Mediamax Premium

Մեդիամաքսն անկախ լրատվամիջոցի համբավը վաստակել է իր 25-ամյա պատմությամբ: Այս ամբողջ ընթացքում մենք ազնիվ աշխատանքով գումար ենք վաստակում, որպեսզի որակյալ լրագրություն մատուցենք:

Շատ երկրներում որակյալ լրատվամիջոցներ կարդալու համար պետք է բաժանորդագրվել: Mediamax.am կայքի բովանդակությունը եղել է եւ կմնա անվճար եւ հասանելի բոլորին, իսկ նրանց համար, ովքեր կուզենան ստանալ ավելին, գործարկել ենք Mediamax Premium ծառայությունը:

Սկսում ենք իմ նամակ-սյունակներից, որոնք բաժանորդները ստանում են շաբաթական առնվազն երկու անգամ: Այդ բովանդակությունը հասանելի է միայն բաժանորդներին եւ Mediamax.am կայքում չի հրապարակվում:

Նամակ-սյունակներին օրինակներին կարող եք ծանոթանալ ստորեւ:

Ամսական բաժանորդագրության արժեքը կազմում է 5 000 դրամ, երեք ամսվա համար վճարելու դեպքում՝ 12 000, վեց ամսվա համար վճարելու դեպքում՝ 18 000 դրամ:

Ստացված միջոցները օգտագործվելու են Mediamax.am կայքում որակյալ բովանդակության ստեղծման համար:



Արա Թադեւոսյան
Մեդիամաքսի տնօրեն