“Պետք չէ վտանգավոր դռներ բացել”, ասել է Հիլարի Քլինթոնը Ֆրանսիայի Սենատի որոշման մասին - Mediamax.am

5554 դիտում

“Պետք չէ վտանգավոր դռներ բացել”, ասել է Հիլարի Քլինթոնը Ֆրանսիայի Սենատի որոշման մասին


ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը

Լուսանկարը` https://www.hoodemia.com/


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն անդրադարձել է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը:

Ինչպես հաղորդում է ABC News-ը, Հիլարի Քլինթոնն ասել է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը զգուշավոր է խոսքի ազատությանը վնաս հասցնելու հարցում: Նա նշել է, որ ամենաճիշտ տարբերակն այդ հարցը պատմաբաններին թողնելն է:

 

“Ես կարծում եմ, որ իշխանության ուժի կիրառմամբ պատմական հարցերի լուծումը բացում է մի շատ վտանգավոր դուռ”,- ասել Հիլարի Քլինթոնը ԱՄՆ Պետքարտուղարության աշխատակիցների հետ հանդիպմանը: Նա հավելել է, որ խնդիրը պետք է քննարկվի, այլ ոչ թե հաստատվի կառավարությունների կողմից:

 

Ըստ ԱՄՆ պետքարտուղարի, “պետք է բոլոր կողմերին խրախուսել բոլոր պատմական վիճելի հարցերի քննարկման ժամանակ ներկայացնել փաստարկներ ու լսել միմյանց”:

   

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը 127 “կողմ”, “86” դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը պետք է հաստատվի նախագահ Սարկոզիի կողմից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին