Սթինգը կերգի խաղաղության համար - Mediamax.am

Սթինգը կերգի խաղաղության համար
7184 դիտում

Սթինգը կերգի խաղաղության համար


Այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող երեք տարբեր հաղորդագրություններ եմ ստացել: Առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցած հետկազանյան բանակցությունների վերաբերյալ որոշ տպավորություններ էր պարունակում: Ակնհայտ է, որ այդ գործընթացը համեմատաբար արագ ավարտելու հնարավորություններ կան` այն դեպքում, եթե Ադրբեջանը մի փոքր քաղաքական ջանք գործադրի` ցույց տալու համար, որ դեռեւս լուրջ է տրամադրված գործընթացի նկատմամբ, եւ չի սկսի նոր ու քմահաճ պահանջներ ներկայացնել, ինչպես դա եղավ Կազանում: 

Երկրորդն Ադրբեջանի կառավարությունից էր: Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը շարունակել է այն, ինչ նախագահ Ալիեւը «քարոզչական պատերազմ» է անվանել` հայտնելով, որ  «Հայաստանն ավելի շատ է շահագրգռված պատերազմով, քան Ադրբեջանը»: «Նրանք ցանկանում են Ղարաբաղի հետագա օկուպացիան պահպանելու լրացուցիչ հիմնավորում ունենալ եւ սադրանքի համար հնարավորություններ կփնտրեն»,- ասել է նա Hürriyet Daily News-ի հետ հարցազրույցում: Նույն օրը նրա գործընկերը`Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի պետ Ալի Հասանովն ասել է, որ «իր շահերին հասնելու համար Ադրբեջանը պետք է պատերազմ սկսի օկուպացված տարածքների ազատագրման համար եւ ստիպի Հայաստանին մեզ բավարարող խաղաղ համաձայնագիր ստորագրել, ինչը ներկա պայմաններում անհնար է»: Այսպիսով` Ադրբեջանը շարունակում է սպառնալ պատերազմով եւ անգամ անկեղծորեն հայտարարում է, թե ինչու է պատերազմ փնտրում, եւ ապա իր համար «հարմար» տարբերակով մեղադրում է Հայաստանին այն բանում, որ այն պատերազմ է «սադրում»: Որքան էլ անտրամաբանական է թվում, սակայն այդ ամենը տեղի է ունենում բանակցությունների կարեւորագույն օրերին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Բաքվից հեռանալուն պես: 

Երրորդը Սթինգի “Russians” հայտնի երգի բառերն են` փոփոխված Ղարաբաղյան իրավիճակի համար: Դժվար է դրանց որեւէ բան հավելել. 

Եվրոպայում եւ Ամերիկայում բոլոր սպառնալիքներին ի պատասխան
Եվ Ադրբեջանի առաջնորդի հռետորական ելույթներից
հիստերիայի զգացումն է աճում,
Պարոն Ալիեւն ասել է. “Մենք ձեզ կթաղենք”
Ես չեմ կիսում այդ տեսակետը
Դա շատ քամահրական կլինի
Եթե ադրբեջանցիները եւս սիրում են իրենց երեխաներին: 

Ինչպես փրկեմ իմ փոքր որդուն Օպենհեյմերի մահացու խաղալիքից,
Այստեղ գոյություն չունի առողջ տրամաբանության մենաշնորհ
Քաղաքական ցանկապատի երկու կողմում
Մենք նույն կառուցվածքն ունենք
Հավատացեք ինձ` գաղափարախոսությունը կապ չունի,
Ես հուսով եմ, որ ադրբեջանցիներն էլ են սիրում իրենց երեխաներին : 

Չկա պատմական նախադեպ
Նախագահի խոսքերի համար
Չկա հաղթական պատերազմ`
Դա սուտ է, որին մենք այլեւս չենք հավատում
Պարոն Սարգսյանն ասում է. “Մենք կպաշտպանենք ձեզ”
Ես չեմ կիսում այդ կարծիքը
Հավատացեք ինձ` գաղափարախոսությունը կապ չունի
Ես հուսով եմ, որ ադրբեջանցիներն էլ են սիրում իրենց երեխաներին:  

Մենք նույն կառուցվածքն ունենք
Հավատացեք ինձ` գաղափարախոսությունը կապ չունի
Ես հուսով եմ, որ ադրբեջանցիներն էլ են սիրում իրենց երեխաներին:  

Մայքլ Քամբեկը “Հայաստանի եվրոպական ընկերներ” կազմակերպության գլխավոր քարտուղարն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Էրդողանի հիստերիան

Ծնունդդ շնորհավոր, Հայաստան
Մեր ընտրանին