«Հայաստանում կիբեռանվտանգության մասնագետներ ունենալը պարտադիր է». դասընթաց՝ ՀՖՀՀ-ում - Mediamax.am

exclusive
822 դիտում

«Հայաստանում կիբեռանվտանգության մասնագետներ ունենալը պարտադիր է». դասընթաց՝ ՀՖՀՀ-ում


Նիկոլա Ռենարը
Նիկոլա Ռենարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նիկոլա Ռենարը
Նիկոլա Ռենարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նիկոլա Ռենարը
Նիկոլա Ռենարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նիկոլա Ռենարը
Նիկոլա Ռենարը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նիկոլա Ռենարը
Նիկոլա Ռենարը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) երրորդ անգամ անցկացվում է Կիբեռանվտանգության դասընթաց, որին մասնակցում են ՀՖՀՀ եւ այլ համալսարանների ուսանողներ, ինչպես նաեւ` տարբեր ընկերություններում աշխատող մասնագետներ:

Դասընթացը կազմակերպվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ համատեղ (EIF)` API-ի (Armenian Peace Initiative) աջակցությամբ:

Մեդիամաքսի հետ զրույցում դասընթացավար, ամպային ենթակառուցվածքի ինժեներ Նիկոլա Ռենարը պատմել է դրա մանրամասների ու խոսել կիբեռանվտանգության կարեւորության մասին` հատկապես Հայաստանի դեպքում:

Սկսել հիմքից

Կիբեռանվտանգությունը բազմաթիվ բաղադրիչներ ունի ու այն չի կարելի դիտարկել միայն մեկ տեսանկյունից: Դրա ապահովման համար պետք է հասկանալ՝ ինչպես են աշխատում ցանցերը, համակարգերը, ենթակառուցվածքը: Այլ կերպ ասած՝ հասկանալ կիբեռանվտանգության հիմքը, բացատրել այն մասնակիցներին եւ հետո միայն առաջ շարժվել: Հենց սա է իմ գործառույթն այս դասընթացի շրջանակում:

Նիկոլա Ռենարը Նիկոլա Ռենարը

Լուսանկարը` Մեդիամաքս


Կարեւոր է նշել, որ մասնակիցների թվում ունենք ինչպես ՀՖՀՀ եւ այլ համալսարանների ուսանողներ, այնպես էլ՝ մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք աշխատում են հենց կիբեռանվտանգության ոլորտում: Դասընթացի առաջին փուլում փորձում ենք անել այնպես, որ բոլորը «մի լեզվով խոսեն», այսինքն՝ ունենան մոտավոր նույն գիտելիքը ոլորտի վերաբերյալ: Հանձնարարում ենք թիմային աշխատանքներ, վերլուծում իրական օրինակներ:

Այս տարի խմբում գերակշռում են ոլորտում արդեն իսկ աշխատող մասնագետները, հիմնականում՝ ֆինանսաբանկային, հեռահաղորդակցության ոլորտներից: Խումբը մեծ չէ, քանի որ ցանկանում ենք արդյունավետ աշխատել մասնակիցներից յուրաքանչյուրի հետ:

Այս դասընթացի նպատակն է կառուցել ինչ-որ բան, կրթել մասնագետների, որոնք հետագայում իրենց գիտելիքը կկարողանան փոխանցել գործընկերներին, ընկերներին ու հարազատներին:

Մարդկանց բացատրել՝ ինչ կա համացանցին միացված սարքավորման հետեւում

Կիբեռանվտանգային ռիսկերն օրեցօր մեծանում են, քանի որ շատանում են մեր օգտագործած սարքավորումները: Եթե նախկինում «միակ վտանգը» կարող էր սպառնալ համակարգչից, այսօր գրեթե բոլորը համացանցին միացված միանգամից մի քանի սարքավորում ունեն՝ սմարթֆոն, նոթբուք, պլանշետ, ժամացույց եւ այլն: Նույնը վերաբերում է նաեւ ընկերություններին:

Այս սարքավորումներն անընդհատ կատարելագործվում են ու մի օր, գուցե, նույնիսկ «շփվեն» միմյանց հետ, ինչպես դա արդեն անում են մեքենաները:
Նիկոլա Ռենարը Նիկոլա Ռենարը

Լուսանկարը` Մեդիամաքս


Իհարկե, ոլորտի մասնագետների դեպքում բոլորովին այլ գիտելիք է պահանջվում եղած ռիսկերը կառավարելու համար, իսկ անհատներին պարզապես պետք է առավել ուշադիր լինել՝ ինչ տեղեկատվություն են տրամադրում իրենց մասին, ինչ թույլտվություններ ունեն նրանց սարքավորումները: Համացանցային զեղծարարները հաճախ ձեզ խաբում են՝ ձեր իսկ տրամադրած տեղեկությունն օգտագործելով:

Կարեւոր է, որ նույնիսկ դպրոցներում երեխային բացատրեն բջջային հեռախոսից օգտվելու հնարավոր ռիսկերը կամ մինիմալ տեղեկատվություն տրամադրեն տարբեր ոլորտների աշխատակիցներին: Օրինակ՝ Ֆրանսիայում դասընթացներ են կազմակերպվում սուպերմարկետների աշխատակիցների համար:

Այլ կերպ ասած, մարդկանց պետք է բացատրել՝ ինչ կա համացանցին միացված սարքավորման հետեւում: Իսկ դրանցում մեր կյանքի կարեւորագույն ոլորտներն են՝ անձնականից մինչեւ ֆինանսական:  

«Հայաստանի դեպքում կիբեռանվտանգության մասնագետներ ունենալը պարտադիր է»

Կարծում եմ՝ կիբեռանվտանգության մասնագետներ պետք է լինեն բոլոր կառույցներում՝ մասնավոր, եւ, առավել եւս՝ պետական:
Նիկոլա Ռենարը Նիկոլա Ռենարը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ընկերությունում պետք է լինի մեկն, ով ճիշտ պահին կասի՝ «լավ, մենք ցանկանում ենք նոր նախագիծ գործարկել, իսկ մտածե՞լ ենք հնարավոր ռիսկերի ու դրանց կառավարման մասին»: Այդ մեկը պետք է կառուցի անվտանգային համակարգը, որը կպաշտպանի ընկերությունը հետագա կորուստներից: Եթե դու, օրինակ, մարքեթփլեյս ես ստեղծում, բայց չես մտածում անվտանգության մասին, հաքերները կարող են շատ հեշտ արգելափակել կայքդ ու դու միլիոնավոր դոլարների կորուստ ունենաս: Առհասարակ, կազմակերպությունները պետք է հասկանան, որ այսօր կիբեռանվտանգության վրա ծախսելով X գումարը՝ խնայում են դրա տասնապատիկը հետագայում:

Ինչ վերաբերում է պետական կառույցներին, ապա հատկապես Հայաստանի նման երկրներին, որոնք ունեն հակամարտություններ, կիբեռանվտանգության մասնագետներ ունենալը պարտադիր է: Հակառակորդ երկրի հաքերներն առավել մեծ հավանականությամբ կցանկանան տիրանալ այն տեղեկատվությանը, որը հենց պետական կառույցների պահպանության տակ է:

Ցավոք, գիտելիքի մակարդակն այս ոլորտում դեռեւս ցածր է: Այնպես որ, նման դասընթացների անցկացումը չափազանց կարեւոր է:

«Արհեստական բանականությունը գործիք է, որ կարող է ծառայել լավ կամ վատ նպատակների»

Այսօր, երբ քննարկվում են արհեստական բանականության ռիսկերը, պետք է հստակեցնենք դրա կիրառման դրական եւ բացասական կողմերը:
Նիկոլա Ռենարը Նիկոլա Ռենարը

Լուսանկարը` Մեդիամաքս


AI-ը կարող է օգնել քեզ, օրինակ՝ գտնել հնարավոր խոցելիություններ այս կամ այն կոդում, զգուշացնել նկատած վտանգների կամ անսովոր փոփոխությունների մասին: Այն կարող է աջակցող դեր ունենալ տարբեր մասնագիտությունների դեպքում, ինչ-որ առումով թեթեւացնել կյանքը:

Միեւնույն ժամանակ, արհեստական բանականությունը կարող է կիրառվել տարատեսակ համացանցային զեղծարարությունների, վիրուսների տարածման նպատակով:

Մարդիկ պետք է հասկանան՝ այն գործիք է, պարզապես շատ մեծ տվյալների բազա, որը կարող է ծառայել ինչպես լավ, այնպես էլ՝ վատ նպատակների:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին