Էրդողանի հիստերիան - Mediamax.am

Էրդողանի հիստերիան
8639 դիտում

Էրդողանի հիստերիան


Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող ֆրանսիական օրինագծի ընդունման արդյունքում Թուրքիայում սկիզբ առած հիստերիան չէր կարող առավել ինքնակործանարար և մերկացնող լիներ: Հունվարի 24-ին հրապարակված Թուրքիայի պաշտոնական հաղորդագրությունը ընթերցողները կարող են միայն ապշել գործածված տոնից, որը անվայել է ուժեղ և հասուն պետությանը, ինչպիսին Թուրքիան է և ավելի շատ հիշեցնում է արաբական այն առաջնորդների ելույթները, որոնք վերջերս վտարվեցին սեփական ժողովրդի կողմից:   

Թուրքական կողմի պնդմամբ` Ֆրանսիան իբրև թե «շատ կոպիտ ձևով ոտնահարում է խոսքի ազատության իրավունքը»: Սույն թվականի հունվարի 25-ին Լրագրողներ առանց սահմանների թղթակցի դատապարտող փաստմամբ Ֆրանսիական կողմը թուլացնում է մամուլի ազատությունը և ընդհանուր սանդղակում անկում է գրանցում` զբաղեցնելով հնարավոր 178 տեղերից 148-րդ հորիզոնականը (Զբաղեցրած հորիզոնականներ` Ֆրանիսա - 38-րդ, Հայաստան – 77-րդ, Ադրբեջան – 162-րդ):  Ֆրանսիական օրենքն իրականում անում է հակառակը` պաշտպանում է ազատությունները, որում թուրքական կողմը հակառակն է փորձում ցույց տալ: Ֆրանսիան Գերմանիայի հետ միասին տասնյակ տարիներ շարունակ ունեցել է այդպիսի օրենքներ, որոնք վերաբերում են Հոլոքոստը մերժողներին:  Սա ամենևին չկասեցրեց ոչ այս հիմնախնդիրներով զբաղվող հետազոտողների աշխատանքները և ոչ էլ  լրագրողական ազատությունները: Ավելին` կային այնպիսի հայացքներ, որոնք իմ անձնական կարծիքով պատշաճ չէին: Այսպիսի օրենքները պաշտպանում են կարծրացած մտքերից և վերջիններիս քարոզչությունից, որը ամբողջականանում է որպես քաղաքականացված պրակտիկա, ինչն այս օրերին Վարչապետ Էրդողանը բարձրաձայնում է: Նա Սարկոզիին մեղադրում է  հայկական ձայների «որսի» մեջ, մինչդեռ վերջինս չի կարևորում թուրքական ծագմամբ, բայց Ֆրանսիայի անձնագրեր ունեցողների ձայները: Հայոց ցեղասպանությունը արդեն իսկ երկարատև ժամանակ է, որ  ճանաչվել է Ֆրանիսայի, ինչպես նաև եվրոպական այլ երկրների և Եվրոպական Պառլամենտի կողմից: Սրանք տեղի են ունեցել ճնշող փաստերի առկայության պայմաններում, մինչդեռ թուրքական արխիվները շարունակում են փակ մնալ, փաստաթղթերը և 1915թ. դեպքերը մեկնաբանող լրագրողները շարունակում են կորել, ինչպես Հրանտ Դինքը:  Ֆրանսիական նոր օրենքը պարզապես համապատասխանում է ավելի վաղ ճանաչված որոշմանը: Գերմանական Բունդեսթագը քննարկում է նմանատիպ քայլերը և նա ևս պետք է իրագործի նույն կերպ: Հանդուրժողականության եվրոպական իդեալը կարիք ունի անհանդուրժողականության անհանդուրժողական մոտեցման: Ցեղասպանությունն իրենից ներակայացնում է  ծայրահեղ անհանդուրժողականություն: Ազատական  ժողովրդավարությունը պետք է ուժեղագույնս պայքարի նրանց դեմ, ովքեր փորձում են քայքայել այդ  ազատությունները:

Չնայած, որ օրինագծում նշված չէ Թուրքայի անունը, այնուամենայնիվ Նախագահ Սարկոզին հաշտվողական նամակ է ուղարկել թուրքական կառավարությանը: Էրդողանի պատասխանը լի էր սպառանալիքներով և պիտակավորումներով: Վերջինս այդ օրենքն անվանել է «անարդար քայլ, որը ոտնահարում է մարդկային արժեքները և հանրային գիտակցությունը»…: «Ոչ ոք չպետք է  կասկածի տակ առնի մեր կառավարության սկզբունքային մոտեցումը այս հիմնախնդրի վերաբերյալ», - հայտարարված  է Արտաքին գործերի նախարարության պատասխանում: Այսպիսի խոսքերը  բնավ չեն արտացոլում մի ազգի մոտեցում, որը ներկայանում է որպես հպարտ և կայացած: Այս ամենն իրենից ավելի շուտ հիշեցնում են ավազի մեջ մխրճված հուզված տղայի` ասելով, թե նա է առաջինը սկսել: Թուրքիան դադարեցնում է իր հարաբերությունները Ֆրանսիայի հետ և մեղադրում է նրան: Փոխարենը Թուրքիան պետք է օգտագործի ստեղծված հնարավորությունը և նոր քաղաքականություն մշակի, որը կարող է նույնիսկ հիմնվել  ազգայնականության վրա (չնայած ես այն կհամարեմ սխալ, բայց գոնե խելացի քայլ): Թուրքիան կարող է բացել սահմանը Հայաստանի հետ և սկսի հիմնախնդրի վերաբերյալ բանակցությունները, որում ոչ մի միջազգային խաղացող ներգրավված չի լինի: Թուրքիան կարող է պնդել և այնուամենայնիվ որակել այն որպես «1915 թվականի իրադարձություններ», երբ Օսմանյան կայսրությունն էր և արդյունքում միայն անուղղակի ձևով է կապված ներկայիս Թուրքիայի հետ:

Թուրքիան պետք է կենտրոնանա  իր ազգաւյին շահերի վրա` ստանալով աջակցություն միջազգային հանրությունից գործարքը ապահովելու համար, ինչը սահմանափակում է հնարավոր հայկական վնասի պահանջները և հենվում է անկեղծ «ոչ մի խնդիր» քաղաքականության վրա իր հարևանների հետ: Փոխարենը, այդ «ոչ մի խնդիր» քաղաքականությունը տեսանելիորեն ձախողվեց ամենուր, և Թուրքիան այսօր ավելի շատ ճանաչված է որպես «աղմկահարույց»: Այն կորցրեց իր շահերը Եվրոպական միության հետ և ուղարկում է կատաղեցնող, զայրացնող և մոբիլիզացնող ազդակներ ամբողջ աշխարհի հայկական սփյուռքին և իր սեփական փոքրամասնություններին, հատկապես քուրդերին իր աղքատ արևելյան մասում: Այս ամենը մեծ գին ունի Թուրքիայի համար և չի խրախուսվում ոչ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի, ոչ էլ նախագահի կողմից: Թուրք ժողովրդի շահերից է բխում կոչ անել վարչապետ Էրդողանին հրաժարական տալ:  Եվ որպես նոււյնիսկ Թուրքիայի վաղեմի ընկերներ, ինչպես օրինակ` եվրոպական պառլամենտի անդամը և Թուրքիայի զեկուցող  Օմեն Ռուիջթենը դարձան հասարակայնորեն ավելի ու ավելի հուսախաբված և քննադատված, Ֆրանսիան և Եվրոպական միությունը թվում է, թե կորցնելու քիչ բան ունեն, քանի դեռ Էրդողանը իշխանություն ունի: Թուրքական ինտելեգենցիայիցեկող միակ լույսը նշանակում է, որ քաղաքացիական հասարակությունը  այսօր մեր լավագույն հույսն է թուրքական արդիականությունը պահպանելու համար:

Մայքլ Կամբեկը “Հայաստանի եվրոպական ընկերներ” կազմակերպության գլխավոր քարտուղարն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Էրդողանի հիստերիան

Ծնունդդ շնորհավոր, Հայաստան
Մեր ընտրանին