Ամերիկյան Time ամսագիրը ընտրել է «Բոլոր ժամանակների ամենաազդեցիկ 100 լուսանկարները»: Մեդիամաքսը պարբերաբար իր ընթերցողներին կներկայացնի Time-ի պատմությունները այդ լուսանկարների ստեղծման մասին:
Ջեֆ Ուայդներ
Պեկին, 1989 թվական
1989թ. հունիսի 5-ի առավոտյան լուսանկարիչ Ջեֆ Ուայդները կանգնած էր «Բեյջինգ» հյուրանոցի վեցերորդ հարկի պատշգամբում:
Նախորդ օրը Պեկինի կենտրոնական Տյանանմեն հրապարակում տեղի էին ունեցել բախումներ ցուցարարների եւ բանակի միջեւ, որից հետո Assosiated Press-ը Ուայդներին գործուղեց Չինաստանի մայրաքաղաք:
Ջեֆ Ուայդները լուսանկարում էր հրապարակը, երբ տանկերի շարասյունը սկսեց շարժվել: Ուայդները հասցրեց լուսանկարել այն պահը, երբ անհայտ տղամարդը՝ խանութի տոպրակը ձեռքին կանգնեց տանկերի առջեւ, բարձրացրեց ձեռքերը եւ հրաժարվեց տեղից շարժվել:
Տանկերը փորձում էին շրջանցել տղամարդուն, սակայն նա կրկին ու կրկին խանգարում էր նրանց ընթացքը: Ի վերջո, նրան ձերբակալեցին, սակայն Ուայդներին հաջողվեց անմահացնել անսովոր դիմադրության գործողությունը:
Այլ լուսանկարիչները եւս ֆիքսել էին այդ պահը, սակայն Ուայդներն առաջինը ուղարկեց իր լուսանկարը AP-ի հաղորդալարի միջոցով, ինչի շնորհիվ ապստամբի լուսանկարը հայտնվեց համաշխարհային թերթերի առաջին էջերում:
Տասնամյակներ շարունակ լուսանկարում պատկերված հերոսի անձն անհայտ է մնում է: Սակայն այդ անհայտության շնորհիվ նկարն ավելի ազդեցիկ է` խորհրդանշելով անհատի ուժը:
Time ամսագիր
Պատրաստեց Աննա Բուբուշյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: