Երկու ճշմարտություն կա, որոնք հաճախ փորձում են վիճարկել:
Առաջինը՝ բոլոր ստեղծագործող մարդիկ առաջին հերթին ստեղծագործում են իրենց համար: Մի՛ հավատացեք, եթե որեւէ գրող կամ երաժիշտ կասի, թե իր գրքերը կամ երգերը ստեղծվում են նախեւառաջ ընթերցողի համ հանդիսատեսի համար:
Բայց եւ առաջին ճշմարտությունը չի հակասում երկրորդին՝ բոլոր ստեղծագործող մարդիկ ցանկանում են գնահատված լինել: Հատկապես այն դեպքում, եթե, օրինակ, լրագրողը գրում է իր սիրելի կերպարներից մեկի մասին: Վերջինիս կողմից գնահատված լինելը իրական երջանկություն է պարգեւում:
Թող անհամեստ չհնչի, բայց նախորդ տարի մասնակից դարձա նման մի փոքրիկ (բայց շատ կարեւոր) երջանկության «կերտմանը»:
Ամռանը ռուսաստանյան «Նովայա Գազետան» հրապարակել էր Ալեքսեյ Պոլիկովսկիի հոդվածը՝ Deep Purple խմբի նոր ալբոմի մասին (որը գերազանցել էր բոլոր սպասելիքները):
Վաղուց նման «զիլ» տեքստ չէի կարդացել: Մի քանի մեջբերում անեմ.
«В июле, посреди всех мировых потрясений и непотребств, невозмутимо вышел в свет очередной, 23-й альбом Deep Purple, странно отстранённый от злобы дня, заполняющей души и эфиры. Всё вокруг летит вверх ногами и чревато фатальной катастрофой, Deep Purple посреди всего этого стоят незыблемо и твёрдо».
«Мир Deep Purple, никогда не соединялся с миром обыденности, никогда не сливался с приниженной жизнью кухонь и трамваев — он высился рядом, независимый от всего и неподвластный шуму жизни, потому что сам был шумом иной жизни, рёвом и грохотом, мраком и счастьем».
«Замкнутые в своём круге, самодостаточные, как олимпийские боги, ни с кем не бегущие наперегонки, маниакально преданные своему звуку, который они оттачивали и совершенствовали десятилетия, они на обложке своего 23-го альбома послали в бредящий, теряющий почву под ногами, обезумевший от сложности мир издевательски элементарное послание: =1».
Հոդվածն այնքան էի հավանել, որ որոշեցի դրան հաղորդակից դարձնել «Օլիմպոսի աստվածներից» մեկին՝ Իեն Գիլանին: Վերը նշված հատվածները թարգմանեցի եւ ուղարկեցի նրան էլ. փոստով: Շատ արագ պատասխանեց. “That is indeed a great review”:
Ու հասկացա, որ այս պատմությունը չպետք է այսպես ավարտվի: Ֆեյսբուքում գտա Ալեքսեյ Պոլիկոսվսկիին եւ նրան ուղարկեցի Գիլանի գնահատականը:
Եվ ստացա այս պատասխանը.
“Спасибо за Ваше письмо, оно очень обрадовало меня! Я очень, очень рад, что Гиллан прочитал мой текст и назвал его great review! Хотя я никогда не встречался с Гилланом, он всегда был частью моей жизни - со времён In Rock, который я слушал в брежневской Москве”.
Ես վստահ եմ, մեր այսպիսի փոքրիկ երջանկությունները շատ կարեւոր են:
Բայց այստեղ էլ պատմությունը չավարտվեց: Պարզեցի, որ Ալեքսեյ Պոլիկովսկին հրաշալի (բայց քիչ հայտնի) գրող է: Աշնանը կարդացի նրա գրքերից երկուսը
«Потерянный во времени. И другие истории» եւ «Сад Льва»:
Առաջին գիրքը պատմվածքներ են՝ նուրբ եւ խորը: Մի շարքը դպրոցական կյանքի մասին է, ու թեեւ իմ եւ հեղինակի միջեւ տարիքային տարբերություն կա եւ մենք սովորել ենք տարբեր քաղաքի տարբեր դպրոցներում, որոշ դրվագներում տեսնում էի ինձ, դասընկերներիս եւ մեր ուսուցիչներին:
Պոլիկովսկու երկրորդ գիրքը Լեւ Տոլստոյի մասին է՝ շատ հետաքրքիր է: Գիտեի, որ
մեծ գրողը հակասական կերպար է եղել, բայց երբեք չէի պատկերացնի, որ այդ աստիճան: «Դասական» կենսագրություն չէ, այն հետաքրքիր պատում:
Գրքերն էլեկտրոնային են: Եթե ընթերցողների մեջ դրանք կարդալու ցանկացողներ լինեն, թող գրեն director@mediamax.am էլ.փոստին՝ սիրով կտրամադրեմ:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: