Անուշ Նավասարդյան - Mediamax.am
Գլխավոր էջ
BANKS
BRAVO
ITEL
SPORT
GASTROVINO
QUIZ
MAXMONITOR
հարցազրույցներ
Հեղինակներ
ՇԱՐՔԵՐ
Հատուկ նախագծեր
Նորագույն պատմություն
Հայկական Կարմիր
Հանրապետություն
2020 թվականի պատերազմը
Մանկության խաղեր
Մոսկվա 1980
Այլընտրանքային պատմություն
Երեւան.XX դար
Շարժում 1988/25
Արարատ 73` վերելքի ուղին
ԳՐՔԵՐ
ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆ. Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը
ՄԵՐ ՀԱՅՐԵՐԻ ՄՈԽԻՐԸ. Լեռնային Ղարաբաղի անկման պատմությունը
ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»
«Հայկական կարմիր»
ՎԱՆՈՆ ՈՒ ՎԱԶԳԵՆԸ. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը
Մեր մասին
Մարդիկ, Գաղափարներ, Տեսլական
Վերելքի ուղին
հայերեն
|
русский
|
english
հայերեն
русский
english
Նոյեմբեր 23, 2025
հայերեն
русский
english
Արա Թադեւոսյան
Դրամի ծնունդը ու «փրկիչ» Քենեդին
նորություններ
հեղինակներ
հատուկ նախագծեր
հարցազրույցներ
հայերեն
|
русский
|
english
հայերեն
русский
english
հեղինակներ
Անուշ Նավասարդյան
Երեւանի թիվ 196 դպրոցի տնօրեն
ՈՒրբաթ 27 Մարտ 2020 16:59
Յուրօրինակ ապաշխարությունը
Մարտի 28-ին լրանում է հորս` Աշոտ Նավասարդյանի ծննդյան 70-ամյակը, ու մինչ կորոնավիրուսի ի հայտ գալը մենք նպատակադրվել էինք այն առանձնահատուկ նշել։ Այս ընթացքում կրկին վերադարձանք հորս փաստաթղթերին, փորփրեցինք արխիվը, նկարները։ Շատ հետաքրքիր նյութերի, հոդվածների ու անունների մեջ մեկն ինձ մի դեպք հիշեցրեց, որ պատահել էր մի քանի տարի առաջ։
Շաբաթ 28 Ապրիլ 2018 09:38
Հրեշ սպանելու ճանապարհին հանկարծ հրեշ չդառնանք
Սովետական երկրում հակասովետական պրոպագանդա եւ ագիտացիա անելու համար հորս՝ Աշոտ Նավասարդյանի ազատազրկումից հետո բազում բարեկամներ եւ ընկերներ մեր ընտանիքից երես էին թեքել:
Հինգշաբթի 26 Ապրիլ 2018 12:24
Մի պատմություն կուսակցության մասին
Երբ Մեդիամաքսի համար գրում էի սյունակներ, հասա կուսակցության ստեղծմանն ու կանգ առա: Կանգ առա, որովհետեւ չգիտեի՝ ինչպես գրեի, որ որեւէ մեկին չնեղացնեմ իմ ճշմարտությամբ:
Երկուշաբթի 15 Ապրիլ 2013 15:03
«Անկախության բանակը»
Մոսկվան Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելուց բացի որեւէ քայլ չէր ձեռնարկում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները կասեցնելու համար, ուստի պարզ էր, որ ռազմական գործողություններն անխուսափելի են լինելու: 1989թ. ուշ աշնանը մերոնք արդեն ձեռնամուխ եղան զենք-զինամթերքի հայթայթմանը: Դրանք ձեռք էին բերվում կամ, ինչպես իրենք էին ասում, ազգայնացվում էին զորամասերից, միլիցիայի ստորաբաժանումներից եւ բոլոր այն գրասենյակներից, որտեղ զենք էր պահվում: Զենքը հավաքում էին հիմնականում մորական պապիկիս տանը, ինչի մասին պատմել եմ նախորդ սյունակում: Հենց այստեղից էլ առաջին անգամ նրանց ճանապարհեցինք մարտի՝ Երասխավան…
Երեքշաբթի 2 Ապրիլ 2013 12:25
Ղարաբաղյան շարժումն ու ԱՄԿ-ականները
Մի քանի ամիս տեւեց, մինչեւ հայրս ինտեգրվեց ընտանիքին, շրջապատին, հասարակությանը: 7 տարին քիչ չէր իրականությունից դուրս մնալու համար: Ինչպես արդեն գրել էի նախորդ սյունակում, երբ հայրս վերադարձավ, ես արդեն 4-րդ դասարանում էի սովորում, Արուսը՝ 1-ին, իսկ մայրս մի քանի տեղ աշխատող, կայացած կին էր, ու հայրս պետք է մեծ ջանքեր գործադրեր՝ իր ուրույն տեղն ու դերը գրավելու ընտանիքում, որոնց մասին գոնե մենք՝ երեխաներս պատկերացում գրեթե չունեինք: Դե, իհարկե, արդեն ասել եմ, որ մորս համար հայրս բարձր արժեք էր (եւ է), ուստի մենք էլ սկսեցինք քիչ-քիչ հարմարվել նրա ներկայությանը մեր կյանքում: Դա այնքան էլ երկար ժամանակ չպահանջեց, քանի որ հայրս էլ ջանք չէր խնայում՝ լրացնելու բաց թողնվածը: Մինչ աշխատանքի տեղավորվելը առավոտյան մեզ ուղեկցում էր դպրոց, ապա՝ դիմավորում, ստիպում էր մեզ առողջ սնունդ ընդունել՝ կաթնաշոռ, թթվասեր (որոնք ես սարսափելի չէի սիրում) եւ օգնում էր դասերը պատրաստել: Պիտի նշեմ, որ հայրս բացառիկ գրագետ մարդ էր, թեեւ հնարավորություն չէր ունեցել բարձրագույն կրթություն ստանալու (ինչպես գիտեք, առաջին անգամ ձերբակալվել է 18 տարեկան հասակում), խոսում էր գրական հայերենով եւ հաճախ բարկանում էր մեր երբեմն օգտագործած խոսակցական բառերի համար: Ուզում եմ մի հետաքրքիր դեպք պատմել, որ դաջվել է հիշողությունս մեջ:
ՈՒրբաթ 1 Մարտ 2013 16:48
Ընտանիքիս նոր առավոտը
Ինչպես համոզվեցիք, հայրս միայն ֆիզիկապես տանը չէր ու չէ այսօր, եւ իրականում իր բացակայությամբ ավելի ներկա էր եւ է, քան իրենց ընտանիքների հետ ապրող շատ ու շատ հայրեր (հորս «բացակայության» ընթացքում էլ, այսօր էլ, միշտ նշել ու նշում ենք իր ծննդյան օրը, ծնողներիս ամուսնության օրը եւ այն բոլոր տոները, որոնք որեւէ նշանակություն են ունեցել նրա կյանքում):
Երեքշաբթի 19 Փետրվար 2013 18:49
Ինչպես էի տեսակցում հորս
Ինչպես եւ խոստացել էի նախորդ սյունակում, այսօր ուզում եմ պատմել կյանքիս այն տարիների մասին, երբ հորս մի քանի ժամ տեսնելու համար ստիպված էինք հազարավոր կիլոմետրեր հաղթահարել:
Երկուշաբթի 11 Փետրվար 2013 11:32
Ինչպես «տարան» հորս
Ուրախությամբ կարդում եմ Մեդիամաքս-ի «Շարժում 1988/25» նախագծի նյութերը, որտեղ 1988-ի շարժման հեղինակներն ու մասնակիցներն իրենց հիշողություններն են պատմում Ղարաբաղյան շարժման սկզբի վերաբերյալ: Ակամա իմ մեջ էլ արթնացան հիշողություններ, որոնք շատ թանկ են ինձ համար, ու պետք է խոստովանեմ, որ երջանիկ եմ այդ իրադարձությունների ոչ թե կողքով, այլ միջով անցնելու համար:
Լրահոս
Հասարակություն
| Նոյեմբեր 22, 2025 23:03
«3-րդ հարկի հիշողությունը»․ Արման Գրիգորյանի ապրող գործերը
«Գրքերի տաղավար»
| Նոյեմբեր 22, 2025 11:03
«Երեւանում՝ Երեւանը կարոտելով». Գուրգեն Խանջյանի «Ինչկաչկա» վեպ-էսսեն
Հասարակություն
| Նոյեմբեր 22, 2025 09:43
Մեկնարկել է հոգեւոր-հոգեբանական աջակցության առաջին վերապատրաստման ծրագիրը
Մեր ընտրանին
M.A.M շարժում. Միավորել Սփյուռքի կրթական ներուժը եւ ամրացնել կապը հայրենիքի հետ
Իրանի քրդերի եւ ադրբեջանցիների առաջին բախումը ջրի համար
«Հյուսիսի Մոնա Լիզան» Շեւալյեի եթերային ու նուրբ վեպում
Մեր մասին
|
Կապ
|
Օգտագործման կարգ
|
Գովազդ
8