100 ամենաազդեցիկ լուսանկարները՝ Ներխուժումը Պրահա - Mediamax.am

Մարտ 05, 2026
3241 դիտում

100 ամենաազդեցիկ լուսանկարները՝ Ներխուժումը Պրահա



Ամերիկյան Time ամսագիրը ընտրել է «Բոլոր ժամանակների ամենաազդեցիկ 100 լուսանկարները»: Մեդիամաքսը պարբերաբար իր ընթերցողներին է ներկայացնում Time-ի պատմությունները այդ լուսանկարների ստեղծման մասին:

Յոզեֆ Կուդելկա, Ներխուժումը Պրահա, 1968թ.

ԽՍՀՄ-ը ղեկավարներին չէր ոգեւորում «մարդկային դեմքով սոցիալիզմը», որը Ալեքսանդր Դուբչեկի կառավարությունը փորձում էր կառուցել Չեխոսլովակիայում:

Մտավախություն ունենալով, որ Դուբչեկի` մարդու իրավունքների բարելավմանն ուղղված քայլերը կարող են ապստամբության հանգեցնել, ինչպես դա տեղի ունեցավ 1956 թվականին Հունգարիայում, Վարշավյան բլոկը որոշեց չեզոքացնել վտանգը:

1968 թվականի օգոստոսի 10-ին տանկերը ներխուժեցին Չեխոսլովակիա: Չնայած նրանք արագ վերահսկողություն հաստատեցին Պրահայում, զորքերը անսպասելիորեն դիմադրության բախվեցին՝ մարդիկ բարիկադներ էին կառուցում, քարկոծում էին տանկերը, տապալում էին բեռնատար մեքենաները: Ոմանք ջնջում էին փողոցի նշանները` զորքերին շփոթեցնելու նպատակով:

Ներխուժման օրը չեխ ժողովրդի առօրյան լուսանկարող երիտասարդ մորավիացի ճարտարագետ Յոզեֆ Կուդելկան գտնվում էր մայրաքաղաքում եւ սկսեց լուսանկարել ստեղծված իրարանցումը:

Այդ օրերին նրա արված ամենահայտնի լուսանկարներից մեկում պատկերված է տղամարդու ձեռքը, ով իր ժամացույցը ցուցադրում է խորհրդային զորքերի ներխուժումից հետո ամայացած փողոցների ֆոնին:

Կուդելկայի լուսանկարները գաղտնի կերպով դուրս բերվեցին Չեխոսլովակիայից եւ 1969 թվականին հրատարակվեցին London Sunday Times-ում` P.P.(Prague photographer) կեղծանվան տակ:

Time ամսագիր

Պատրաստեց Աննա Բուբուշյանը



Մեր ընտրանին