«Կարող եք հույս դնել մեզ վրա». Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանը 1.5 մլն եվրո կտրամադրի ՀՖՀՀ-ին - Mediamax.am

exclusive
428 դիտում

«Կարող եք հույս դնել մեզ վրա». Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանը 1.5 մլն եվրո կտրամադրի ՀՖՀՀ-ին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սալվա Նակուզի
Սալվա Նակուզի

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ֆաբրիս Պանկուկը
Ֆաբրիս Պանկուկը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թիերի Կովակսը
Թիերի Կովակսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Օլիվիե Դըկոտինյի
Օլիվիե Դըկոտինյի

Լուսանկարը` Մեդիամաքս

Կատրին Ստարոնը
Կատրին Ստարոնը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում ֆրանսիական համալսարան (ՀՖՀՀ) է այցելել Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի պատվիրակությունը՝ նախագահ Ֆաբրիս Պանկուկի գլխավորությամբ։ Այցի ընթացքում հայտարարվել է, որ շրջանի եւ ՀՖՀՀ-ի համագործակցության շրջանակում համալսարանին կտրամադրվի 1.5 միլիոն եվրո՝ շենքային պայմանների բարելավման նպատակով: 

Պատվիրակությունը ՀՖՀՀ է եկել Սյունիքի մարզ կատարած այցից հետո: Շրջանի նախագահը, փոխնախագահն ու ՏԻՄ մարմինների ներկայացուցիչները ուսանողների հետ կիսվել են ստացած տպավորություններով, խոսել կրթության կարեւորության եւ Ֆրանսիայում պրակտիկա անցնելու հնարավորությունների մասին: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը ներկա է եղել միջոցառմանն՝ առանձնացնելով դրա հետաքրքիր դրվագները: 

«Ձեր առջեւ երիտասարդներ են, որոնք մեծ գործեր են կատարելու Հայաստանի համար»

Սալվա Նակուզի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր

Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանը մշտապես եղել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի կողքին: Այս գործընկերությունը մեզ համար մեծ կշիռ ունի: Շրջանի ղեկավարությունը երբեք չի խոսում Հայաստանի մասին՝ առանց հիշատակելու մեր համալսարանը, եւ սա միայն խոսքեր չեն: 
Սալվա Նակուզի Սալվա Նակուզի

Լուսանկարը` Մեդիամաքս


Ֆրանսիայի այս շրջանն աջակցում է ՀՖՀՀ-ին տարբեր ծրագրերում: Օրինակ՝ այս տարի մեր ուսանողները պրակտիկա անցան շրջանի մի քանի քաղաքում: Շնորհակալ ենք այս հնարավորության համար: 

Այսօր ՀՖՀՀ-ն մտածում է շենքային պայմանների բարելավման մասին: Հույս ունենք, որ 1,5 տարի անց համալսարանը կունենա նոր շենք, ինչը թույլ կտա առավել լավ պայմաններում կազմակերպել ուսումնական գործընթացը: Հուսով ենք՝ այս հարցում եւս Օվերն-Ռոն-Ալպերը կլինի ՀՖՀՀ-ի կողքին: Դրա շուրջ քննարկումները սկսել ենք դեռ երկու տարի առաջ՝ Լորան Վոքիեի հետ: Շնորհակալ ենք նրան, քանի որ առաջինն էր, ով աջակցեց այս գաղափարին ու նախագծին: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստան կատարած այս այցի ընթացքում դուք ծանոթացաք հայ երիտասարդության հետ: Հավատացեք՝ նրանք հենց այն մարդիկ են, որոնք մեծ գործեր են կատարելու Հայաստանի համար: Այնպես որ, այսօր աջակցելով նրանց կրթությանը՝ դուք շատ մեծ եւ կարեւոր ներդրում եք կատարում ամբողջ երկրի ապագայի համար: 

«Մեր շրջանը 1.5 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանում ֆրանսիական համալսարանին»

Ֆաբրիս Պանկուկ, Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի նախագահ

Մեր շրջանի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունն իսկապես տարեցտարի միայն ամրապնդվել է: Այս անգամ Հայաստանում ենք միանգամից մի քանի նպատակով: Նախ՝ մեզ համար շատ կարեւոր էր մեկնել Սյունիքի մարզ, տեղում տեսնել կատարված աշխատանքն ու եղած դժվարությունները, մտքեր փոխանակել Հայաստանի ապագայի վերաբերյալ: 
Ֆաբրիս Պանկուկը Ֆաբրիս Պանկուկը

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարեւոր էր նաեւ քննարկել երիտասարդությանը վերաբերող հարցերը: Հենց այս նպատակով էլ հիմա Հայաստանում ֆրանսիական համալսարանում ենք: Մենք ցանկանում ենք ձեզ աջակցելու ճանապարհով աջակցել Հայաստանին եւ Սյունիքի մարզին, որտեղից այսօր ենք վերադարձել: Կարծում ենք՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը հենց այն հաստատությունն է, որը նպաստում է ձեր երկրի ապագայի կերտմանը: Այստեղ սովորող ուսանողները պետք է ունենան առավել լավ պայմաններ: Այս նպատակով մեր շրջանը 1.5 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանում ֆրանսիական համալսարանին՝ շենքային պայմանների բարելավման համար:  Իմացեք, որ կարող եք հույս դնել մեզ վրա: 

«Աջակցել Հայաստանին, աջակցել Սյունիքին՝ պաշտպանելով այն հնարավոր բոլոր ոտնձգություններից»

Թիերի Կովակս, Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի Վիեն քաղաքի քաղաքապետ 

Ինչպես նշվեց, Սյունիքից ենք վերադառնում: Անցյալ տարվա հոկտեմբերին նույնպես այնտեղ էինք եւ այդ ընթացքում գաղափար ծնվեց ՀՖՀՀ սյունեցի ուսանողներին որպես պրակտիկանտներ ընդունել մեզ մոտ՝ Օվերն-Ռոն-Ալպեր շրջանում: Նոյեմբերից սկսեցինք աշխատել այս ուղղությամբ եւ արդեն 2025թ. ապրիլին 8 ուսանող եկավ Ֆրանսիա՝ պրակտիկա անցնելու մեր շրջանի տարբեր քաղաքներում: Սա Սյունիքին աջակցելու եւս մեկ քայլ էր, քանի որ հասկանում ենք, որ առավել մոտ լինելով Ադրբեջանին՝ այս մարզը բավականին բարդ իրավիճակում է: 
Թիերի Կովակսը Թիերի Կովակսը

Լուսանկարը` Մեդիամաքս


Վերջին երկու օրերին Գորիսում բազմաթիվ քննարկումներ ենք անցկացրել՝ բացելով նաեւ Ֆրանիսայի պատվո հյուպատոսի գրասենյակ: Կարող եմ հստակ ասել՝ մեր նպատակն է աջակցել Հայաստանին, աջակցել Սյունիքին՝ պաշտպանելով այն հնարավոր բոլոր ոտնձգություններից: Որոշել ենք, որ այսուհետ եւս կշարունակենք պրակտիկայի ընդունել ՀՖՀՀ սյունեցի ուսանողներին: Բայց սա միակողմանի աջակցություն չէ, այստեղ կա փոխադարձության կարեւոր սկզբունք: Պայմանավորվել ենք, որ Օվերն-Ռոն-Ալպերում պրակտիկա անցած ուսանողները հետագայում կուղեկցեն ֆրանսիական պատվիրակության անդամներին իրենց հարազատ Սյունիքում: Սա թույլ կտա, որ առավել լավ հասկանանք միմյանց եւ բառացիորեն «մի լեզվով» խոսենք:  

«Կարծում եմ՝ սա հիասքանչ է»

Օլիվիե Դըկոտինյի, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան

Շատ ուրախ եմ Հայաստանում ֆրանսիական համալսարանի եւ Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի միջեւ նման համագործակցության համար: 
Օլիվիե Դըկոտինյի Օլիվիե Դըկոտինյի

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայ-ֆրանսիական հարաբերություններում անընդհատ նոր զարգացումներ են լինում եւ այսօր հստակ տեսնում ենք Սյունիքի մարզի եւ Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի համագործակցության արդյունքը. երիտասարդ հայեր՝ սյունեցի ուսանողներ, հնարավորություն են ստանում մեկնել Ֆրանսիա, անցնել պրակտիկա եւ տեղում զարգացնելով մասնագիտական հմտությունները՝ վերադառնալ Հայաստան: Կարծում եմ՝ սա հիասքանչ է: 

«Բռնվեք դեպի ապագան տանող հնարավորությունից եւ գնացեք ձեր նպատակների հետեւից»

Կատրին Ստարոն, Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահ

Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանում գործում է մոտ 300 կրթական հաստատություն՝ ավագ դպրոցներից մինչեւ գիտահետազոտական աշխատանքներ կատարող կառույցներ: Սա շեշտում եմ, որ առավել պատկերավոր լինի՝ մեր պատվիրակության առաջնահերթություններից մեկն է աջակցել կրթությանը: Գիտակցում ենք՝ կրթության մեջ կատարված ներդրումը ներդրում է ապագայի համար: 
Կատրին Ստարոնը Կատրին Ստարոնը

Լուսանկարը` Մեդիամաքս


Գալով տարբեր շրջաններից, ունենալով տարբեր նախապատմություններ՝ այսօր դուք այստեղ եք համոզմամբ, որ կառուցելու եք լավ ապագա՝ օգտագործելով ձեր գիտելիքն ի բարօրություն Հայաստանի: ՀՖՀՀ-ում ձեր ստացած որակյալ կրթությունը կարող է հույսի նշույլ լինել ամբողջ ժողովրդի համար: Բաց մի թողեք ապագա տանող այս հնարավորությունը, ամուր բռնեք այն եւ գնացեք ձեր նպատակների հետեւից:  

Լուսանկարը` Մեդիամաքս


ՀՖՀՀ այցի ավարտին Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել համալսարանի զոհված ուսանող-զինվորների հիշատակը հավերժացնող հուշատախտակի մոտ: 

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի 




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին