Մաղավուզ. Արտավազդի նոր տունը՝ մայրաքաղաքից հեռու ու սահմանին մոտ - Mediamax.am

exclusive
13949 դիտում

Մաղավուզ. Արտավազդի նոր տունը՝ մայրաքաղաքից հեռու ու սահմանին մոտ


Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Մարտակերտից մի քիչ հեռու, դաշտերի ու այգիների լռության մեջ երբեմն լսվում է չօգտագործված զենքի պայթյունը. սակրավորներն են աշխատում։

Մեծ այգում հատուկենտ նռներ են երեւում՝ ճաքած, չորացած, բայց քաղցրությունը չկորցրած։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Առաջին տարին էր, որ պիտի բերք ստանայի, 5-6 տոննա կլիներ։ Սեպտեմբերի սկզբին կես տոննա հասցրեցի հավաքել։ Բայց չեմ նեղվում, կարեւորը՝ խաղաղություն լինի, մյուս տարի բերք կստանամ»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Նռան այգին Արտավազդ Բոյաջյանն 2020 թվականին է գնել։ Ասում է՝ նռնենին իր համար ավելին է, քան բերքատու ծառը: Նրա բոլոր նրբություններն արդեն գիտի։ Ամեն օր, Մաղավուզի դպրոցում դասերն ու պարապմունքներն ավարտելուց հետո, շտապում է այգի։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Մենք շատ ենք բնությունից հեռացել։ Երեւանում կյանքը խեղդված է։ Էստեղ, երբ ծաղիկները ծաղկում են, քամին տերեւները տանում-բերում է, թռչունների ձայնի տակ, լռություն մեջ ուղղակի նստում, վայելում ես։ Մարդուն էլ ի՞նչ է պետք»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Քաղաքի կյանքն Արտավազդի համար չէ։ Նա Շիրակի մարզի Փանիկ գյուղից է: 2018-ին, համալսարանն ավարտելուց հետո, դիմեց «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին՝ Արցախ տեղափոխվելու, դարձյալ գյուղում ապրելու ու դասավանդելու համար։ Երբ պարզվեց, որ իրեն Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցում են սպասում, անակնկալի եկավ։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


2 տարի այստեղ դասավանդելը կարեւոր փորձառություն էր։ Որոշեց ավելի երկար մնալ Արցախում։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ն առաջարկեց մեկ տարով երկարեցնել ծրագիրը, եւ Արտավազդը տեղափոխվեց Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղ։

«Շատ ջերմ ընդունեցին գյուղացիները։ Կանգնեցնում, հարցնում էին. «Հայաստանից եկած մաթեմատիկայի ուսուցիչը դո՞ւ ես։ Ուրախ ենք, որ եկել ես, ինչո՞վ կարող ենք քյոմագ անել»։ Ասում էի՝ լյոխ լավ ա»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Ստեփանակերտում Արտավազդը բարձր դասարանցիներին էր դասավանդում, մաթեմատիկական լուրջ խնդիրներ էին լուծում։ Երբ Մաղավուզում իմացավ, որ 5-րդ դասարանի դասղեկն է լինելու, մտահոգվեց՝ ինչպե՞ս է շփվելու հետները։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Առաջին օրերին նայում էի երեխաներին՝ ես իրենց հետ ո՞նց եմ խոսելու, ի՞նչ եմ ասելու, որ ինձ ճիշտ հասկանան։ Հետո մի օր խնդիր էին լուծում, բոլորն էլ կարողացան, ու երեխաներից մեկը շատ ուրախ ձայնով ասաց՝ ընկե՛ր, բայց Դուք շատ լավ ուսուցիչ եք։ Զարմացել էի՝ էդպիսի բան ինձ դեռ չէին ասել։ Տարբեր ապրումներ, զգացողություններ եմ ունենում, միայն դասավանդել չէ, կյանք է։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Երբ գտնում ես փոքրերի հետ աշխատելու յուրահատուկ նրբությունները, շատ հեշտ է ստացվում շփումը։ Բայց պետք չէ կարծել, որ ամեն ինչ արդեն լավ է։ Միշտ պիտի մտածես՝ էս ճանապարհը ո՞նց հաղթահարենք»։

«Պատասխանատու, պարտաճանաչ տղա է»,- ասում է դպրոցի տնօրեն Վաչիկ Ավանեսյանը: Արտավազդի Մաղավուզ գալով ոչ միայն մաթեմատիկայի ուսուցչի խնդիրն են լուծել, այլ գտել նաեւ շատ կարեւոր մի հարցի պատասխան՝ ինչպես երեխաներին դարձնել ընթերցասեր:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Մինչեւ հիմա գրականության ուսուցիչները դժվարացել են աշակերտների  հետաքրքրությունն արթնացնել։ Միշտ հարց էինք դնում՝ ի՞նչ անել, ի՞նչ տարբերակ մշակել, որ ընթերցանությունը դպրոցում զարգանա, եւ պատճառներ էին լինում, որոնք անհնար էին դարձնում: Բայց, պարզվում է, հնարավոր է։ Մաթեմատիկայի ուսուցիչը հնարավոր դարձրեց, կարողացավ ընթերցանության նկատմամբ իր սերն աշակերտներին փոխանցել։ Միշտ երեխաներով շրջապատված է, նույնիսկ դասամիջոցներին ուսուցչանոց չի գալիս: Ես ուրախ եմ, որ նման ուսուցիչ ունեմ, եւ ինչքան հնարավոր է`պահելու եմ էստեղ»:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Մինչեւ Մաղավուզ գալը, Արտավազդն Արցախի շատ գյուղերում է եղել, համոզվել է՝  գրքերի պակասն ամեն տեղ մեծ խնդիր է: Եղածը Լենինի հատորյակներն ու երեխաների հետ կապ չունեցող խորհրդային հրատարակություններ են, կամ  հետաքրքիր, բայց պոկված էջերով, մաշված կազմով անհրապույր գրքեր: Սոցցանցերում գրառումներ կատարեց ու սկսեց գիրք հավաքել՝ գունավոր, նկարազարդ ու այնքան գրավիչ, որ նույնիսկ նախանձեց՝ մանկության տարիներին ինքն այդպիսի գրքեր չի ունեցել:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Երբ բերեցի, միայն կազմը, նկարները տեսնելուց՝ երեխաները ոգեւորվեցին. մի ամբողջ աշխարհ էր։ Մենք ունեինք էդպիսի գրքերի կարիք։ Կարդալուց հետո պետք է հարցնել երեխային՝ ինչի՞ մասին է, ո՞ր հատվածը դուրդ եկավ։ Ոգեւորությամբ սկսում են պատմել։ Առաջին անգամ 5-րդ դասարանի հետ որոշեցինք երկար դասամիջոցին գնալ, գիրք վերցնել: Բոլորս շարքով գնում ենք գրադարան, ով տեսնում, զարմանում է՝ էս ո՞ւր են գնում: Հիմա ես իրենց էլ ոչինչ չեմ ասում։ Եթե երկար դասամիջոցին տեսնում եմ՝ չկան, գիտեմ, որ գնացել են գիրք հանձնելու, նորը վերցնելու»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Արտավազդի ներկայությանը գյուղում ու դպրոցում այնպես ենք սովորել, որ երբ երեխաներին հարցնում եմ, թե ինչո՞ւ է ընկեր Բոյաջյանը Փանիկից հասել Մաղավուզ, զարմացած նայում են իրար ու ենթադրություններ անում՝ որ գիտելիք ունենանք, որ մեծանանք, խելացի լինենք: Առանց պատճառը պարզելու էլ ուրախ են, որ ընկերն իրենց հետ է:

Արցախում ու հատկապես Մաղավուզում Արտավազդը պատրաստվում է երկար մնալ: Նրա ծրագրերը չեն փոխել նույնիսկ պատերազմն ու պարզ երեւացող ադրբեջանական դիրքերը:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Մինչեւ պատերազմը հստակ էր, որ մնալու եմ Արցախում, հետո՝ առավել հստակ դարձավ, որ սա իմ տեղն է։ Սկզբում, իհարկե, մտածում ես՝ հնարավո՞ր է այն հողը, որտեղ հիմա ապրում ես, որոշ ժամանակ հետո քոնը չլինի։ Բայց երբ էմոցիոնալ պահն անցնում է, հասկանում ես, որ չէ, սա քո տեղն է, դու ուզում ես էստեղ մնալ ոչ այն պատճառով, որ ինչ-որ սրբազան պարտք ես կատարում, հերոսական քայլ ես անում, այլ որովհետեւ քեզ հաճելի է, քո տունն էստեղ է»:

Արտավազդը ծրագրավորող է, բայց մասնագիտությամբ երբեք չի աշխատել: Մանկավարժություն սովորել է դասավանդելուն զուգահեռ: Ասում է՝ ուսուցիչ դառնալու համար երկար տարիների աշխատանք, մեծ փորձ է պետք, որ զգաս երեխային: Երեք տարվա ընթացքում հասկացել է, որ դպրոցում խնդիրները շատ են ու համակարգային լուծում են պահանջում. մի քանի անհատը շատ բան չեն կարող փոխել:

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Առաջին հերթին պետք է կրթության հանդեպ վերաբերմունքը փոխենք: Ուսուցիչն անտեսված է: Եթե նա սխալվի, պատժող կգտնվի, բայց նրա հաջողությամբ ոգեւորվող չկա։ Ճիշտ ուսուցիչների պատրաստման դպրոց պետք է ունենանք։ Նախարարությունն ինչ էլ որոշի, դասարանում այդ որոշումը տեղայնացնողն ուսուցիչն է: Նա պետք է այնքան զարգացած լինի, որ կարողանա այդ գործիքակազմն օգտագործել՝ հաշվի առնելով ամեն դասարանի յուրահատկությունը:

Բոլորս լավ սովորող աշակերտներ ենք ուզում, որ դասը հեշտ մատուցենք։ Բայց երեխաները տարբեր սոցիալական խմբերից են, տարբեր խնդիրներով, ընդունակություններով։ Լավ սովորող երեխայի հետ հեշտ է, բա մյուսնե՞րը։ Այդ երեխաները մեր հասարակության մի մասն են, մենք պետք է հոգ տանենք նրանց համար»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Գյուղի կյանքն ինչքան էլ գրավի, Արտավազդը շփումների պակասը զգում է։ Ստեփանակերտում դասերից հետո ազգային պարերի, տուրիզմի դասընթացների էր գնում, դուրս էի գալիս քաղաք՝ քայլելու։ «Շատ եմ սիրում Ստեփանակերտը գիշերը՝ անաղմուկ, լուսավոր։ Հիմա չգիտեմ՝ ոնց է էնտեղ գիշերը»։

Պատերազմից եւ տարածքներ կորցնելուց հետո Մաղավուզից Ստեփանակերտ ճանապարհը երկարել է. մի ուղղությամբ երկու ժամ է։ Մայրաքաղաքի ծանոթներին ու աշակերտներին արդեն հազվադեպ է հանդիպում։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Հիմա դժվար է Ստեփանակերտ հասնելը, բայց հնարավորության դեպքում գնում եմ. թե՛ ես եմ իրենց կարոտել, թե՛ իրենք ինձ։ Վերջերս ֆեյսբուքի պատին 5-րդ դասարանի աշակերտներիս հետ նկար էի գցել, Ստեփանակերտից միանգամից արձագանքները եկան՝ բա մե՞նք»։

Խոստացել է՝ հենց իր հիմնած «Տրտու» ակումբը վերսկսի արշավները, Ստեփանակերտի աշակերտներն առաջին մասնակիցներն են լինելու։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Ինձ համար ամենամեծ խնդիրն այն է, որ մեր երեխաները հայրենաճանաչ չեն, իրենց համայնքից դուրս ուրիշ ոչինչի չգիտեն։ Եթե երեխան չի քայլում իր հայրենիքի ոլորաններով, չի ճանաչում իր հողը, ինչպե՞ս կարող է սիրել հայրենիքը, ո՞նց կարող է հետո էդ հայրենիքի համար պայքարել, ո՞նց կմնա իր համայնքում։ Մեր կրթական ծրագիրն առաջին հերթին պիտի երեխաներին հայրենաճանաչ դարձնի։ Ես հստակ չեմ լսել, թե առաջին դասարան եկող աշակերտի համար մենք ինչ ռազմավարություն ունենք։ Մենք ուզում ենք, որ նա լավ մասնագետ լինի, փող աշխատի, եւ վերջ։ Արժեքային համակարգը փողի վրա է հիմնված»։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Արտավազդը դպրոցում ընթերցանության, մաթեմատիկայի խմբակներ է բացել, Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի հետ համագործակցությամբ՝ ազգային պարի դասեր է տալիս։ Գյուղում կյանքն ակտիվացնելու, երիտասարդներին զբաղմունք ստեղծելու նպատակով դրամաշնորհների է դիմել. գրադարան, հյուրատուն ու անտիկաֆե է կառուցելու, նաև տուրիստական ընկերություն է ուզում հիմնել։ Մեղվաբուծության ծրագիրն արդեն իրականացման փուլում է։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Մի պահ ես էլ եմ մտածում՝ լավ, ոգեւորեցի երեխաներին, բա որ նորից պատերազմ սկսվի՞։ Հա՛մ կոտրվում, հա՛մ հույս եմ տալիս ինձ։ Այսօր հայրենակիցներ ունենք, որոնց համար միեւնույն է՝ մենք կորցրել ենք հողերը, թե՝ չէ, որովհետեւ իրենք չեն եղել այնտեղ։ Երբ դու քայլում, տեսնում, սիրում ես, հողն արդեն ձգում է քեզ, հասկանում ես՝ ինչ ես կորցրել կամ կորցնելու, հասկանում ես, որ գոնե ամիսը մեկ, տարին մեկ պիտի լինես էստեղ։ Այնպես որ, ես մարդկանց ուղղակի ասում եմ՝ համեցեք Մաղավուզ»։

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյանի (հատուկ Մեդիամաքսի համար)




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին