ՀՖՀՀ Ձեռնարկատիրության դպրոց. «Փորձել, ձախողվել, չհանձնվել ու գնալ մինչեւ վերջ» - Mediamax.am

exclusive
156 դիտում

ՀՖՀՀ Ձեռնարկատիրության դպրոց. «Փորձել, ձախողվել, չհանձնվել ու գնալ մինչեւ վերջ»


Լուսանկարը` Մեդիամաքս

Ասթինե Սայադյանը
Ասթինե Սայադյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Աննա Կոնջորյանը
Աննա Կոնջորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ասյա Մովսիսյանը
Ասյա Մովսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տիգրան Վարդանյանը
Տիգրան Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նունե Դավթյանը
Նունե Դավթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուսաննա Դանիելյանը
Սուսաննա Դանիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսյա Ադամյանը
Լուսյա Ադամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տաթեւ Էլիգումյանը
Տաթեւ Էլիգումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) ամփոփել են երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվող Ձեռնարկատիրության ամառային դպրոցը։ Դրա նպատակն է ոգեշնչել սկսնակ ձեռնարկատերերին զարգացնել նորարար գաղափարներ եւ խիզախել ստեղծել սեփական ընկերությունները։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամառային դպրոցի փակման օրը Մեդիամաքսը զրուցել է դրա կազմակերպիչների, մասնակիցների եւ նախագծերը գնահատող ժյուրիի անդամների հետ։ 

«Ոչ միայն գիտելիք, այլեւ՝ մասնագիտական կապերի հաստատում»

Ասթինե Սայադյան, ՀՖՀՀ նախագծերի պատասխանատու, ամառային դպրոցի կազմակերպիչ 

Ձեռնարկատիրության ամառային դպրոցը երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվում է ՀՖՀՀ Ձեռնարկատիրության կենտրոնի կողմից։ 

Այս տարի ստացել էինք մասնակցության ավելի քան 200 հայտ եւ դժվարությամբ ընտրել 84 լավագույններին։ Ընդ որում, մասնակիցների թվում ոչ միայն ՀՖՀՀ, այլեւ մի շարք այլ բուհերի ուսանողներ էին, ինչպես նաեւ՝ անհատ ձեռնարկատերեր, մասնագետներ տեխնոլոգիական եւ այլ ոլորտներից։
Ասթինե Սայադյանը Ասթինե Սայադյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս ամառային դպրոցի նպատակն էր ոգեշնչել սկսնակ ձեռնարկատերերին, նրանց տալ գիտելիք եւ հմտություններ, որպեսզի զբաղվեն ձեռնարկատիրությամբ, ստեղծեն եւ զարգացնեն նորարար գաղափարներ։ 

Երկու շաբաթ տեւած ծրագիրը ներառում էր ինտերակտիվ սեմինարներ՝ «Ձեռնարկատիրական մտածողություն եւ ինովացիաներ», «Ներդրումների ներգրավում եւ ֆինանսներ», «Վաճառք», «Իրավունքը՝ ստարտափերների համար» թեմաներով եւ 9 աշխատարան՝ «Networking», «Դիզայն եւ ստեղծարար մտածողություն», «Աշխատանքի Բաժանման Կառուցվածքի (ԱԲԿ) կազմում», «Շուկայի ուսումնասիրություն», «Մարքեթինգ», «Value proposition canvas», «Business model canvas», «Նախապատրաստում փիթչինգին», «Քեյսերի լուծում»։ Սեմինարներն ու աշխատարանները վարում էին ոլորտի առաջատար մասնագետներն ու փորձագետները։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամառային դպրոցին մասնակիցների ներգրավվածությունը շատ ակտիվ էր։ Կարծում եմ՝ դպրոցը ոչ միայն գործնական գիտելիքների ու հմտությունների ձեռքբերման, այլեւ նոր համագործակցություններ ու կապերի հաստատման հիանալի հարթակ է։ 

Այսօր՝ ամառային դպրոցի ամփոփիչ օրը, մասնակիցները ներկայացնելու են երկու շաբաթվա ընթացքում մշակված 19 գաղափար՝ կրթության, արհեստական բանականության, կենսատեխնոլոգիայի, տրանսպորտի, կիբեռանվտանգության, էկոտուրիզմի, մարքեթինգի, ֆինանսների, խելացի սարքավորումների եւ այլ ոլորտներում։ Փիթչինգից հետո ժյուրիի անդամները կիսվելու են մասնագիտական խորհուրդներով եւ դիտարկումներով։

«Խիզախել եւ լինել հետեւողական»

Աննա Կոնջորյան, ԱՄԻՕ բանկի Կորպորատիվ մշակույթի ղեկավար, ստեղծարար մտածողության փորձագետ, ՀՖՀՀ ամառային դպրոցի ժյուրիի անդամ 

Ամառային դպրոցի ընթացքում ուսանողների հետ աշխատել եմ ստեղծարար մտածողության զարգացման ուղղությամբ։ Մեկ ամբողջ օր քննարկել եւ հղկել ենք բազմապիսի գաղափարներ։ Անկեղծ ասած, հիացած եմ ՀՖՀՀ Ձեռնարկատիրական դպրոցի մասնակիցների տեսակով, մոտեցմամբ եւ ոգեւորությամբ։ Նրանք շատ բաց են նորը վերցնելու առումով, բանիմաց են եւ ինչն ամենակարեւորն է՝ հետաքրքրասեր։ 
Աննա Կոնջորյանը Աննա Կոնջորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


ՀՖՀՀ-ում մշտապես կիրառվել է ուսուցման նախագիծահեն մոտեցումը, իսկ այսօր աշխատաշուկայում ամենից շատ պահանջված են հենց այն մասնագետները, որոնք կարողանում են իրականացնել նախագիծ։ Կարծում եմ՝ դեռ ուսանողական տարիներից այս հմտություններն ունենալը շատ դրական դեր կխաղա ՀՖՀՀ ուսանողների հետագա մասնագիտական կյանքում։ 

Այս երկշաբաթյա ամառային դպրոցի ընթացքում նրանք ստացել են մեծ ծավալի գիտելիք, որն անպայման պահպանվելու է թեկուզ ենթագիտակցական մակարդակում եւ կիրառվելու, երբ գա անհրաժեշտ պահը։
 
Կարծում եմ՝ սեփական գաղափարները կյանքի կոչելու համար ուսանողներին պետք է խիզախել, բայց դրան զուգահեռ՝ լինել հետեւողական, քանի որ երիտասարդների մոտ հաճախ «հավեսը շուտ է փախնում» (ժպտում է – հեղ.)։ Կարեւոր է նաեւ բաց եւ ճկուն լինել՝ փոփոխություններին դիմակայելու եւ հարմարվելու համար։ Ամեն օր արթնանում ենք՝ տեսնելով նոր պատերազմ, ճգնաժամ կամ տարերային աղետ։ Այնպես որ, առանց բավարար ճկունության անհնար է դիմակայել անընդհատ փոփոխվող մարտահրավերներին։ 

«Փորձել, ձախողվել, չհանձնվել եւ գնալ մինչեւ վերջ»

Ասյա Մովսիսյան, ՀՖՀՀ զարգացման եւ ձեռնարկությունների հետ կապերի բաժնի պատասխանատու

Հայաստանում ֆրանսիական համալսարանը մեծ կարեւորություն է տալիս ուսանողների մասնագիտական ներգրավվածությանը։ Սա ասելով՝ մարդիկ հիմնականում պատկերացնում են, որ մենք ուսանողին տալիս ենք բավարար գիտելիքներ եւ հմտություններ, որպեսզի նա գտնի իր տեղն աշխատաշուկայում, բայց մասնագիտական ներգրավվածության երկրորդ տարբերակն էլ կա։ Օրինակ՝ ուսանողներն իրենք կարող են դառնալ գործատու, ստեղծել սեփական ընկերությունը։ Սա անելու համար եւս համապատասխան գիտելիք է պետք։ 
Ասյա Մովսիսյանը Ասյա Մովսիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Արդեն երկրորդ տարին ՀՖՀՀ-ում գործում է Ձեռներեցության կենտրոնը՝ կազմակերպելով տարբեր դասընթացներ, այդ թվում՝ այս ամառային դպրոցը։ 

Կարծում եմ՝ սեփական գաղափարները կյանքի կոչելու համար ուսանողը պետք է լինի շատ մոտիվացված, զինված հնարավոր բոլոր գիտելիքներով եւ ունենա մեծ կամք՝ անընդհատ փորձելու, ձախողվելու, չհանձնվելու եւ մինչեւ վերջ գնալու համար։ 

«Գործիք, որ «թակարդներ» է ստեղծում հաքերների համար»

ՏՏ ոլորտում աշխատող Տիգրան Վարդանյանն ու ՀՖՀՀ Մարքեթինգի ֆակուլտետի երեք ուսանող Ձեռնարկատիրության ամառային դպրոցին մասնակցել ենք մեկ թիմով։ 

Տիգրան Վարդանյան, Microchip Armenia ընկերության Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով ղեկավար

Ամառային դպրոցի արդյունքներով մենք ներկայացնելու ենք ստարտափ՝ գործիք, որն արհեստական բանականության միջոցով «թակարդներ» է ստեղծում հաքերների համար՝ պաշտպանելով ենթակառուցվածքը հետախուզության դեպքում։ 
Տիգրան Վարդանյանը Տիգրան Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Հարձակումից» առաջ հաքերները հետախուզում են ենթակառուցվածքն ու այդ ընթացքում մեր գործիքը փոխանցում է նրանց կեղծ տեղեկատվություն՝ միաժամանակ նախազգուշացնելով կիբեռանվտանգության մասնագետին։ 

Նունե Դավթյան, ՀՖՀՀ Մարքեթինգի ֆակուլտետի ուսանող 

Մեր թիմում շատ լավ սիմբիոզ է ստացվել (ժպտում է – հեղ.), որովհետեւ տեխնոլոգիական մասով պատասխանատու էր Տիգրանը, մարքեթինգի մասով՝ մենք։ Իրարից շատ բան ենք սովորել։ 
Նունե Դավթյանը Նունե Դավթյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս ամառային դպրոցը հնարավորություն էր շփվել ոլորտի առաջատար մասնագետների հետ՝ եւս մեկ անգամ ամրապնդելով ունեցած գիտելիքը։  

Սուսաննա Դանիելյան, ՀՖՀՀ Մարքեթինգի ֆակուլտետի ուսանող

Ամառային դպրոցի եւ մեր առաջարկած գաղափարի շնորհիվ մենք բավականին շատ տեղեկատվություն ստացանք նաեւ ՏՏ ոլորտից, որին նախկինում չէինք առնչվել։ 
Սուսաննա Դանիելյանը Սուսաննա Դանիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս երկու շաբաթվա ընթացքում ունեցել ենք բազմաթիվ շփումներ, դասընթացներ, աշխատարաններ։ Ինտենսիվ էր, միեւնույն ժամանակ՝ շատ հետաքրքիր եւ օգտակար։ 

Լուսյա Ադամյան, ՀՖՀՀ Մարքեթինգի ֆակուլտետի ուսանող

Կարեւոր է, որ ամառային դպրոցի ընթացքում սովորել ենք նաեւ փիթչինգի հմտություններ, այսինքն՝ ինչպես ճիշտ ներկայացնել գաղափարը լսարանին։ 
Լուսյա Ադամյանը Լուսյա Ադամյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր կերեւան նաեւ այդ դասընթացի արդյունքները (ժպտում է – հեղ.)։  

Pinterest-յան ոճի կահույքի արտադրություն

Տաթեւ Էլիգումյան, ՀՖՀՀ Մարքեթինգի ֆակուլտետի ուսանող 

Անցյալ տարի այս ամառային դպրոցին մասնակցել էին ընկերներս՝ ստանալով շատ լավ տպավորություն։ Տեղեկանալով այս տարվա հնարավորության մասին՝ որոշեցի անպայման մասնակցել (ժպտում է – հեղ.)։ 
Տաթեւ Էլիգումյանը Տաթեւ Էլիգումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեր թիմի մշակած նախագիծը կահույքագործության ոլորտում է։ Նպատակն է ստեղծել ընկերություն, որը վերամշակում է հին կահույքն ու արտադրում նորը Pinterest-յան ոճով։ Ակնհայտ է, որ այս սեգմենտը բավականին քիչ է ներկայացված մեր շուկայում։ 

Ձեռնարկատիրության ամառային դպրոցից ունեցած սպասելիքներս արդարացել են։ Ինձ համար կարեւոր էր ծանոթանալ, շփվել մասնագետների հետ, որոնք այսօր կան աշխատաշուկայում, այսպես ասած՝ խորհուրդներ ստանալ նաեւ համալսարանից դուրս։ Սա լիովին հաջողվել է։ 

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին