2010թ. մարտի 28-ին աշխարհահռչակ ռոք-երաժիշտ, Deep Purple խմբի վոկալիստ Իէն Գիլանը դարձավ “Շանթ” հեռուստաընկերության Hay Superstar հեռուստաշոուի հատուկ հյուրը:
Նախագծի գաղափարը պատկանում էր Մեդիամաքս-ին, որը հանդես եկավ որպես Hay Superstar-ի հատուկ թողարկման համապրոդյուսեր:
Ուղիղ եթերում հեռարձակվող շոուի ընթացքում Hay Superstar-ի 4-րդ մրցաշրջանի լավագույն մասնակիցները կատարում էին Deep Purple-ի հիթերը, իսկ Իէն Գիլանը մեկնաբանում էր նրանց ելույթները: Ավելին, Իէն Գիլանը շոուի մասնակիցների հետ միասին կատարեց Smoke on the Water երգը:
Hay Superstar-ի հատուկ թողարկման ընթացքում Իէն Գիլանը երաժշտական գործիքներ նվիրեց Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցին:
Մեդիամաքս-ի եւ “Շանթի” համատեղ նախագիծը մեծ հաջողություն ունեցավ հեռուստադիտողների մոտ: Telemediacontrol ընկերության տվյալներով, “Իէն Գիլանը Hay Supestar-ի հատուկ հյուր” կիրակնօրյա շոուի վարկանիշը (rating) կազմեց 10,41 %, իսկ չափաբաժինը (share)` 29,23 %: Այդպիսով, Մեդիամաքս-ի եւ “Շանթի” համատեղ շոուն 2010թ. մարտի 27-28-ի հանգստյան օրերի ամենավարկանիշային երաժշտական հեռուստատեսային հաղորդումը: