Ներկայացնում ենք 2025 թվականի մարտի 31-ից ապրիլի 5-ը աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների լուսանկարների ընտրանին։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը զրուցում է Բուդապեշտ ժամանած Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ:

Լուսանկարը` REUTERS/Bernadett Szabo
Բուդդայի վնասված արձանը Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժից հետո:

Լուսանկարը` REUTERS
1910 թվականին արտադրված լրտեսական տեսախցիկը ցուցադրվում է բրիտանական հետախուզության պատմությանը նվիրված «MI-5: Պաշտոնական գաղտնիքներ» ցուցահանդեսում:

Լուսանկարը` REUTERS/Toby Melville
Հայ երեխաները Կոստա Ռիկայի Պունտարենաս քաղաքի Միգրանտների ժամանակավոր կենտրոնում:

Լուսանկարը` REUTERS/Mayela Lopez
Ցուցարարները ներկ են փչել Բեռլինում Tesla-ի դիլերական կենտրոնի շենքի վրա՝ բողոքելով Իլոն Մասկի գործողությունների դեմ:

Լուսանկարը` REUTERS/Christian Mang
Մարդիկ դիտում են Կիլաուեա հրաբխի ժայթքումը Հավայան կղզիներում:

Լուսանկարը` REUTERS/Marco Garcia
Կինը սգում է պաղեստինցիների մարմինների կողքին, ովքեր զոհվել են իսրայելական հարվածներից Գազայի հատվածի հարավային մասում:

Լուսանկարը` REUTERS/Hatem Khaled
Պաղեստինցիները զննում են իսրայելական օդային հարվածի վայրը:

Լուսանկարը` REUTERS/Mahmoud Issa
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սակագների վերաբերյալ հայտարարություն է անում Սպիտակ տան Վարդերի այգում:

Լուսանկարը` REUTERS/Carlos Barria
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: