Օծանելիքի թանգարան՝ Երեւանի փոքր կենտրոնի փոքր սենյակում - Mediamax.am

exclusive
400 դիտում

Օծանելիքի թանգարան՝ Երեւանի փոքր կենտրոնի փոքր սենյակում


Լուսանկարը` Մեդիամաքս

Սարգիս Ազարյանը
Սարգիս Ազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմենուհի Ազարյանը
Արմենուհի Ազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանի փոքր կենտրոնի փոքր սենյակում, որտեղ յուրաքանչյուր սրվակ տեղադրված է միլիմետրի ճշտությամբ, գործում է Օծանելիքի թանգարանը։ 35 տարի այդ սրվակները հավաքելուց հետո թանգարանի հիմնադիր Սարգիս Ազարյանը որոշել է անձնական հավաքածուն հանրային դարձնել։

Լուսանկարը` Մեդիամաքս


Փոշոտ արկղերում մնացած հավաքածուն Սարգիսն առաջին անգամ ցուցադրեց իր տան առաջին հարկում՝ ընկերներին ու ծանոթներին։ Տարիներ անց որոշեց վերաբացել թանգարանը՝ այժմ բոլորի համար։ Կնոջ՝ Արմենուհի Ազարյանի հետ, Արտ Կվարտալում (Պուշկինի 4) փոքրիկ սենյակ վարձեցին եւ բացեցին Հայաստանի առաջին Օծանելիքի թանգարանը։ 
Սարգիս Ազարյանը Սարգիս Ազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Բոլորը ծիծաղում էին՝ ինը քառակուսի մետր տարածքում թանգարան հիմնելը չարդարացված համարելով, բայց ես ուշադրություն չէի դարձնում եւ ասում էի, որ մեկ քառակուսի մետր էլ ունենայի, մեկ է, թանգարանը բացելու էի», - պատմում է Սարգիսը։

Արմենուհին ավելացնում է, որ թանգարանի ստեղծման գործընթացը հինգ-վեց տարի է տեւել՝ հարմար տարածք էին որոնում։
Արմենուհի Ազարյանը Արմենուհի Ազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մենք ցանկանում էինք փոքր, շարժական թանգարան ունենալ, որի նախատիպերը կան շատ երկրներում։ Փոքր թանգարաններում ցուցանմուշի եւ այցելուի շփումն ավելի անձնական է՝ դառնում ես հյուր, ոչ թե անցորդ», - բացատրում է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս


Սարգիսն իրեն ոչ թե օծանելիքագործ, այլ հետազոտող է համարում։ Գտել եւ գնել է միջնադարյան հայկական օծանելիքի հնագույն սրվակներ։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


«Օծանելիք բառը հուշում է օծելու գործառույթը։ Որոշ աղբյուրներում նշվում են միայն Եգիպտոսը, Ասորեստանը, Բաբելոնը, որտեղ օծանելիքը կիրառվել է ծիսական նպատակներով։ Նմանատիպ անոթներ եղել են միջնադարյան Հայաստանում, սակայն հայագիտության մեջ ոչ մեկը օծանելիքի հետ չէր կապում։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


Բայց եթե այս ափսեների վերնամասում գինի է լցվում, ներքեւում խոտ է դրվում, մարմինը չի տաքանում, փայտը չի վառվում, հոտը դուրս է գալիս՝ ուրիշ ի՞նչ նպատակ կարող էր ունենալ», - ասում է Սարգիսը։

Լուսանկարը` Մեդիամաքս


XX դարի սկզբին՝ բնապահպանական եւ առողջապահական պատճառներով, միջազգային Ֆրագրանսի ասոցիացիան սահմանափակեց որոշ բնական մոլեկուլների եւ կենդանական յուղերի օգտագործումը։ 

Լուսանկարը` Մեդիամաքս


«Արգելեցին որոշ բաղադրիչներ՝ անվերականգնելի բնական ռեսուրսները պահպանելու կամ առողջական նկատառումներով», - պատմում է Սարգիսը: 

Լուսանկարը` Մեդիամաքս


«Արդյունքում, եթե այսօր ուզում ես վերստեղծել հին «Կլիման» կամ «Էլիպսն», հասկանում ես, որ բնօրինակը գտնելն անհնար է», - պարզաբանում է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս


Թանգարանին կից գործում է նաեւ օծանելիքի լաբորատորիա, որտեղ այցելուները կարող են իրենց օծանելիքը պատրաստել՝ փորձառու մասնագետի օգնությամբ:

Լաբորատորիան թանգարանի ապագայի մի մասն է։ Հիմնադիրները նախատեսում են կարճաժամկետ դասընթացներ կազմակերպել, որպեսզի սովորեցնեն տարբերակել բնական, արհեստական, մոլեկուլային բաղադրիչները, բացատրեն «փունջ» հասկացությունը։ 

Աստղիկ Հովհաննեսով

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին