Ներկայացնում ենք 2025 թվականի փետրվարի 3-ից 8-ը աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների լուսանկարների ընտրանին։
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շինբաումը մամուլի ասուլիսում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հեռախոսազրույցից հետո։

Լուսանկարը` REUTERS/ Saudi Press Agency
Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան սուրբ Մեքքա քաղաքում Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում։

Լուսանկարը` REUTERS/Raquel Cunha
Տղամարդը դուրս է գալիս USAID-ի գլխավոր գրասենյակից Վաշինգտոնում՝ Էլվիս Փրեսլիի ստվարաթղթե պատկերով։

Լուսանկարը` REUTERS/Kent Nishimura
Ուելսի արքայադուստր Քեթրինը դպրոցականների խմբի հետ այցելել է Լոնդոնի Ազգային դիմանկարների պատկերասրահ։

Լուսանկարը` REUTERS/Arthur Edwards
Ջութակահար Ստեֆան Ջակիվը Նյու Յորքի Sotheby's աճուրդի տանը նվագում է 1714 թվականի Joachim-Ma Stradivarius ջութակը Թինտորետոյի նկարի առջեւ։

Լուսանկարը` REUTERS/Shannon Stapleton
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին սուրբ լվացում է կատարում։

Լուսանկարը` REUTERS/India's Press Information Bureau
Սեյսմիկ ակտիվության աճի պատճառով Հունաստանի Սանտորինի կղզում փակվել են սրճարաններն ու ռեստորանները։

Լուսանկարը` REUTERS/Alkis Konstantinidis
Մաքրուհին եւ ռոբոտները Digital Almaty 2025 համաժողովում։

Լուսանկարը` REUTERS/Pavel Mikheyev
Դոնալդ Թրամփի եւ Իլոն Մասկի պատկերը Նեշվիլ քաղաքում բողոքի ցույցի ժամանակ:

Լուսանկարը` REUTERS/Seth Herald
Մարդիկ նշում են ֆուտբոլային աստղ Կրիշտիանու Ռոնալդուի 40-ամյակը Նյու Յորքի Թայմս սքուեր հրապարակում։

Լուսանկարը` REUTERS/David 'Dee' Delgado
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: