Նալբանդյանը համոզված է, որ շատ երկրներ կընդունեն ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող որոշումներ - Mediamax.am

4672 դիտում

Նալբանդյանը համոզված է, որ շատ երկրներ կընդունեն ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող որոշումներ


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի կողմից ընդունված Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքը "կարող է միայն օգտակար լինել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար”:

“Եթե ինչ-որ բան խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա դա հենց թուրքական կողմի մոտեցումն է: Թուրքական կողմը Ցյուրիխում արձանագրությունների ստորագրումից հետո հետքայլ արեց՝ հրաժարվելով կյանքի կոչել պայմանավորվածությունները: Միջազգային հանրությունը գտնում է, որ գնդակը գտնվում է Թուրքիայի կիսադաշտում”,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը ավստրիական Der Standard թերթին տված հարցազրույցում:

 

Այն հարցին, թե արդյոք Հայաստանն այս օրենքը համարում է մի մոդել, որին պետք է հետեւեն նաեւ այլ երկրներ, Էդվարդ Նալբանդյանը վստահություն է հայտնել, որ “նման որոշումներ ընդունելու են նաեւ այլ երկրներ, քանի դեռ Թուրքիայի պետական քաղաքականությունն է Հայոց ցեղասպանության ժխտումը”:

 

“Ցեղասպանության ժխտումը համապատասխան արձագանքի է արժանանում”,- ասել է նախարարը:

 

Անդրադառնալով օրինագծի քննարկմանը Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում` նա ասել է, որ օրենքը Ֆրանսիայի ժողովրդի ջախջախիչ մեծամասնության կարծիքն է:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին