Ամերիկյան Time ամսագիրը ընտրել է «Բոլոր ժամանակների ամենաազդեցիկ 100 լուսանկարները»: Մեդիամաքսը պարբերաբար իր ընթերցողներին կներկայացնի Time-ի պատմությունները այդ լուսանկարների ստեղծման մասին:
Նիլ Լեյֆեր՝ «Մուհամեդ Ալին ընդդեմ Սոնի Լիսթոնի»
Մեն, 1965 թվական
Նիլ Լեյֆերը համարվում է 1960-ական թվականների ամենահայտնի ու հաջողակ սպորտային լուսանկարիչներից մեկը: Լուսանկարչին մեծ համբավ բերեց հաղթանակը տոնող Մուհամեդ Ալիի լուսանկարը, որը դարձավ սպորտային ֆոտոլրագրության խորհրդանիշներից մեկը:
Լուսանկարն արվել է 1965 թվականի մայիսի 25-ին՝ Մեն նահանգի Լյուիսթոն քաղաքում, որտեղ 23-ամյա Մուհամեդ Ալին մրցում էր 34-ամյա Սոնի Լիսթոնի հետ:
Մենամարտի մեկնարկից մոտ երկու անց Ալիին հաջողվեց վայր գցել Սոնիին: Լեյֆերին հաջողվեց ֆիքսել այն պահը, երբ Ալին տոնում էր հաղթանակը՝ բացականչելով՝ «Վեր կաց ու կռվի, փսլնքոտ»:
«Ես ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվեցի», - պատմում էր լուսանկարի հեղինակը:
Time ամսագիր
Պատրաստեց Լենա Գեւորգյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: