Տեղահանվածների նոր կյանքի հեռանկարը եւ EPIC ծրագրի աջակցությունը - Mediamax.am

exclusive
3345 դիտում

Տեղահանվածների նոր կյանքի հեռանկարը եւ EPIC ծրագրի աջակցությունը


Լուսանկարը` Մեդիամաքս

Անուշ Մելքոնյանը
Անուշ Մելքոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անուշ Մելքոնյանը
Անուշ Մելքոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կատրին Բուդեր-Փելցը
Կատրին Բուդեր-Փելցը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կատրին Բուդեր-Փելցը
Կատրին Բուդեր-Փելցը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կատրին Բուդեր-Փելցը
Կատրին Բուդեր-Փելցը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կատրին Բուդեր-Փելցը
Կատրին Բուդեր-Փելցը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մերի Մարությանը
Մերի Մարությանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մերի Մարությանը
Մերի Մարությանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Տեղահանումից անմիջապես հետո դասընթացներին մասնակցելու այս հնարավորությունը, կարծես, հույսի շող լիներ ստեղծված ծանր իրավիճակում»,- ասում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կազմակերպած եռամսյա դասընթացի մասնակից Անուշ Մելքոնյանը:

«Տեղահանված եւ տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական եւ սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) ծրագիրն իրականացվում է GIZ-ի կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության պատվիրակմամբ: Դրա հիմնական նպատակն է հակամարտությունների հետեւանքների մեղմումը՝ տեղահանված բնակչության ու տեղական համայնքների հզորացման ճանապարհով:

EPIC ծրագիրը մաս է կազմում «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության: Վերջինս իրականացվում է Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ ջանքերով։

«Չգիտեի՝ ինչպես վարվել, ինչից սկսել»

Անուշ Մելքոնյանը ծննդով Սիսիան համայնքից է: Գորիսի պետական համալսարանն ավարտելուց հետո 2010 թվականին տեղափոխվել է Քաշաթաղի շրջանի Հակ գյուղ՝ աշխատելու որպես ուսուցչուհի:

«Մեծ ցանկություն ունեի աշխատելու իմ մասնագիտությամբ ոչ թե քաղաքային «տաքուկ» միջավայրում, այլ գյուղական որեւէ բնակավայրում, որտեղ մասնագետների կարիք կար, որտեղ ես կկարողանայի փոփոխություն բերել»,- հիշում է Անուշը:

Նա երկար տարիներ աշխատել է Հակ գյուղի դպրոցում՝ փորձելով այդ կերպ իր ներդրումն ունենալ Արցախի շենացման գործում:

Անուշ Մելքոնյանը Անուշ Մելքոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Արցախում ապրելուս ընթացքում գյուղում սկսեցին աստիճանաբար զարգանալ ենթակառուցվածքները. ճանապարհները վերանորոգել էին, լույսը եւ ջուրը հասել էին տներին, եւ երբ կյանքն արդեն բարելավվել էր ու պետք է վայելեինք, սկսվեց չարաբաստիկ պատերազմը ու մեզ հանեցին մեր տներից»,- հիշում է Անուշը:
2020 թվականի նոյեմբերին նա իր երկու երեխաների հետ մեկ ճամպրուկով ու երեխաների դպրոցական պայուսակներով տեղահանվել է Սիսիան։ Փորձել է աշխատանք փնտրել, բայց ապարդյուն:

«Չգիտեի՝ ինչպես վարվել, ինչից սկսել»,- հիշում է Անուշը: Հենց այդ ժամանակ էր, որ նա տեղեկացել է GIZ-ի եռամսյա դասընթացների մասին, ինչը Անուշին ապագայի հանդեպ հույս է ներշնչել: Դասընթացներն ուղղված էին կանանց աշխատունակության բարձրացմանը, հոգեբանական-սոցիալական աջակցությանը եւ կարիերայի ուղղորդմանը:

Ծրագրի մեկ այլ շահառու Մերի Մարությանը, որը բնակվում է Գորիս քաղաքում, եւս տեղահանվել է 2020 թվականին Քաշաթաղի շրջանից: Նա Բերձորից է, մասնագիտությամբ՝ տնտեսագետ: Մերին եւս տեղահանությունից հետո չի կարողացել իր մասնագիտությամբ աշխատանք գտնել:

«Աշխատատեղ չկար, ապրում էինք անորոշության մեջ ու շարունակ մտածում Արցախ վերադառնալու մասին: Մինչ օրս չեմ համակերպվում այն մտքի հետ, որ Արցախն էլ մերը չէ։ Երբեմն սոցցանցերով նայում եմ, թե ինչպես են ադրբեջանցիները Արցախը հիմնովին քանդում ու մեր հայկական մշակույթը ոչնչացնում»,- արցունքները խեղդելով ասում է Մերին։
Մերի Մարությանը Մերի Մարությանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Շուտով Մերիին հնարավորություն է ընձեռվել մասնակցելու մատնահարդարման դասընթացի, որից հետո նա աշխատանքի է անցնել որպես մատնահարդար: Այդուհանդերձ, հաճախորդների քիչ լինելու պատճառով եկամուտը չէր բավարարում, ուստի ամուսնու հետ սկսում են զբաղվել թռչնաբուծությամբ:

Սոցիալական ցանցերից տեղեկանալով EPIC ծրագրի մասին՝ Մերին որոշել է մասնակցել առցանց դասընթացներին, որոնք ուղղված էին արդեն իսկ գործող բիզնեսների առաջխաղացմանը:

Անհատների եւ համայնքների հզորացում

EPIC տարածաշրջանային ծրագիրը մեկնարկել է 2017 թվականին եւ նպատակ ունի աջակցել տեղահանված տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական եւ սոցիալական ինտեգրմանը:

Երեւանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության տնտեսական համագործակցության եւ զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցի խոսքով՝ հիմնական թիրախային խումբը կանայք են եւ երեխաները՝ որպես առավել խոցելի խումբ: Ծրագրի հիմնական ուղղություններն են կրթելը, զորացնելը եւ սարքավորումներով ապահովելը:
Կատրին Բուդեր-Փելցը Կատրին Բուդեր-Փելցը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Առաջին հերթին մենք նայում ենք, թե ինչ առանձնահատկություններ են տեղահանված անձինք բերում իրենց հետ, ինչ կարողություններ ունեն եւ ինչպես են ցանկանում գումար վաստակել: Մենք նաեւ ուշադրության ենք արժանացնում այն համայնքները, որոնք հյուրընկալում են տեղահանված մարդկանց: Սա շատ կարեւոր է համապարփակ մոտեցում ցուցաբերելու համար»,- նշում է նա՝ ընդգծելով նաեւ ծրագրի հոգեբանական բաղադրիչի կարեւորությունը կյանքի ծանր շրջափուլ անցնող մարդկանց հետ աշխատելիս:

Կատրին Բուդեր-Փելցի գնահատմամբ՝ EPIC-ը ամենահաջողված ծրագրերից է: 2017 թվականից ի վեր՝ ծրագիրն իրականացնողները Սյունիքում աշխատանքի մեծ փորձ են ձեռք բերել, ինչի շնորհիվ էլ այժմ կարողանում են ապահովել բարձր արդյունավետություն:  

«Տարիների աշխատանքի ընթացքում մենք կարողացանք գնահատել, թե որ գործիքներն են կիրառելի, որոնք՝ ոչ: Ծրագրի հաջողությանը նպաստել է նաեւ այն, որ մենք դասընթացներն իրականացնում ենք նաեւ առցանց տարբերակով:
Կատրին Բուդեր-Փելցը Կատրին Բուդեր-Փելցը

Լուսանկարը` Մեդիամաքս


Սա հնարավորություն է տալիս շատ կանանց իրենց ավելի հարմար պայմաններով մասնակցելու դասերին, քանի որ կանայք տղամարդկանցից ավելի շատ են ներգրավված ընտանեկան եւ առօրյա հոգսերում»,- մանրամասնում է նա:

Հմտությունների փոխանցում եւ բիզնեսի զարգացում

Ծրագրի շահառու Անուշ Մելքոնյանը մասնակցել է գյուղատնտեսական տարբեր թեմաներով դասընթացների, այդ թվում՝ ինտենսիվ այգիների, անասնապահության, մեղվաբուծության, հողագործության, չրագործության վերաբերյալ տեսական եւ գործնական պարապմունքների, որոնք կազմակերպվել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում։

«Բացի ստացած գիտելիքներից, դասընթացը կարեւոր էր նոր միջավայրին ինտեգրվելու տեսանկյունից: Այն նաեւ օգնել է հասկանալ, թե գյուղատնտեսության որ ուղղությունն է ինձ հետաքրքիր եւ ինչ կարող եմ նախաձեռնել՝ նոր համայնքում կյանքը նորից սկսելու համար»,- ասում է Անուշը:
Անուշ Մելքոնյանը Անուշ Մելքոնյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Դասընթացին մասնակցելուց հետո Անուշն իրեն տեսնում է մեղվաբուծության ոլորտում: GIZ-ի աջակցությամբ կազմակերպված դասընթացներից ոգեշնչված նա նաեւ սկսել է նոր մասնագիտություն սովորել: Այժմ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի «Մեղվաբուծություն» բաժնի ուսանող է եւ այս տարի կավարտի։

«Արդեն մեղուների երեք փեթակ ունեմ, որոնք գնել եմ տեղահանության սկզբում պետության կողմից տրամադրվող միանվագ աջակցության գումարով։ Եվս երեք դատարկ փեթակ էլ ստացել եմ ՄԱԿ-ի «Կայուն համայնքներ» նախագծի շրջանակում»,- ասում է Անուշը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում կկարողանա զարգացնել բիզնեսը:

Մերի Մարությանն էլ մասնակցել է ՄՓՄՁ զարգացման դասընթացի եւ ստացել է մասնագիտական խորհրդատվություն բիզնեսի զարգացման համար, ծանոթացել սոցիալական էջերի մարքեթինգին: Ծրագիրը Մերիի ընտանիքի թռչնաբուծական բիզնեսի համար նաեւ տրամադրել է փետուրներ մաքրող եւ խտացված կեր պատրաստող սարքեր։

«Տոնական օրերին լինում էին դեպքեր, երբ պատվերները չէինք հասցնում, որովհետեւ պատվիրատուները մաքրած վիճակում էին ուզում հավերը, իսկ ես ֆիզիկապես չէի հասցնում այդքանը մաքրել։ Հենց այդ ժամանակ էլ մեզ օգնության էր հասնում հավ մաքրող սարքը։ 4-5 հավ միաժամանակ մոտ 10-15 րոպեում շատ լավ մաքրած վիճակում հանում էինք, իսկ ես այդքանը մաքրելու համար պետք է ծախսեի մի քանի ժամ»,- պատմում է Մերին։

Լուսանկարը` Մեդիամաքս


Խտացված կեր պատրաստելու սարքը եւս մեծ օգնություն էր ընտանիքի համար: Կերի գինը բավականին թանկ է, ինչի հետեւանքով բիզնեսի եկամտաբերությունը խիստ նվազում էր:

«Հիմա ինքներս ենք այդ սարքի օգնությամբ կերը պատրաստում: Այն ստացվում է վիտամիններով հարուստ, հեշտ մարսվող, եւ օգնում է, որ հավերն արագ խոշորանան»,- ասում է գյուղատնտեսուհին:
Մերի Մարությանը Մերի Մարությանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Հետզհետե Մերի Մարությանին սկսել է հետաքրքրել նաեւ ճագարաբուծությունը, ձեռք են բերել ճագարներ եւ հիմա փորձելու են այդ բիզնեսի զարգացմանն ուղղել իրենց ջանքերը: Ըստ Մերիի՝ համայնքում դրա պահանջարկն ավելի մեծ է:

Նոր կյանքի հեռանկար

Կատրին Բուդեր-Փելցն ընդգծում է, որ այսօր ծրագրի շահառուներից շատերն են հաջողությամբ վարում իրենց բիզնեսները:
Կատրին Բուդեր-Փելցը Կատրին Բուդեր-Փելցը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ծրագիրը մշակելիս մենք հաշվի ենք առել, թե եկամտի ինչ հնարավորություններ են առկա տվյալ համայնքներում եւ շահառուները ինչ կարողություններ ունեն: Այդ երկուսի համադրության շնորհիվ է, որ դասընթացները առավելագույնս արդյունավետ են ընթանում: Այսօր շատ շահառուներ ոչ միայն եկամուտ են ապահովում իրենց ընտանիքների համար, այլ նաեւ աշխատանք են տրամադրում 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար»,- մանրամասնում է նա:

EPIC ծրագրի նախկին շահառուներն ուղղորդում են նոր տեղահանվածներին օգտվել առաջարկված հնարավորությունից: Այդ կերպ էլ ընդարձակվում է ծրագրի սփռումը:
Կատրին Բուդեր-Փելցը Կատրին Բուդեր-Փելցը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ինձ ամենաշատը տպավորել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված շահառուներից մեկի խոսքն առ այն, որ նա իր համար նոր տուն է գտնել: Կարծում եմ, որ այս գնահատականը փաստում է, որ ծրագրի շնորհիվ մարդիկ կարողացել են նոր կյանքի հեռանկար տեսնել, նոր եկամտի աղբյուրներ գտնել, եւ որոշակիորեն հաղթահարել տրավմատիկ հոգեբանական վիճակը»,- ամփոփել է Կատրին Բուդեր-Փելցը:

***

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Մեդիամաքսը եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, GIZ-ի եւ Գերմանիայի դեսպանության տեսակետները:

Գայանե Ենոքյան
Հեղինե Մինասյան
Անահիտ Բաղդասարյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին