Եվրոպայի օրը՝ Սյունիքում. տոնելով մարզի դիմակայունությանն ուղղված ձեռքբերումները - Mediamax.am

exclusive
4127 դիտում

Եվրոպայի օրը՝ Սյունիքում. տոնելով մարզի դիմակայունությանն ուղղված ձեռքբերումները

Լուսանկարը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

2024 թվականի Եվրոպայի օրվա միջոցառումները կայացել են Սյունիքի մարզում՝ ընդգծելով մարզի դիմակայունության բարձրացմանը եւ սոցիալ-տնտեսական զարգացմանն աջակցելու Եվրոպական միության եւ գործընկերների հանձնառությունը։

Օր առաջին․ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա»-ի ձեռքբերումները, մարզի խնդիրներն ու հետագա անելիքները

Եվրոպական միության աջակցությամբ ստեղծված Իմփաքթ Հաբ Սյունիքում կայացած քննարկմանը Հայաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն ընդգծել է, որ ԵՄ-ն եւ դրա անդամ երկրները՝ Ավստրիան, Չեխիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Լիտվան, Նիդերլանդները, Լեհաստանը, Շվեդիան, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիան միավորել են ջանքերը՝ Սյունիքի համար ավելի լայն հնարավորություններ ստեղծելու համար։

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա»-ն նախաձեռնություն է, որի հովանու ներքո իրականացվում են նախագծեր՝ ուղղված մասնավոր հատվածի զարգացմանը, կանաչ գյուղատնտեսության խթանմանը եւ աջակցությանը, մասնագիտական եւ ոչ ֆորմալ կրթության միջոցով հմտությունների զարգացմանը, համայնքապետարանների կարողությունների հզորացմանը  եւ ծառայությունների բարելավմանը եւ այլն։

Լուսանկարը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

««Թիմ Եվրոպա»-ն դուք եք, իսկ մենք այստեղ ենք ձեզ աջակցելու։ Մենք այսօր ոչ միայն իրար հետ տոնում ենք Եվրոպայի օրը, այլեւ կլսենք մարզի առաջնահերթությունները եւ  կհասկանանք, թե որ ուղղությամբ կարող ենք իրականացնել մեր հաջորդ քայլերը»,- ասել է ԵՄ դեսպանը։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նկատել է, որ փաստը, որ Եվրոպայի օրը նշվում է Սյունիքում, խոսում է ջերմ գործընկերային միջավայրի,Եվրոպական միության հետ սերտ համագործակցության եւ համատեղ աշխատանքի արդյունքների մասին։

Լուսանկարը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

«Մենք բավականին ծանր փուլ ենք հաղթահարում եւ ողջ ընթացքում մենք զգացել ենք ձեր աջակցությունը մեր բոլոր նախաձեռնություններում։ Այն որ այս գործընթացն արվում է հանուն Սյունիքի մարզի բնակչության, հանուն Սյունիքի ուժեղացման, հանուն Սյունիքի դիմակայունության բարձրացման եւ ժողովրդավարության, այլեւս քննարկման ենթակա չէ։ Ամենակարեւորն այն է, որ մենք դա անում ենք միասին, ձեռք ձեռքի տված։ Ես վստահ եմ, որ մի քանի տարի անց խոսելու ենք այն ուժեղ Սյունիքի մասին, որը պլանավորում ենք այսօր»։

Իմփաքթ Հաբ Երեւանի գործադիր տնօրեն Գեւորգ Պողոսյանը նկատել է, որ ԵՄ աջակցությամբ  ստեղծված կենտրոնը, որտեղ մեկնարկել են միջոցառումները, գործունեության երկու տարվա ընթացքում յոթ ծրագիր է իրականացրել։

«Սյունիքի ամենատարբեր անկյուններից  ավելի քանի 50 ձեռնարկություն կամ իրենց գաղափարները նոր իրականություն դարձնող անձինք, ստացել են աջակցություն։ Այդ ծրագրերի մասնակիցների վրա ազդեցությունը տեսնելով՝ հասկանում ենք, որ մեր ժամանակն ու ռեսուրսները օգտագործում ենք, որպեսզի փոխենք բազում մարդկանց կյանքեր եւ օգնենք հատկապես նրանց, ովքեր իրենք ենք փոխում այլոց կյանքը»,- ասել է Գեւորգ Պողոսյանը։   

Այժմ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության աջակցությամբ՝ 36 ծրագիր է իրականացվում, ևս 10-ն  արդեն ավարտվել են։ Նախաձեռնության ընդհանուր բյուջեն 125 միլիոն եվրո է, որի 49 մլն-ը՝ դրամաշնորհային, իսկ 76մլն-ը՝ վարկային միջոցներն են։

Լուսանկարը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի Ծրագրերի համակարգող Տաթեւիկ Դավթյանը ներկայացրել է 2023 թվականին նախաձեռնության գրանցած առաջընթացը՝ շեշտելով, որ « 2023-ը կարևոր տարի էր ՝ գաղափարը կոնսոլիդացնելու եւ դրա շուրջ բազմաթիվ գործընկերներ համախմբելու ուղղությամբ»։ Հանրությանը և գործընկերների հաշվետու լինելու նպատակով նախաձեռնության մաս կազմող երկրները և կազմակերպությունները պարտավորվել են տարեկան կտրվածքով տվյալներ հավաքագրել և հրապարկել 17 ցուցիչների վերաբերյալ, ինչպիսիք եք օրինակ՝ մարզում ստեղծված աշխատատեղեր, աջակցություն ստացած ՓՄՁ-ների, բարելավված հանրային ծառայություններ, բարեկարգված հանրային ենթակառուցվածքների թիվը, ծառայություններից օգտվողների գոհունակության աստիճանը և այլն։

Չնայած իրականացվող նախագծերին, Սյունիքի մարզում դեռևս առկա են մի շարք խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն։ Մարզում իրականացված կարիքների գնահատման արդյունքները քննարկման մասնակիցներին է ներկայացրել Սյունիքի մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը։

Ըստ հետազոտության՝ ամենաշատ խնդիրները վերաբերել են քաղաքաշինության ոլորտին, մասնավորապես՝ խմելու ջրին, ջրահեռացման համակարգին, գյուղական բնակավայրերում բնակֆոնդի հնամաշ լինելուն, թաքստոցներին,աղբահանության կազմակերպմանը, լուսավորությանը, բժշկական ծառայությունների հասանելիությանը, մշակաբույսերի սերմնաբուծությանը, մեղվաբուծությանը, գրադարանային ֆոնդերին, խաղահրապարակներին, համայնքային եւ պետական հաստատությունների գույքի արդիականացմանը, զբոսաշրջությանը։

Լուսանկարը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Նվարդ Հարությունյանը ներկայացրել է նաեւ այդ խնդիրների լուծման նախագծային առաջարկները, որոնք կարող են հիմք հանդիսանալ առաջիկայում պլանավորվող ծրագրերի համար։

Քննարկման մասնակից հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն առաջարկել են գերակա կարիքների շարքին դասել նաև մարդկային կապիտալի զարգացումը, բնապահպանական խնդիրները, այդ թվում՝  պլաստիկի վերամշակումը եւ այլն։

Լուսանկարը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Քննարկումից հետո ներկաները հնարավորություն են ունեցել մասնակցելու «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության նախագծերը ներկայացնող ցուցահանդեսին՝ համտեսելու տեղական արտադրանքը, նաեւ «մի կտոր» Սյունիք տանելու իրենց համայնքներ։

Օր երկրորդ․ ԵՄ պատվիրակության շրջայցն ու «առաջին պտուղներն՝ առաջին ձեռքից»

Սյունիքում Եվրոպայի օրվա միջոցառումների երկրորդ օրը՝ մայիսի 24-ին, ԵՄ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն ու «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության մասնակից երկիրների դեսպաններն այցելել են տարբեր բնակավայրեր՝ ծանոթանալու ծրագրերից մի քանիսին։

Առաջին կանգառը Գորիս համայնքի քաղաքացիների սպասարկման վերանորոգված գրասենյակն էր, որը խոշորացված համայնքի քաղաքացիներին հանրային ծառայություններ մատուցող միասնական հանգույց է։

Լուսանկարը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Գրասենյակը հիմնվել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության մաս կազմող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ։

Աշխատակիցները հյուրերին ներկայացրել են գրասենյակում իրենց գործառույթները եւ այն ծառայությունները, որ գրասենյակն է մատուցում քաղաքացիներին։

Լուսանկարը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Գրասենյակի աշխատակից Աննա Դավթյանը պատմել է, որ չնայած 2016 թվականից գործում է գրասենյակը եւ մեկ պատուհանի սկզբունքով ծառայություններ էին մատուցվում, սակայն համայնքի խոշորանալուց հետո քաղաքացիների պահանջները, ծառայությունների տեսակները փոխվել են, համայնքի ղեկավարի լիազորություններն ավելացել եւ գրասենյակի արդիականացումը խիստ անհրաժեշտություն էր։ Համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը կարեւորել է այս եւ մյուս նախաձեռնությունների իրականացումը համայնքում՝ բնակիչների կյանքի որակը բարձրացնելու առումով։

Այցելությունների շարքում հաջորդ կանգառը «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի Վերիշենի կենտրոնում էր՝ կրկին հանդիպելու կենտրոնի կողմից աջակցության ստացած տեղահանված տարեց կանանց։

Լուսանկարը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակներում ԵՄ-ն տարբեր ծրագրերի միջոցով աջակցել է «ՎԻՆՆԵԹ Գորիսին»՝ իրականացնելու խոցելի կանանց տնտեսական զորեղացմանն ուղղված, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից փախստականներին՝ հատկապես տարեցներին, օժանդակություն տրամադրող նախաձեռնություններ։

Հանդիպման ընթացքում հիմնադրամի նախագահ Ռուզաննա Տոռոզյանը ներկայացրել է կենտրոնի գործունեությունը, զարգացման ուղղություններն ու առաջիկա անելիքները։

Լուսանկարը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

«Եվրոպական միության անդամ երկրները մշտապես աջակցել են բնակչության ինտեգրմանը, ինչի նպատակով համագործակցում են ինչպես կառավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Գիտեմ, որ դժվար է եղել, բայց փորձում ենք ամեն ինչ անել, որ այս հանգամանքներում ձեզ օգտակար լինենք»,- ասել է դեսպան Վասիլիս Մարագոսը։

Լուսանկարը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Հաջորդ այցը «Գործընկերություն եւ Ուսուցում» ՀԿ-ի կողմից համակարգվող  բազմաֆունկցիոնալ սոցիալական ծառայությունների կենտրոնում էր, որը  աջակցություն է ստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում, ինչպես նաև «Գործողություն ընդդեմ սովի, Իսպանիա» կազմակերպություն կողմից՝ Եվրոպական քաղաքացիական պաշտպանություն և մարդասիրական օգնության գործառնությունների ֆինանսավորմամբ։

«Մենք գտնվում ենք սահմանամերձ համայնքում, որտեղ պատերազմից հետո սոցիալ-հոգեբանական ծառայություն տրամադրելով եւ համայնքում երկար տարիներ աշխատելով՝ հասկացանք, որ շատ կարեւոր են կայուն սոցիալական ծառայություններ տրամադրելը»,- ասել է «Գործընկերություն եւ Ուսուցում» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը։

Լուսանկարը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Տեղ համայնքի ղեկավարի տեղակալ Արամ Միրզոյանը, ով նույնպես ողջունել է համայնքում նմանատիպ նախագծերի իրականացումը։ Տեղի համայնքապետարանը համագործակցության արդյունքում տարածքը անհատույց տրամադրել է կենտրոնի գործունեության կազմակերպման համար, որտեղ այցելում են համայնքի 180 երեխաներ եւ տասնյակ միայնակ տարեցներ և փախստականներ։

Լուսանկարը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

ԵՄ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն ու «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության մասնակից երկիրների դեսպաններն այցելել են նաև ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող եւ Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող եւ իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU GAIA) ծրագրի շրջանակում աջակցություն տրամադրված «Դավթյան Ֆարմս» ընկերության արտադրամաս եւ տեղում ծանոթացել օրգանական ծնեբեկի մշակման եւ փաթեթավորման ողջ գործընթացին։

Լուսանկարը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Ընկերության տնօրեն Սամվել Դավթյանը ներկայացրել է իրենց անցած ճանապարհը, պատմել օրգանական մթերքի արտադրության դժվարությունների եւ առավելությունների մասին՝ նշելով, որ ծնեբեկի մշակությունը սկսել է ընդամենը 1000 մետր տարածքում, սակայն համագործակցելով Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության հետ՝ այն հասցրել են 5 հեկտարի, նաեւ ձեռք են բերել բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ գույք եւ տեխնիկա։

Լուսանկարը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

«Օրգանական ծնեբեկն արդեն հայտնի է ինչպես տեղական, այնպես էլ դրսի շուկայում, բայց բարձր գնի պատճառով տեղում քիչ է վաճառվում եւ մոտ 80%-ը արտահանվում է Դուբայ, Քաթար, Ռուսաստան եւ Գերմանիա»,- ասել է նա։

Լուսանկարը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Պատվիրակությունը եւ, մասնավորապես, ԵՄ դեսպանը հանդիպումներում ընդգծել են իրականացվող նախաձեռնությունների կարեւորությունը համայնքներում եւ հավաստիացրել, որ «Թիմ Եվրոպա» նախաձեռնությունը կշարունակի տրամադրել աջակցություն տարբեր ոլորտների, համայնքների զարգացման համար։   

Անահիտ Բաղդասարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին