Պետրոս Ղազարյան - Mediamax.am
Գլխավոր էջ
BANKS
BRAVO
ITEL
SPORT
GASTROVINO
MAXMONITOR
հարցազրույցներ
Հեղինակներ
Հատուկ նախագծեր
ԳՐՔԵՐ
ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆ. Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը
ՄԵՐ ՀԱՅՐԵՐԻ ՄՈԽԻՐԸ. Լեռնային Ղարաբաղի անկման պատմությունը
ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»
«Հայկական կարմիր»
ՎԱՆՈՆ ՈՒ ՎԱԶԳԵՆԸ. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը
Մեր մասին
Մարդիկ, Գաղափարներ, Տեսլական
Վերելքի ուղին
հայերեն
|
русский
|
english
հայերեն
русский
english
Հոկտեմբեր 20, 2025
հայերեն
русский
english
Արա Թադեւոսյան
«Կարսը տվինք, Հայաստանը պետք է համարել տված»
նորություններ
հեղինակներ
հատուկ նախագծեր
հարցազրույցներ
հայերեն
|
русский
|
english
հայերեն
русский
english
հեղինակներ
Պետրոս Ղազարյան
«Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան
ՈՒրբաթ 13 Մայիս 2011 09:38
Պետք է գտնել ճիշտ Խաչիկյանին
Վերջին շրջանում մութ ու սեւ ամպեր են կուտակվում Վազգեն Խաչիկյանի գլխին: Վերահսկիչ պալատը, իսկ նրանից հետո զանազան ԿՌՈՒ-ներ իրար հերթ չտալով, փորձում են պարզել` քանի մեռած հոգի է Հայաստանում կենսաթոշակ ստացել: Ընդհանրապես, մահացածների նկատմամբ մեր երկրում պաթոլոգիական հարգանք եւ ակնածանք կա: Գուցե դա այդքան էլ վատ չէր լինի, եթե կենդանի մարդկանց նկատմամբ վերաբերմունքը որակապես մոտենար մահացածներին:
ՈՒրբաթ 6 Մայիս 2011 09:37
Բիշարյանը հերքում է դիալեկտիկան
Վերջին մի շաբաթը պատերազմներով, բնական աղետներով եւ ճգնաժամերով ապրող աշխարհի համար մի տեսակ հեքիաթային ստացվեց: Նախ` ամուսնացավ Արքայազնը, այնուհետեւ Պակիստանի հեռավոր քաղաքներից մեկում, Օբամայի մտահոգ եւ վեհ հայացքի ներքո սպանվեց Չարը (Ուսամա Բին Լադեն): Չարի սպանության եւ Արքայազնի ամուսնության տպավորություններս չխամրեցին նույնիսկ Տիգրան Կարապետիչի հարցազրույցից, որը սովորաբար ինձնից մեծ էներգիա եւ սարսափելի մեծ համբերություն է պահանջում: Ամեն ինչ, կարծես թե, հիասքանչ էր ընթանում, երբ պատահաբար բացած առաջին թերթում հանդիպեցի Հեղինե Բիշարյանի հարցազրույցին:
Երկուշաբթի 2 Մայիս 2011 10:40
Կենցաղային աբսուրդները մեր կյանքից անպակաս են…
Այսօր չեմ ցանկանում գրել քաղաքականության մասին: Թող ինձ ներեն ՀԱԿ-ը, կոալիցիան, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն, երեք նախագահները, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները` իրենց պասիվ ու ակտիվ դեսպաններով: Փառք Աստծո, մեր կյանքը չի սկսվում եւ ավարտվում այս ամենով: Երբ հանրապետական պատգամավորները պնդում են, որ նախագահի վերջին քայլերը կապ չունեն Լեւոն Տեր-Պետրոսյանի պահանջների հետ, իսկ ՀԱԿ-ի ակտիվիստները շարունակում են պնդել, որ արտահերթ ընտրություններն ու նախագահի հրաժարականը իրենց թիվ մեկ նպատակն են, հասկանում ես, որ կամ մեզ էշի տեղ են դնում, կամ էլ նրանք Էժեն Իոնեսկոյի` աբսուրդի թատրոնի պոտենցիալ կերպարներն են:
Շաբաթ 23 Ապրիլ 2011 19:22
Ատելությունը արդարության ձգտում չէ
Ճակատագրի հեգնանքի է նման, բայց Սուրբ Զատիկը մեկ էլ 1915-ի ապրիլի 24-ին է համընկել: Փաստորեն, երբ մեզ սկսեցին միլիոններով տանջամահ անել, մեր պապերն ու տատերը նշում էին մահվան նկատմամբ կյանքի հաղթանակը:
Երեքշաբթի 19 Ապրիլ 2011 09:31
Սկզբից մեզ ծաղրեց Սոբչակը, հետո` ժիրինովսկին
Դեռ չէին անցել տպավորությունները անցած Տաշիրից, երբ "Արմենիա" անունով մի նոր Տաշիր հայտնվեց: Տարբերությունն այն էր, որ առաջին Տաշիրին մեզ ծաղրեց Սոբչակը, իսկ երկրորդին ժիրինովսկին՝ ոտնատակ անելով մեր անցյալը, Արարատը եւ նրա հետ կապված մեր զգացմունքները:
Երեքշաբթի 12 Ապրիլ 2011 18:17
Պետք է վերացնել օլիգարխ ծնող պայմանները
«Հասարակությունը պետք է առանձին-առանձին քննարկի այն մարդկանց խնդիրը, որոնց համարում է օլիգարխ ու մոնոպոլիստ: Ասել է, եթե մարդիկ ցանկանում են այդ պայքարը հաջող ընթանա, սլաքը միայն մեր դեմ չպետք է ուղղեն, մեզ քննադատեն, մեզ վարկաբեկեն, այլ նախ եւ առաջ պետք է հասկանան՝ նման հոդվածներ գրող լրատվամիջոցներն ում շահերն են պաշտպանում, ում թերթերն են դրանք, ովքեր են դրանք ֆինանսավորում, ովքեր են մեր կողքին կանգնած, որ օլիգարխների դեմ պայքարում ուժեղ լինենք», - օլիգարխիայի դեմ հաջող պայքարի խնդիրների մասին նման կարծիք է հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանը` օլիգարխներից մեկին պատկանող թերթում:
Հինգշաբթի 31 Մարտ 2011 10:43
Մարտի 1-ի դասերը մեր վերնախավը չի հասկացել
Րաֆֆին հացադուլն ավարտեց եւ գնաց, պրոբլեմները մնացին: Մինչ պարոն Հովհաննիսյանը Մանդակունուն ստվերում էր Մահաթմա Գանդիով, Ազգային Ժողովը քննարկում էր ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու հարցը. մի փաստաթուղթ, որի որակը էապես ազդելու է ընտրությունների վրա:
Հինգշաբթի 24 Մարտ 2011 15:34
Բանավեճ «ճիշտ կթողի» դափնիներին արժանանալու համար
Բանավեճ «ճիշտ կթողի» դափնիներին արժանանալու համար
Երկուշաբթի 21 Մարտ 2011 10:12
Սերժ Սարգսյանը ռուբիկոնն անցավ
Վերջին քսան տարում մենք փոխել ենք երեք նախագահ, ավելի քան տասը վարչապետ եւ հարյուրից էլ ավել նախարար, իշխանությունը դարձել է ընդդիմություն, ընդդիմությունը` իշխանություն, բայց հասարակությունը որակական փոփոխություններ չի զգացել` շարունակելով իր ազատ անկումը:
Երկուշաբթի 14 Մարտ 2011 09:44
“Շուտով Հայաստանի քառապալատ Ազգային Ժողովը դառնալու է հնգապալատ”
Արդի լավագույն գրողներից Նյու-Յորքում բնակվող Սալման Ռուշդին պատրաստվում է “Showtime” ամերիկյան կաբելային հեռուստաընկերության համար սերիալի սցենար գրել: Այդ նախագիծը կոչվելու է “Հաջորդները” եւ ներկայացնելու է այն արմատական փոփոխությունները, որոնք վերջերս տեղի են ունենում ամերիկյան հասարակության խորքում:
Չորեքշաբթի 9 Մարտ 2011 11:01
«Այս օրակարգերը հատվում են միայն հինգ տարին մեկ»
Ժամանակակից աշխարհը տառապում է «արագ զարգացման» հիվանդությամբ, մեր հասարակությունը նույնիսկ առանց «արագի» զարգացման համար պետք է ճիշտ բանաձեւի խնդիրները եւ դրանք լուծելու շուրջ քաղաքական կոնսեսուս ձեւավորի:
Երեքշաբթի 1 Մարտ 2011 12:40
«Հայկական Դավոս, թե՞ հայկական պաթոս»
«Երբ մենք սկսում ենք գովաբանել, թե Հայաստանում ինչքան բարենպաստ պայմաններ ենք ստեղծում ներդրումների համար, դրանք արդյունքներ չեն տալիս։ Մենք ուզում ենք ունենալ հայկական Դավոս, դա նշանակում է՝ նոր մոտեցումներ»,- Ծաղկաձորում մեկնարկած “Կամուրջ” միջազգային համաժողովում առանց ավելորդ համեստության հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը
Լրահոս
Հայաստանն ու աշխարհը
| Հոկտեմբեր 19, 2025 00:05
RAKOSAT. Էդմոնդ Մարգարյանի անհավատալի քայլարշավը Վանաձորից Դուբայ
Հատուկ ռեպորտաժներ
| Հոկտեմբեր 18, 2025 12:36
«Ծառերը մանրադիտակի տակ». երբ անտառը դառնում է դասարան
Քաղաքականություն
| Հոկտեմբեր 17, 2025 18:02
Դարոն Աճեմօղլուն ասել է, որ առնչություն չունի «Մեր ձեւով» շարժման հետ
Մեր ընտրանին
Արտաշես Իկոնոմով. Պետության հանդեպ վստահության հարցը հիմնաքարային է
«Թրամփը պետք է այցելի Հայաստան եւ Ադրբեջան»
Առանց Թրամփին ներգրավված պահելու գործը կարող է անավարտ մնալ
Մեր մասին
|
Կապ
|
Օգտագործման կարգ
|
Գովազդ
8