«Մարդու իրավունքների համար պայքարը շարունակվելու է». համաժողով՝ ՀՖՀՀ-ում - Mediamax.am

Նոյեմբեր 18, 2025
exclusive
182 դիտում

«Մարդու իրավունքների համար պայքարը շարունակվելու է». համաժողով՝ ՀՖՀՀ-ում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սալվա Նակուզին
Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Էվա Սունդքուիստը
Էվա Սունդքուիստը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լաուրա Միլն
Լաուրա Միլն

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Անահիտ Սիմոնյանը
Անահիտ Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) անցկացվել է «Մարդու իրավունքների հետազոտություն Հայաստանում. արդի եւ նոր ձեւավորվող հիմնախնդիրներ» խորագրով երրորդ միջազգային համաժողովը։ 

Այն իրականացրել է Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների եւ մարդասիրական իրավունքի ինստիտուտը (RWI)՝ ՀՖՀՀ-ի եւ Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի (ՄԻՀԿ) հետ համագործակցությամբ։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


Համաժողովի ժամանակ քննարկվել են առանցքային հիմնախնդիրներ, այդ թվում՝ մարդու իրավունքների, դրանց վրա արհեստական բանականության ազդեցության, հակամարտությունների կարգավորման, շրջակա միջավայրի պաշտպանության եւ կրթության հասանելիության վերաբերյալ։ 

Երկօրյա քննարկումների ընթացքում հանդես են եկել բանախոսներ ակադեմիական համայնքից, քաղաքացիական հասարակությունից եւ միջազգային կառույցներից։ 

Մեդիամաքսը ներկա է եղել միջազգային գիտաժողովի բացմանը՝ առանձնացնելով դրա հետաքրքիր դրվագները։ 

«Պայքարելու ենք մարդու իրավունքների պաշտպանության համար» 

Սալվա Նակուզի, Հայստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր 

Այս համաժողովի նպատակն է քննարկել բոլոր այն մարտահրավերները, որոնք առկա են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Բանախոսներն ակադեմիական համայնքից, քաղաքացիական հասարակությունից եւ միջազգային կառույցներից պատրաստ են կիսվել իրենց հետազոտություններով՝ քննարկելով մարդու իրավունքների խնդիրները ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ ամբողջ աշխարհում։ 
Սալվա Նակուզին Սալվա Նակուզին

Լուսանկարը` Մեդիամաքս


Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Շվեդիայի միջազգային զարգացման գործակալությանն (SIDA) աջակցության համար, առանց որի երկխոսության այս կարեւոր հարթակն իրականություն չէր դառնա։ Շնորհակալ եմ նաեւ Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների եւ մարդասիրական իրավունքի ինստիտուտին, ոլորտի հետազոտողներին, ակադեմիական համայնքին։ 

Մեր քննարկումների թիրախում շատ կարեւոր թեմաներ են՝ հակամարտությունների լուծում, գենդերային հավասարություն, հետկոնֆլիկտային արդարադատություն: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս թեմաներն արտացոլում են բազմաթիվ մարտահրավերներ, որոնց բախվում է ամբողջ աշխարհը եւ պետք է հասկանալ՝ ինչ անել, որպեսզի մարդու իրավունքներն ու մարդասիրական իրավունքի սկզբունքները մշտապես պահպանվեն։ Այս համաժողովը հիանալի հնարավորություն է սովորելու միմյանցից եւ համատեղ ջանքերով ստեղծելու նորարարական լուծումներ։ Այսօրվա աշխարհում, որտեղ շատերն այլեւս չեն հավատում մարդու իրավունքների գերակայությանը, մենք ցանկանում ենք եւս մեկ անգամ ցույց տալ՝ սա կարեւորագույն հարց է եւ մենք պայքարելու ենք մարդու իրավունքների պաշտպանության համար։  

«Շվեդիան հպարտ է աջակցել Հայաստանին»

Էվա Սունդքուիստ, Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի դեսպան

Հույս ունեմ՝ դեռ կան մարդիկ, որոնք հավատում են մարդու իրավունքների կարեւորությանն ու գերակայությանը։ Ինձ համար մեծ պատիվ է ներկա լինել այս կարեւոր համաժողովին։ 
Էվա Սունդքուիստը Էվա Սունդքուիստը

Լուսանկարը` Մեդիամաքս


Շվեդիան երկիր է, որն իսկապես նվիրված է արժեքներին, որոնք միավորում են մեզ՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, գենդերային հավասարություն եւ շրջակա միջավայրի պաշտպանություն։ Նվիրվածությունն այս արժեքներին մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Հավատացած ենք, որ կարող է զարգանալ միայն այն պետությունը, որտեղ հարգում են մարդու իրավունքները, պետական կառավարման ինստիտուտները հաշվետու են հանրությանը, եւ վերջինիս ձայնը լսելի է։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


Նման համաժողովներն ու երկխոսություններն այս ուղղությամբ թույլ են տալիս առավել լավ տեսնել եւ հասկանալ իրականությունն ու նախաձեռնել բարեփոխումներ, որոնք հիմնված են իրավունքի եւ արդարության վրա։ Կարծում եմ՝ այս համաժողովն իրականացվում է շատ ճիշտ պահի, քանի որ Հայաստանն իր պատմության կարեւոր փուլում է հիմա. առաջիկա խորհրդարանական ընտրություններ, COP17-ի հյուրընկալում, Եվրամիության հետ համագործակցության զարգացում։ Շատ կարեւոր է քննարկել մարդու իրավունքների ոլորտի բարեփոխումներն ու մարտահրավերները, որոնք դեռեւս առկա են։

Լուսանկարը` Մեդիամաքս


Շվեդիան հպարտ է աջակցել Հայաստանին մեր միջազգային զարգացման գործակալության (SIDA) միջոցով։ Մենք փորձում ենք խթանել մարդու իրավունքների պաշտպանությունն ակադեմիական համայնքի, կառավարության եւ քաղաքացիական հասարակության հետ համագործակցության միջոցով։ Կարեւոր է զարգացնել այս միջոլորտային մոտեցումը, քանի որ սա է ժողովրդավարության ամրապնդման ճանապարհը։ 

«ՀՖՀՀ-ն՝ կարծիքների փոխանակման հարթակ»

Լաուրա Միլն, Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների եւ մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն

Այս համաժողովն անցկացնում ենք արդեն երրորդ տարին, ինչը վկայում է՝ որքան կարեւոր է մարդու իրավունքների ոլորտն ու դրա շուրջ քննարկումները։ Մեր նպատակն է միավորել ակադեմիական եւ այլ համայնքների ներկայացուցիչներին՝ հասկանալու, թե մարդու իրավունքների ոլորտում հետազոտություններն ինչպես կարող են նպաստել բարեփոխումների իրականացմանը։ 
Լաուրա Միլն Լաուրա Միլն

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս տարվա քննարկումն իսկապես միջազգային է ստացվել, քանի որ միավորում է մասնակիցների տարբեր երկրներից, որոնք պատրաստ են կիսվել իրենց փորձով եւ գիտելիքով։ Սա էապես հարստացնելու է մեր քննարկումները եւ թույլ է տալու Հայաստանում մարդու իրավունքների շուրջ հետազոտությունները դիտարկել ավելի լայն համատեքստում։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


Հիշում եմ, երբ ուսանող էի, հաճախ էինք հավաքվում կուրսընկերներիս հետ, որոնք աշխարհի տարբեր երկրներից էին, եւ քննարկում տարբեր թեմաներ։ Տարբեր փորձառություններ ու կարծիքներ լսելը չափազանց հետաքրքիր եւ օգտակար էր։ Այսպիսով մենք ստեղծել էինք մեզ համար կարծիքների փոխանակման անվտանգ տարածք։ Ուրախ եմ, որ այսօր այդպիսին է նաեւ Հայաստանում ֆրանսիական համալսարանը, որտեղ էլ անցկացնում ենք այս համաժողովը։  

«Առկա են մարդու իրավունքների պաշտպանության բազմաթիվ խնդիրներ»

Անահիտ Սիմոնյան, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի տնօրեն 

Ինձնից առաջ գործընկերներս արդեն խոսեցին մարդու իրավունքների պաշտպանության կարեւորության մասին, նաեւ՝ մերօրյա իրականությունում դրանց պաշտպանության հետ կապված կասկածների կամ աճող թերահավատության վերաբերյալ։ 
Անահիտ Սիմոնյանը Անահիտ Սիմոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մենք ապրում ենք ժամանակաշրջանում, որում մարդու իրավունքներն արժեզրկող նարատիվները եւ տեղեկատվական հոսքերը չափազանց շատ են։ Բազմաթիվ են գործընթացները, որոնք միտված են ապախրախուսելուն, ստիպելուն հրաժարվել անձի իրավունքից, արժանապատվությունից, արդարության գաղափարից եւ պահանջից՝ ապրել հասարակությունում եւ աշխարհում, որտեղ այս արժեքներն առաջնահերթն են։ Բոլորս՝ Հայաստանում եւ Հայաստանից անդին, անցնում ենք բազմաթիվ մարտահրավերների միջով։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


Վերջին հինգ տարվա ընթացքում մենք տեսել ենք պատերազմ եւ առ այսօր ունենք պատերազմի հետեւանքով առաջացած՝ իրավունքի պաշտպանության բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ ռազմագերիների վերադարձի հետ կապված։ Ցավոք, մի փոքր հայացքը մեր շուրջը ցույց է տալիս՝ որքան հեշտ է դարձել ցեղասպանության իրականացումը, մարդկության դեմ հանցագործությունները։ Ի՞նչ կարող ենք անել. բացարձակապես չտրվել մարդու իրավունքներն արժեզրկող գործընթացների ազդեցությանը։ Այս համաժողովի շուրջ հավաքված մեծ համայնքն ապացուցում է՝ մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարը, աշխատանքն ու ջանքերը շարունակվելու են։ 

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին