Մեդիամաքս լրատվական գործակալությունը սկսեց գործել 1999թ. մայիսին, երբ շուկայում առկա էին մի քանի գործակալություններ, որոնք աշխատում էին 1990-ականների սկզբից եւ զբաղեցրել էին շուկայի զգալի մասը: Մեդիամաքսը շեշտը դրեց որակի, օպերատիվության ու հավաստիության վրա, եւ ստեղծման պահից ընդամենը մեկ տարի անց դարձավ Հայաստանի եւ Հարավային Կովկասի ամենահաճախ մեջբերվող գործակալություններից մեկը:
Այսօր Մեդիամաքսը համարվում է Հայաստանի ամենահեղինակավոր գործակալությունը, որը հաճախորդներին առաջարկում է որակյալ նորություններ եւ վերլուծական նյութեր ներքին ու արտաքին քաղաքականության, տնտեսության ու բիզնեսի թեմաներով: Բացառիկ հարցազրույցները դարձել են գործակալության այցեքարտը: Մեր հարցերին պատասխանել են հարյուրավոր արտասահմանցի քաղաքական գործիչներ, որոնց թվում` “Մեծ Ութնյակի” երկրների առաջնորդները, ՆԱՏՕ-ի, Եվրոպական Միության, ԵԽ եւ ԵԱՀԿ ղեկավարները:
Մեդիամաքս գործակալությունն առաջարկում է հետեւյալ վճարովի ծառայությունները.
“Օն-լայն նորություններ Հայաստանից”` հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով:
(Հայաստանի քաղաքական, տնտեսական, հասարակական եւ սոցիալական կյանքի կարեւորագույն իրադարձություններն օն-լայն ռեժիմով):
Տիպային պայմանագրի օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:
“Շաբաթական տեսություն”` հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով:
(Վերլուծական հոդված կամ հարցազրույց շաբաթվա կարեւորագույն իրադարձության մասին` հիմնականում արտաքին քաղաքականության կամ տարածաշրջանային թեմատիկայի վրա շեշտադրմամբ):
“Հարավային Կովկաս. պաշտպանութուն, անվտանգություն եւ հակամարտությունների կարգավորում”` հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով:
(Ամենշաբաթյա տեղեկագիր, որում ներկայացված են Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հիմնական ռազմաքաղաքական իրադարձությունները, շոշափվում են հակամարտությունների կարգավորման, անվտանգության ապահովման խնդիրները):