«Ծառերը մանրադիտակի տակ». երբ անտառը դառնում է դասարան - Mediamax.am

Հոկտեմբեր 18, 2025
exclusive
201 դիտում

«Ծառերը մանրադիտակի տակ». երբ անտառը դառնում է դասարան


Լուսանկարը` Մեդիամաքս

Նելլի Եղոյանը
Նելլի Եղոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ԷկոԿրթարան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ԷկոԿրթարան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիթ Ջամալյանը
Դավիթ Ջամալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մոնիկա Ավանեսյանը
Մոնիկա Ավանեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծառերը ամենաերկարակյաց կենդանի էակներն են, որոնք ապրում են նույն տեղում՝ առանց շարժվելու, առանց պաշտպանվելու հրդեհներից, ջրհեղեղներից կամ կայծակից։ Նրանք չեն կարող փախչել կամ ջուր ու սնունդ որոնելու գնալ։ Եվ այնուամենայնիվ՝ գոյատեւում են դարեր շարունակ։ Եվ հենց այդ հանդարտ դիմացկունությունից սկսվում է «Ծառերը մանրադիտակի տակ» ծրագիրը, որը երեխաներին սովորեցնում է դիտել բնությունը՝ ոչ թե գրքից, այլ իրական միջավայրում։

Նախաձեռնությունը ստեղծվել է Նելլի Եղոյանի հեղինակային «ԷկոԿրթարան» ծրագրի շրջանակում եւ համադրում է քայլարշավն ու աշխատարանը՝ սովորելը արկածային եւ հետաքրքիր դարձնելով։ 

Նելլի Եղոյանը Նելլի Եղոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մենք ուզում ենք, որ երեխաները բնությունը ճանաչեն ոչ թե որպես դաս, այլ որպես կենդանի համակարգ, որի մասն են իրենք։ Այդ գիտակցությունը փոխում է վերաբերմունքը», - ասում է Նելլին։

Նախագիծը մեկնարկել է 2023 թվականի նոյեմբերին։ Նելլին սեփական միջոցներով մանրադիտակ էր գնել եւ որոշել փորձարկել նախագիծը։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


«Երբ պատմեցի դպրոցներին եւ հրավիրեցի մասնակցելու, արձագանքը անսպասելի մեծ էր։ Երեխաների հետաքրքրությունն ինձ հուշեց, որ սա ճիշտ ուղղություն է», – հիշում է նա։ 

Լուսանկարը` ԷկոԿրթարան


Սկզբում, սակայն, ամեն ինչ հարթ չէր։ Դասերն անցկացվում էին բաց երկնքի տակ՝ առանց տաղավարների ու սեղանների։ Առաջին օրը հանկարծ սկսեց անձրեւել։ 

Լուսանկարը` ԷկոԿրթարան


«Չունեինք ոչ մի ծածկ, ոչ մի հարմարանք, բայց երեխաներն ոգեւորված էին եւ հրաժարվում էին տուն գնալ։ Միայն երկու անձրեւանոց ունեինք, որոնցով մանրադիտակներն էինք պաշտպանում։ Ծնողներն էլ էին մնում՝ միասին ուսումնասիրում էինք տերեւները, ծառերի մակերեսը։ Այդ օրը երբեք չեմ մոռանա», – պատմում է Նելլին։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ծառերը մանրադիտակի տակ» նախագծում քայլարշավը դառնում է ուսուցման մաս։ Երեխաները շոշափում են եղեւնին, շնչում սոճու բույրը, ուսումնասիրում կոները, իսկ հետո, աշխատարանի փուլում, մանրադիտակով դիտում են տերեւների ներքին կառուցվածքը։ 

«Տեսնում ենք, թե ինչպես է ամեն մանրուքը կապված մյուսի հետ։ Դասագրքի էջերից դուրս գալն ու սեփական աչքով տեսնելը բոլորովին այլ բան է», – ասում է Նելլի Եղոյանը։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


Նրա խոսքով՝ ծրագրի նպատակը գիտնականներ պատրաստելը չէ. «Կարեւորն այն է, որ երեխաները հասկանան՝ բնությունը կենդանի համակարգ է, եւ իրենք դրա մասն են։ Երբ դա գիտակցում ես, այլ կերպ ես վերաբերվում թե՛ ծառին, թե՛ միջատին, թե՛ աղբը նետելուն»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս անգամ ծրագրին մասնակցում են Աբովյան Արթուր Վանոյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի 7-րդ եւ 8-րդ դասարանի աշակերտները։ 
Դավիթ Ջամալյանը Դավիթ Ջամալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Դավիթ Ջամալյանը պատմում է. «Քայլել ենք գեղեցիկ տարածքներով, ուսումնասիրել ծառերն ու տերեւները։ Առաջին անգամ մանրադիտակով նայեցի տերեւների ներսը եւ տեսա՝ ինչքան բարդ կառուցվածք ունեն»։ 
Մոնիկա Ավանեսյանը Մոնիկա Ավանեսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մոնիկա Ավանեսյանը հավելում է. 

«Մինչեւ գալս մտածում էի՝ պարզապես շրջելու ենք։ Բայց այստեղ ֆիտոնցիտների մասին իմացա՝ փշատերեւ ծառերի արտազատած նյութերի, որոնք մաքրում են օդը։ Հիմա հասկանում եմ՝ ինչու են այդ ծառերը տնկում բուժարանների մոտ»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեկ տարվա ընթացքում ծրագրին մասնակցել է 411 աշակերտ՝ 9 դպրոցներից, քոլեջից, ինչպես նաեւ «Լխուե» լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիրի սովորողները եւ երկու վերականգնողական կենտրոնների շահառուները։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծրագիրը հասանելի է նաեւ որպես կրթական ծառայություն, ինչը հնարավորություն է տալիս ներգրավել տարբեր խմբեր ու համայնքներ։ Այժմ նախագիծն իրականացվում է «Ամքոր Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Այս նախագիծը ծնվել է մեծ երազանքից, որ երեխաները սովորելու ընթացքում երջանիկ լինեն։ Որպես չորս զավակի մայր՝ ուզում էի ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ սովորելը նման է արկածի», - ասում է Նելլի Եղոյանը։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծրագիրը շարունակաբար զարգանում է. ավելանում են նոր թեմաներ, փորձեր, ձեւաչափեր, իսկ ամեն դասի ավարտին քննարկվում է՝ որն էր ամենահետաքրքիրն ու արդյունավետը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Երբ Նելլիին հարցնում ենք՝ եթե իր նախագիծը ծառ լիներ, ի՞նչ ծառ կլիներ, նա ժպտում է. «Չինարի կլիներ՝ մեր արեւելյան սոսին։ Այն հայկական խորհրդանիշ է՝ խոր արմատներով ու հպարտ կանգնած բոլոր քամիների դեմ»։ 

Աստղիկ Հովհաննեսով

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին