը՝ երկու երկրների միջեւ լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար», - ասված է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
















