Ֆիդանն ասել է, թե երբ կկարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները - Mediamax.am

Փետրվար 19, 2026
3722 դիտում

Ֆիդանն ասել է, թե երբ կկարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Ֆիդանը ասել է Turkiye թերթին։

 

Նրա խոսքով, Անկարան Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության ձեռքբերումը համարում է Հարավային Կովկասում կայունության ապահովման կարեւոր տարր։

 

«Մենք առավելագույն աջակցություն ենք ցուցաբերում պայմանավորվածությունների ձեռքբերմանը եւ ուրախ ենք տեսնել, որ կողմերը մոտենում են դրան։ Սահմանների սահմանազատման վերաբերյալ վերջին որոշումները այս առաջընթացի լավ օրինակ են»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը։




Մեր ընտրանին