Ապագա դիվանագետ Մարգարիտայի փորձառությունը որպես «մեկ օրով Մեծ Բրիտանիայի դեսպան» - Mediamax.am

exclusive
1736 դիտում

Ապագա դիվանագետ Մարգարիտայի փորձառությունը որպես «մեկ օրով Մեծ Բրիտանիայի դեսպան»


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` FPWC

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Բրիտանական դեսպանատուն

Լուսանկարը` Բրիտանական դեսպանատուն

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սոնա Քալանթարյանը
Սոնա Քալանթարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Խաչատրյանը
Ռուբեն Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Իրինա Չոբանյանը
Իրինա Չոբանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ընդամենը 19-ի տարեկանում Մարգարիտա Հովհաննիսյանը Երեւանում Բրիտանական դեսպանատանը հայտնվեց դեսպանի աթոռին։ Նա ընտրվել էր որպես այս տարվա «Մեկ օրով դեսպան»: Այս յուրահատուկ նախաձեռնությունն իրականացվում է միայն Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության՝ աշխարհի տարբեր երկրներում գործող դեսպանատների կողմից՝ հնարավորություն տալով մեկ երիտասարդ կնոջ մուտք գործելու դիվանագիտության աշխարհ եւ մեկ ամբողջ օր կատարելու Նորին Մեծության դեսպանի գործառույթները:

Արդեն երկրորդ տարին անընդմեջ Երեւանում Բրիտանական դեսպանատունն իրականացնում է «Մեկ օրով դեսպան» մրցույթը, որի հաղթողին ընձեռում է Նորին Մեծության դեսպան Ջոն Գալագերի հետ ամբողջ օրը շրջելու, պաշտոնական հանդիպումներին մասնակցելու եւ դեսպանատան գործունեությանը ներսից ծանոթանալու բացառիկ հնարավորություն։

Լուսանկարը` Մեդիամաքս


Թե ի՞նչ հանդիպումների է մասնակցել «Մեկ օրով դեսպան» Մարգարիտան, ինչպե՞ս են փոխվել նրա պատկերացումները դիվանագետի աշխատանքի եւ դեսպանատան գործունեության մասին, պատմում է Մեդիամաքսը։

Դուք ճանաչվել եք հաղթող

Մարգարիտա Հովհաննիսյանը ներկայումս սովորում է Հայաստանի Եվրոպական համալսարանի միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ֆակուլտետի առաջին կուրսում։ Թեեւ նոր է սկսել իր համար բացահայտել դիվանագիտության ընդարձակ աշխարհը, Երեւանում Բրիտանական դեսպանատան հայտարարած մրցույթում հաղթելը շրջադարձային կլինի նրա մասնագիտական ուղու համար:

«Մեկ օրով դեսպան» մրցույթի նպատակն է հզորացնել երիտասարդ կանանց՝ խրախուսելով կարիերան դիվանագիտության ասպարեզում, ինչպես նաեւ օգնել բացահայտել Բրիտանական դեսպանատան աշխատանքի թիրախային ուղղությունները եւ Հայաստանում իրականացվող բազմապիսի ծրագրերը։ Այս տարի եւս մրցույթն իրականացվել է կանանց միամսյակի ընթացքում եւ 18-22 տարեկան կին քաղաքացիների շրջանում։ Հաղթելու համար անհրաժեշտ էր ուղարկել տեսանյութ՝ լավագույնս պատասխանելով առաջադրված հարցին՝ ի՞նչ կանեիր, եթե լինեիր Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Սկզբում Մարգարիտան թերահավատորեն է մոտեցել մրցույթի հայտարարությանը, սակայն նրա ծնողները, դասախոսներն ու ընկերները ոգեւորել են՝ հավատալով, որ հենց նա է արժանի մրցույթում հաղթող դառնալուն:

«Ընկերներիս օգնությամբ համալսարանի գրադարանում նկարահանեցինք  տեսանյութը, որում ներկայացնում էի, թե դեսպան լինելու պարագայում ինչպես կփորձեի խթանել տնտեսական համագործակցությունը, զարգացնել կրթական ծրագրերը եւ աջակցել Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությանն ու դերի բարձրացմանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Երբ օրեր անց նամակ ստացա դեսպանատնից, վարանում էի բացել, որովհետեւ չէի սպասում, որ այնտեղ դիմումիս մերժման փոխարեն շնորհավորական նամակ է լինելու. «Շնորհավորում ենք, դուք հաղթող եք ճանաչվել» տողերը կարդալուց հետո շատ էի հուզվել, չէի հավատում, որ դա ինձ հետ է կատարվում»,- ուրախությամբ հիշում է Մարգարիտան:

Բրիտանական եղանակ՝ հատուկ «մեկ օրով դեսպան»-ի համար

Մարգարիտան առաջինը հանդիպում է Նորին Մեծության դեսպան Ջոն Գալագերին՝ ստանալու հաղթողի իր վկայականն ու «Մեկ օրով դեսպան»-ի այցեքարտը։ Դրանից հետո դեսպան Գալագերը Մարգարիտային միայնակ է թողնում՝ պատրաստվելու աշխատակազմի հետ ծանոթությանն ու դեսպանի դերում առաջին քննարկմանը։ Դեսպանատան աշխատակիցներին հերթով ողջունելուց հետո Մարգարիտան զբաղեցնում է դեսպանի տեղը, եւ փոխդեսպան եւ Նորին Մեծության հյուպատոս Փոլ Մորիսը սկսում է հանդիպումը։

«Առանձնահատուկ օր է այսօր. մեր «մեկ օրով դեսպան»-ի համար բրիտանական եղանակ ենք ապահովել, հուսով ենք՝ կգնահատեք»,- ժպիտով դիմելով Մարգարիտային ասում է փոխդեսպան Փոլ Մորիսը, որից հետո ներկայացնում է իր դերը դեսպանատանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ինչ էլ որ անում ենք՝ լինի դա դեսպանի աշխատանքը, թե իմ աշխատանքը, ոչինչ հնարավոր չէ առանց այս հիանալի թիմի։ Նրանք այն շարժիչ ուժն են, որոնց շնորհիվ իրականություն է դառնում Երեւանում Բրիտանական դեսպանության անխափան աշխատանքը»,- հավելում է փոխդեսպանը, որից հետո անձնակազմի անդամները հերթով ներկայանում են եւ պատմում իրենց գործառույթների մասին։

Գործունեության շրջանակն ընդարձակ է. տնտեսական եւ առեւտրային կապերի խթանում, բիզնես ոլորտում երկկողմ աշխատանք եւ կապերի ամրապնդում, տարատեսակ հանդիպումների եւ միջոցառումների կազմակերպում, աշխատանք կառավարման համակարգերի հետ, ներդրումային ծրագրերի իրականացում աշխարհի համար առանցքային նշանակության ոլորտներում, տարածաշրջանային աշխատանք ժողովրդավարական եւ տնտեսական դիմակայունության բարձրացման համար եւ այլն:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Անչափ ուրախ էի ծանոթանալ թիմի հետ: Հաճախ, դեսպանատուն ասելով պատկերացնում ենք դեսպանին, եւ այս մարդիկ ետնաբեմում են մնում: Այստեղ գալով հասկացա, որ այս թիմի ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ իրականություն են դառնում բազում առանցքային ծրագրեր: Շատ տպավորված եմ իրականացվող աշխատանքի ծավալներից, ինչպես նաեւ շնորհակալ ամբողջ անձնակազմին ինձ որպես դեսպան ջերմ ընդունելու համար»,- ավելի ուշ անկեղծանալով Մեդիամաքսի հետ զրույցում ասում է Մարգարիտան։

Կենսաբազմազանության եւ կլիմայի խնդիրների հասցեագրում

«Մեկ օրով դեսպան» Մարգարիտային Նորին Մեծության դեսպան Գալագերի ուղեկցությամբ դիմավորում են Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) գրասենյակում։

Առաջիկա երեք տարիների ընթացքում հիմնադրամն իրականացնելու է «Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի ահագնացող կոնֆլիկտը Հայաստանում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության կառավարության կողմից՝ «Darwin Initiative»-ի շրջանակում:

«Ծրագրի նպատակն է մեծացնել էկոհամակարգերի եւ մարդկանց միջավայրային եւ տնտեսական դիմակայունությունը՝ կենսաբազմազանության առավել վտանգված հատվածների պաշտպանությամբ եւ անվտանգային միջոցների ներկայացմամբ՝ հասնելու մարդ-վայրի բնություն ընդհարման դեպքերի նվազեցման»,- ծրագրի ներկայացման ժամանակ նշում է FPWC-ի ծրագրերի տնօրեն Սոնա Քալանթարյանը։ Նա հավելում է, որ ծրագրի շրջանակում նախատեսում են 4000 հեկտարով ընդլայնել Վայոց Ձորում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (ԿԿԱ), տնկել 50 000 ծառ՝ տարածքի վերականգնման համար, ինչպես նաեւ կրթել ու լրացուցիչ պաշտպանական միջոցներով ապահովել տեղի համայնքին։

Լուսանկարը` FPWC


«Միացյալ Թագավորության արտաքին քաղաքականությունում բնապահպանական հիմնախնդիրներն առաջնային կարեւորություն ունեն։ Այս համատեքստում հատկանշական է, որ մենք նաեւ պատրաստակամ ենք աջակցելու Հայաստանին գալիք տարում Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը հյուրընկալելու հարցում։ Այս ուղղությունն առանցքային է ինչպես զարգացման, տնտեսական նոր հնարավորությունների ստեղծման տեսանկյունից, այնպես էլ անվտանգության՝ բնական ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով»,-ընդգծում է դեսպան Գալագերը։

Քանի որ FPWC-ը հանդիսանում է Հայաստանում COP17-ի կազմակերպչական հանձնաժողովի անդամ, հիմնադրամի ղեկավար Ռուբեն Խաչատրյանը լիահույս է, որ նախատեսվող միջոցառումներում ակտիվորեն կհամագործակցեն Երեւանում Բրիտանական դեսպանատան հետ։ COP17-ում պաշտոնական մասի կազմակերպումից զատ՝ FPWC հիմնադրամն աշխատում է Երեւանից դուրս իրականացվելիք միջոցառումների ուղղությամբ, որոնցում նախատեսում է «Darwin Initiative»-ի դրամաշնորհով գործող կազմակերպությունների ակտիվ մասնակցություն:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Կարծում եմ, որ կոնֆերանսի հաջողությանը կնպաստի այն, որ մասնակիցները հնարավորություն ունենան Երեւանից դուրս գալու եւ ծանոթանալու վայրի բնությունում իրականացվող դաշտային աշխատանքին։ Վստահ եմ, որ այս հարցում եւս սերտորեն կհամագործակցենք»,- հավելել է դեսպան Գալագերը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծրագրի ներկայացումից հետո Մարգարիտան հարցերի միջոցով կարողացավ լիարժեք ծանոթանալ իրականացվող աշխատանքին. «Կարծում եմ՝ ինձ նման շատերը տեղեկացված չէին այս ծրագրի մասին։ Իրականում, Հայաստանում բազմաթիվ խնդիրներ կան, հատկապես բնապահպանության ոլորտում, որոնց հանրային իրազեկության բաց կա։ Ուրախալի է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը օգնում է հասցեագրել այս մարտահրավերները»,- ասում է Մարգարիտան։

Անահիտ աստվածուհին՝ մշակույթների երկխոսության կամուրջ

Պետությունների միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման համար առանցքային է նաեւ մշակութային երկխոսությունը ինչպես ոլորտի գիտական համայնքների, այնպես էլ հանրության շփումների միջոցով։ Այս իմաստով հայ-բրիտանական մշակութային համագործակցության հիանալի օրինակ է Հայաստանի պատմության թանգարանում «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրությունը, որի շրջանակում Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում են Բրիտանական թանգարանից տեղափոխված Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխը եւ ձեռքը։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Մեկ օրով դեսպան» Մարգարիտայի երկրորդ այցը դեսպան Գալագերի հետ Հայաստանի Պատմության թանգարան էր, որտեղ նրանց դիմավորում է թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։ Վերջինս հյուրերին է ներկայացնում Բրիտանական թանգարանի հետ սերտ համագործակցությունը, ցուցադրության կազմակերպման աշխատանքները, ինչպես նաեւ անդրադառնում այցելուների մեծ հոսքին։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Շատ ուրախ եմ, որ ցուցադրությունն այսքան հանրահայտ է հայ հանրության եւ Հայաստանի զբոսաշրջիկների շրջանում։ Սա փաստում է, որ մշակութային կապերը հիմնաքարային են, երբ խոսում ենք հասարակությունների փոխըմբռնման զարգացման մասին, եւ հիանալի է, որ մենք ունենք Անահիտ աստվածուհու նման սիմվոլ, որը գիտելիքով փոխանակվելու առիթ է ստեղծել։ Բրիտանական թանգարանը եւ Հայաստանի պատմության թանգարանը սերտորեն համագործակցել են այս ցուցադրության լավագույնս կազմակերպման համար, եւ լիահույս եմ, որ նման համագործակցությունները դեռ շատ կլինեն»,- նշում է դեսպան Գալագերը։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Առիթ չէի ունեցել տեսնելու այս ցուցադրությունը, իսկապես ազդեցիկ է»,-ասում է «մեկ օրով դեսպան» Մարգարիտան,- «Կարծում եմ, որ նման համագործակցություններն օգնում են հայկական հնագույն մշակույթի հանրահռչակմանն ու աշխարհին պատմում հայկական հին արմատների, դեռեւս մեր թվարկությունից առաջ զարգացած քաղաքակրթություն ունենալու մասին»։

Պաշտպանական գործակցության խթանում՝ լեզվի հմտությունների զարգացմամբ

Երեւանում Բրիտանական դեսպանատան առաջնային ծրագրերում է նաեւ պաշտպանության ոլորտի համագործակցությունն ու այս ոլորտում Հայաստանի կարողությունների զարգացմանն աջակցությունը։ Մարգարիտայի հաջորդ հանդիպումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում է։

Տարիներ շարունակ Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ Հայաստանում Բրիտանական խորհուրդն իրականացնում է անգլերենի կարողությունների զարգացման դասընթացներ՝ նախատեսված Հայաստանի պաշտպանության նախարարության տարբեր ստորաբաժանումների անձնակազմի համար։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Չնայած որ պաշտպանական ոլորտի մասին խոսելիս լսարանում անգլերենի պարապմունքներն առաջինը չեն գալիս մտքին, լեզվի իմացությունը հիմնաքարային է այս ոլորտում համագործակցությունների զարգացման համար։ Այն օգնում է արագ հաղորդակցությանը, փոխադարձ ընկալման հասնելուն եւ մեծապես նպաստում է համատեղ վարժանքների արդյունավետությանը»,- մանրամասնում է դեսպան Գալագերը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Նա հավելում է, որ բացի լեզվի դասընթացներից, Բրիտանական դեսպանատունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ իրականացնում է մի շարք այլ ծրագրեր, որոնք միտված են Հայաստանի պաշտպանական եւ կառավարական ժամանակակից համակարգերի ստեղծմանը, թափանցիկության եւ վստահության բարձրացմանը:

Գործարար կապերի ամրապնդում

Մեդիամաքսի հետ զրույցում դեսպան Գալագերն ընդգծում է, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ առեւտրի ծավալներն աճել են եւ այդ միտումը խոստումնալից է:

«Միացյալ Թագավորությունը շարունակում է աշխատել Հայաստանի կառավարության եւ բիզնես ոլորտի հետ՝ աջակցելով ստեղծել բիզնեսի արդյունավետության համար անհրաժեշտ պայմաններ, որտեղ օրենքներն ու կարգավորումները պարզ եւ թափանցիկ են: Կարծում եմ՝ սա այն է, ինչ փնտրում են օտարերկրյա ներդրողները, ներառյալ բրիտանական ընկերությունները: Մյուս կողմից՝ մենք խրախուսում ենք հայկական հաջողակ ընկերություններին դիտարկել Միացյալ Թագավորությունը որպես իրենց բիզնեսի ընդլայնման ուղղություն, որովհետեւ այնտեղ իսկապես շատ բարենպաստ պայմաններ են»,- նշում է դեսպան Գալագերը:

Այս ոլորտում իրականացվող աշխատանքների մասին «մեկ օրով դեսպան» Մարգարիտա Հովհաննիսյանը ծանոթանում է Հայ-բրիտանական գործարարության պալատ (ABBC)-ի անձնակազմի եւ գործադիր տնօրեն Իրինա Չոբանյանի հետ հանդիպման ժամանակ:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Կազմակերպության հիմնական նպատակն է ներկայացնել նրա անդամերի շահերը՝ ստեղծելով ավելի արժեքավոր բիզնես միջավայր Հայաստանում, միեւնույն ժամանակ շարունակելով Երեւանում Բրիտանական դեսպանատան հետ մեր համատեղ առաքելությունը՝ խթանելու հետագա տնտեսական եւ առեւտրային կապերը Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ: Մենք շատ ուրախ ենք Բրիտանական դեսպանատան հիմնական գործընկերը լինելու համար, եւ կարծում եմ, որ բրիտանական «know-how»-ի ու տեղական փորձի ներհյուսումը մեր կողմից իրականացվող տարբեր միջոցառումների եւ ծրագրերի միջոցով օգնում է ավելի լավ արդյունքի հասնել»,- նշում է Իրինա Չոբանյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հանդիպման ընթացքում Իրինա Չոբանյանը եւ փոխդեսպան Փոլ Մորիսը «մեկ օրով դեսպան» Մարգարիտային ներկայացնում են այս ոլորտում իրականացվող ծրագրերի օրինակներն ու ակնհայտ առաջընթացը։

Ոգեշնչում՝ Բրիտանիայում ուսանելու համար

«Մեկ օրով դեսպան»-ի փորձառության շրջանակում Մարգարիտա Հովհաննիսյանը մասնակցել է նաեւ «Չիվնինգ» կրթաթոշակակիրների «Բարի վերադարձ»-ի ընդունելությանը, որը հյուրընկալել էր դեսպան Ջոն Գալագերը։ Միջոցառումը տոնում էր 2023-24 ուսումնական տարվա «Չիվնինգ» կրթաթոշակակիրների ուսումնառության հաջող ավարտն ու նրանց վերադարձը Հայաստան։

Ընդունելության ընթացքում դեսպան Գալագերը պաշտոնապես հանձնել է այս տարվա «Չիվնինգ» շրջանավարտների հավաստագրերը՝ ընդգծելով նրանց ձեռքբերումները եւ ողջունելով նրանց Միացյալ Թագավորությունում կրթություն ստացած մասնագետների ընդլայնվող համայնքում։

«Չիվնինգը» Միացյալ Թագավորության առաջատար միջազգային կրթաթոշակային ծրագիրն է, որը աջակցում է համաշխարհային մակարդակի տաղանդավոր անհատներին՝ նրանց հնարավորություն տալով ուսանելու Մեծ Բրիտանիայում եւ դառնալու ապագա առաջնորդներ։

Լուսանկարը` Բրիտանական դեսպանատուն


Մարգարիտայի համար այս հանդիպումը շատ ոգեշնչող էր։ Շփվելով «Չիվնինգ» շրջանավարտների հետ, լսելով նրանց պատմությունները եւ տեղեկանալով բրիտանական համալսարանների ընձեռած հնարավորությունների մասին՝ նրանում մեծ ցանկություն առաջացավ ուսումը շարունակելու Միացյալ Թագավորությունում։ Կրթաթոշակակիրների օրինակով ոգեշնչված՝ Մարգարիտան այժմ նպատակ ունի դիմելու բրիտանական կրթաթոշակների, այդ թվում՝ «Չիվնինգի»՝ իր ուսումնառությունն ու առաջնորդության հմտությունները զարգացնելու նպատակով։

«Նրանց ստացած կրթությունը կարիերային լայն հնարավորություններ է ստեղծել, բայց հատկապես ուրախացնող է, որ նրանք ընտրել են վերադառնալ Հայաստան եւ իրենց ձեռք բերած գիտելիքն ու ներուժը ծառայեցնել մեր երկրի զարգացմանը»,-ասում է Մարգարիտան:

Շփումը «Չիվնինգ» շրջանավարտների հետ Մարգարիտային հնարավորություն տվեց ոչ միայն ծանոթանալու Միացյալ Թագավորության ակադեմիական հնարավորություններին, այլեւ ընկալելու, թե ինչպես է այդ փորձառությունը բացում դռներ ամբողջ աշխարհում՝ մշակութային ու մասնագիտական առումով։

Լուսանկարը` Բրիտանական դեսպանատուն


Միջոցառումը նաեւ հիանալի հնարավորություն էր նոր կապեր ստեղծելու համար՝ Մարգարիտային թույլ տալով շփվելու ոչ միայն «Չիվնինգ» շրջանավարտների, այլ նաեւ տարբեր փորձագետների եւ ՄԹ-Հայաստան կրթական գործընկերների հետ: Այս հաղորդակցությունը օգնեց զարգացնել նրա պատկերացումները դիվանագիտության, առաջնորդության եւ միջազգային համագործակցության մասին։

Հիմնական եզրահանգումներ

«Մեկ օրով դեսպան»-ի փորձառության շնորհիվ դիվանագիտական ոլորտի մասին Մարգարիտայի պատկերացումները կերպարանափոխվել եւ հարստացել են: Դիվանագիտական արարողակարգի մասին միայն երրորդ կուրսում պետք է սովորեր, մինչդեռ Բրիտանական դեսպանատունը հնարավորություն տվեց նրան անձամբ լինելու այդ արարողակարգերի կենտրոնում:

«Այս ամենը գրքերում, իհարկե, չես գտնի: Անգամ ճանապարհ գնալիս դեսպանն ինձ առաջարկեց իր հիմնական տեղում նստել՝ բացատրելով, որ դեսպանը մեքենայում միշտ նստում է դրոշի ուղղությամբ»,- պատմում է Մարգարիտան:

Օրվա ամենատպավորիչ մասը, թերեւս, դեսպան Գալագերի հետ զրույցներն էին հանդիպումների ճանապարհին, երբ Մարգարիտան փորձառու դիվանագետին իրեն հետաքրքրող բոլոր հարցերն ուղղելու հնարավորություն ուներ։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Դեսպանը շատ անմիջական եւ բարի անձնավորություն է։ Նա ուշադիր լսում էր ինձ, խորհուրդներ տալիս։ Շատ տարբեր թեմաներից հասցրինք խոսել՝ սոցիալական ցանցերի ազդեցությունից մինչեւ արհեստական բանականություն։ Ինձ հետաքրքիր էր դեսպանի կարծիքն առ այն, թե արդյոք կարո՞ղ է ԱԲ-ն փոխարինել դիվանագիտական ոլորտի մասնագետին։ Նա պատասխանեց, որ այս ոլորտում մարդկային փոխհարաբերություններն առանցքային են, ուստի արհեստական բանականությունը չի կարող կարեւոր դեր ստանձնել»,- պատմում է Մարգարիտան։

Զրույցների ընթացքում դեսպան Գալագերը Մարգարիտային պատմել է, թե ինչ հիմնական որակներ ու հմտություններ պետք է ունենա լավ դիվանագետը: Դրանք են՝ հետաքրքրասիրությունը, բարդ խնդիրների հմուտ ներկայացման կարողությունը, վստահություն ձեւավորող մարդկային հարաբերությունների կառուցումը։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Այս կարողությունների զարգացման պոտենցիալը Մարգարիտան, միանշանակ, ունի։ Հույս ունեմ, որ այսօրվա փորձը կխրախուսի նրան հետամուտ լինելու իր ձգտումներին։ Ուրախությամբ սպասում եմ նրա հետագա առաջընթացը տեսնելուն»,- նշել է դեսպանը:

«Կարծում եմ, որ ամենակարեւորն ինչ սովորեցի դեսպան Գալագերի եւ փոխդեսպան Մորիսի շնորհիվ, մարդկային հարաբերությունների ճիշտ կառուցումն է՝ հիմնված ազնվության եւ փոխվստահության վրա: Հույս ունեմ, որ այս փորձառության եւ հետագա կրթությանս շնորհիվ կկարողանամ դառնալ այնպիսի դիվանագետ, որը դռներ կբացի դեպի խաղաղության աշխարհ»,- ամփոփում է Մարգարիտա Հովհաննիսյանը։ Վստահությամբ կարելի է արձանագրել, որ թեեւ սա Մարգարիտայի առաջին օրն էր դեսպանի կարգավիճակում, այն չի լինի նրա վերջին առնչությունը դիվանագիտության ոլորտի հետ:

Գայանե Ենոքյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին