Ստեղծված է Synergy-ում. էլեկտրաէներգիայի առուվաճառքի թվային հարթակ - Mediamax.am

exclusive
4836 դիտում

Ստեղծված է Synergy-ում. էլեկտրաէներգիայի առուվաճառքի թվային հարթակ


Լուսանկարը` Մեդիամաքս

Արսեն Ավագումյանը
Արսեն Ավագումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Էրիկ Խաչատրյանը եւ Արսեն Ավագումյանը
Էրիկ Խաչատրյանը եւ Արսեն Ավագումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Էրիկ Խաչատրյանը
Էրիկ Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հովհաննես Աղաջանյանը
Հովհաննես Աղաջանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հովհաննես Աղաջանյանը
Հովհաննես Աղաջանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սմբատ Առաքելյանը
Սմբատ Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


32 ամիս եւ ավելի քան 20 տաղանդավոր մասնագետ․ ահա ամենը, որ պահանջվել են Synergy ընկերությունից Հայաստանի համար հեղափոխական՝ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացմանը միտված Էլեկտրաէնեգիական շուկայի կառավարման ծրագիրը ստեղծելու եւ ՀՀ Էլեկտրական էներգիայի մեծածախ շուկան թվայնացնելու համար։ Ծրագիրը ստեղծվել է «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի համար (100% բաժնետոմսերը պատկանում են ՀՀ կառավարությանը) եւ պաշտոնապես գործարկվել 2022թ․ փետրվարի 1-ին։

Շուկայի կառավարման ծրագիրը մշակվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման եւ միջպետական առեւտրի ծրագրի աջակցությամբ։

Մեդիամաքսը Synergy-ի թիմի հետ զրուցել է ծրագրի նշանակության մասին եւ բացահայտել ծրագրի ստեղծման շրջափուլերը։

Նպատակների եւ առավելությունների մասին

Շուկայի կառավարման ծրագիրը նոր եւ ժամանակակից էլեկտրոնային հարթակ է, որն էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առեւտրային հարաբերություններում բոլոր մասնակիցների համար ստեղծում է լայն հնարավորություններ եւ թույլ տալիս մշտադիտարկել շուկայում տեղի ունեցող բոլոր գործընթացները։

Շուկայի կառավարման ծրագրի ներդրման նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ մեծածախ շուկայի մասնակիցներին՝ ձեւավորել ներդրումների համար բարենպաստ միջավայր, ինչպես նաեւ խթանել մրցակցային ներքին շուկայի բաղադրիչների ներդրման գործընթացը եւ ստեղծել տարածաշրջանային առեւտրի նոր հնարավորություններ։

Ծրագիրը հնարավորություն է տվել ամբողջապես թվայնացնել Էլեկտրական էներգիայի շուկան, մեծածախ շուկայի առանձին սեգմենտներում կազմակերպել առցանց առեւտուր, որը հնարավորություն կընձեռի նաեւ որոշելու էլեկտրական էներգիայի գինը մրցակցային հարաբերությունների պայմաններում։

Հովհաննես Աղաջանյանը Հովհաննես Աղաջանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Այն թույլ է տալիս շուկայի մասնակիցների համար իրականացնել էլեկտրական էներգիայի միջպետական առեւտուր՝ էլեկտրոնային գործիքակազմի կիրառմամբ։ Ոչ պակաս կարեւոր հատկանիշներն են էլեկտրական էներգիայի շուկայի թափանցիկության ապահովումն ու որոշումների կայացման գործընթացի արդյունավետությունը»,- ասում է նախագծի ղեկավար Հովհաննես Աղաջանյանը։

Համակարգի մասին

Շուկայի կառավարման ծրագրի նախագծման հայեցակարգի հիմքում ընկած են համակարգի շարունակական վերլուծություններն ու շուկայի առեւտրային կանոնները։ Դրանց համապատասխան, ձեւավորվել են տեխնիկական պահանջներ, ըստ որի իրականացվել է համակարգի եւ առկա լուծումների համադրումը:

Արդիական ծրագրային համակարգը ստեղծվել է Synergy IDM հենքով եւ ժամանակակից միկրոսերվիսային ճարտարապետության վրա հիմնված լուծումներով:

Համակարգում շուկայի մասնակիցները կարող են ներկայացնել հայտեր, կնքել պայմանագրեր,հետեւել փաստացի հաշվառման տվյալների, վճարման ակտեր գեներացնել, իսկ եթե հակիրճ՝ ապա ամբողջ գործընթացն անցնել մեկ հարթակում։

Լուսանկարը` Մեդիամաքս


Էներգետիկ շուկայում առեւտուր իրականացնելու համար էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի մասնակիցները առցանց գրանցվում են ծրագրում։ Ծրագրի ադմինիստրատորը հաստատում է օգտահաշիվներ, ավելացնում է անհրաժեշտ ողջ ինֆորմացիան՝ ներառյալ հաշվառման տվյալները։

Բուն գործարքին նախորդում են էլեկտրաէներգիայի շուկայի մասնակիցների՝ էլեկտրաէներգիա գնելու կամ վաճառելու հայտերը եւ պայմանագրերը։ Ծրագրի առանձին հատվածներում գեներացնում է արժեքը՝ ըստ առաջարկի եւ պահանջարկի։ Վճարման անդորրագրերը եւ գործարքի այլ փաստաթղթեր եւս գեներացվում են ավտոմատ։

Ստեղծման փուլերի մասին

Ծրագիրը բաղկացած է եղել 6 հիմնական փուլից։ Նախագծման փուլը սկսվել է 2019 հունիսին: Ծրագրի նախագծման համար 10 ամիս է պահանջվել, եւս 18 ամիս՝ ծրագրավորման, ներդրման եւ թեստավորման (User Acceptance Testing) համար։ Այս ողջ ընթացքում Synergy-ն առաջնորդվել է աշխարհի ավելի քան 80 երկրում տարբեր կառավարությունների, ինստիտուտների եւ կազմակերպությունների հետ համագործակցության իր լավագույն փորձով։
Հովհաննես Աղաջանյանը Հովհաննես Աղաջանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Սա ամենախոշոր նախագծերից է, որ Synergy-ն իրականացրել է Հայաստանի կառավարության համար։ Synergy-ի առանձնահատկություններից մեկն այն է, որ մենք, բացի բուն համակարգը ծրագրավորելուց, նաեւ նախագծի ներդրման ամբողջական կառավարում ենք իրականացնում՝ կարիքների գնահատումից մինչեւ վերջնական օգտատերերի հետ թեստավորում եւ փորձնական գործարկում, փոփոխությունների կառավարումից (Change Management) մինչեւ ՏՏ անվտանգություն, տվյալների կենտրոնի ստեղծում եւ այլն»,- ասում է նախագծի ղեկավար Հովհաննես Աղաջանյանը՝ նշելով, որ ընկերությունում նախագծերի կառավարումը շատ բարձր մակարդակի վրա է, եւ այս ծրագիրն էլ բացառություն չի եղել։

Նա ասում է, որ ծրագրի ստեղծման ընթացքում մի քանի մարտահրավեր են ունեցել, որոնց լուծման համար առաջնորդվել են գործընկերների եւ շահառուների հետ փոխվստահության, ճկունության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի սկզբունքներով։
Սմբատ Առաքելյանը Սմբատ Առաքելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Նախագծի ծրագրային ապահովման ավագ ինժեներ Սմբատ Առաքելյանը, ով ապահովել է շուկաների, օգտատերերի հասանելիության եւ անվտանգության հատվածը (տարբեր դերերի օգտատերեր տարբեր նշանակության հասանելիություն եւ իրավասություն ունեն), 10-ից ավելի նախագծի մաս է կազմել Synergy-ում, բայց այս նախագծում իր մասնակցությունը որոշակիորեն «դեբյուտային» է՝ եղել ծավալի եւ ժամկետների առումով։

«Այս նախագծի առանձնահատկություններից մեկը տվյալների բավական մեծ ծավալն է։ Միայն, եթե օրինակ բերենք այն փաստը, որ ամբողջ Հայաստանի էներգետիկ համակարգի տվյալները ներմուծվում են ծրագիր եւ թարմացվում ժամային կտրվածով, կարելի է պատկերացնել ինչպիսի ծավալների մասին է խոսքը»,- ասում է Սմբատը։  

Անվտանգության եւ ինտեգրելիության մասին

Ծրագիրը տեղակայված է Հայաստանում, առանձնացված ենթակառուցվածքում՝ անվտանգության բոլոր ստանդարտներին համապատասխան: Ծրագրիր մուտք գործելու կամ առանձին գործողություններ իրականացնելու համար հարկավոր է ստանալ անվտանգության տոկեն սարք։

Ըստ ծրագրի վրա աշխատած թիմի՝ համակարգից որեւէ տվյալների արտահոսք չի կարող լինել եւ գաղտնիությունն ապահովված է։
Էրիկ Խաչատրյանը Էրիկ Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Էլեկտրաէներգիա գնման հայտ ներկայացրած մասնակիցը պետք է բանկային երաշխիք ներկայացնի՝ գործարքն իրականացնելու համար, ինչը նշանակում է, որ իր հաշվին որոշակի գումար պետք է սառեցվի։ Բնականաբար, այս ամբողջ գործընթացը բարձր մակարդակի անվտանգություն է պահանջում, ինչը ծրագրում ապահովել ենք։ Որեւէ օգտատեր չի կարող տեսնել իր համար անհասանելի տեղեկատվություն եւ մանիպուլացնել դա»,- ասում է նախագծի ծրագրային ապահովման ինժեներ Էրիկ Խաչատրյանը, ով պատասխանատու է եղել բանկային երաշխիքների ապահովման հատվածի համար։

Նախագծի ծրագրային ապահովման ինժեներ Արսեն Ավագումյանն էլ ավելացնում է, որ Synergy-ի ստեղծած համակարգերի գաղտնիությունը գնահատում են անկախ աուդիտորական կազմակերպությունները, ինչը եւս խոսում է այն մասին, թե ընկերությունում որքան են կարեւորում այս հարցը։
Արսեն Ավագումյանը Արսեն Ավագումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Շուկայի կառավարման ծրագիրը ինտեգրված է Հայաստանի էներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգին՝ հաղորդման եւ բաշխման ցանցերի մակարդակում, որը հնարավորություն է ստեղծում իրական ժամանակում իրականացնել տվյալների առցանց ստուգում:
Էրիկ Խաչատրյանը եւ Արսեն Ավագումյանը Էրիկ Խաչատրյանը եւ Արսեն Ավագումյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ծրագրի կառուցվածքը նաեւ այլ համակարգերի հետ հեշտ ինտեգրման հնարավորություն է տալիս։ Ընդհանուր առմամբ՝ շատ ճկուն ծրագիր ենք ստացել, որը հնարավոր կլինի բարելավել եւ փոփոխել ցանկացած պահանջի դեպքում, առանց մեզ դիմելու»,- ասում է Արսեն Ավագումյանը։  

Այդ ճկունությունն ընձեռնում է ծրագիրը շուկայի կանոններին համապատասխանեցնելու հնարավորություն եւ մոդուլային լինելու շնորհիվ՝ հետագայում հեշտությամբ կարելի է ավելացնել նոր գործիքակազմ:

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին