Tsinandali Festival. Երաժշտության տրիումֆ պատմական կալվածքում - Mediamax.am

exclusive
7573 դիտում

Tsinandali Festival. Երաժշտության տրիումֆ պատմական կալվածքում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիթ Սակվարելիձեն
Դավիթ Սակվարելիձեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Միխայիլ Բարենբոյմը
Միխայիլ Բարենբոյմը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիթ Սակվարելիձեն
Դավիթ Սակվարելիձեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Բորիս Գիլտբուրգը
Բորիս Գիլտբուրգը

Լուսանկարը` Մեդիամաքս

Միխայիլ Բարենբոյմը եւ Ժյուլիեն Քվենտինը
Միխայիլ Բարենբոյմը եւ Ժյուլիեն Քվենտինը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բորիս Գիլտբուրգը, Միխայիլ Բարենբոյմը, Զլատոմիր Ֆունգը եւ Ամիխայ Գրոսը
Բորիս Գիլտբուրգը, Միխայիլ Բարենբոյմը, Զլատոմիր Ֆունգը եւ Ամիխայ Գրոսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքսc

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Սեպտեմբերի սկիզբ է։ Ցերեկը դեռ շոգ է, իսկ երեկոյան թավշյա զովությունը պարուրում է հսկայական հինավուրց այգին, որի տարածքում մի գեղեցիկ տուն կա՝ մեծ պատշգամբով։

Լուսանկարը` Մեդիամաքս


Գրեթե երկու դար առաջ այստեղ հյուր էին գալիս Պուշկինը, Լերմոնտովը, Գրիբոյեդովը, Ալեքսանդր Դյումա ավագը: Այստեղ առաջին անգամ Վրաստանում հնչել էր դաշնամուրը, այստեղ էր հիմնադրվել շշալցված գինու առաջին արտադրությունը։ Արքայազն Ալեքսանդր Ճավճավաձեի ընտանեկան կալվածքը նշանակալի ու խորհրդանշական վայր է՝ գեղեցիկ ու ողբերգական պատմական իրադարձությունների եւ ճակատագրական հանդիպումների միահյուսմամբ։

Լուսանկարը` Մեդիամաքս


Հենց այստեղ, հարգանքի տուրք մատուցելով Ճավճավաձեների երաժշտական ավանդույթներին, 2019 թվականից ի վեր տեղի է ունենում Tsinandali Festival-ը՝ վառ եւ մասշտաբային իրադարձություն դասական երաժշտության աշխարհում։ Փառատոնը Silk Road Group-ի մտքի արգասիքն է: Խմբի կազմում ընդգրկված Silk Hospitality ընկերությունը կառավարում է Tsinandali Estate-ը, որը ներառում է Ալեքսանդր Ճավճավաձեի տուն-թանգարանը, խաղողի այգիները, գինեգործարանը, Tsinandali Estate, A Radisson Collection հյուրանոցը եւ Park Hotel հյուրանոցը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Տարին մեկ, գրեթե մեկ ամսվա ընթացքում դարավոր ծառերի խաղաղ կիսաքունը խաթարվում է Ծինանդալիում տարածվող երաժշտության հնչյուններից. անվերջ թվացող փորձեր եւ անմոռանալի համերգներ, որոնք հատում են ժամանակն ու տարածությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Տարբեր տարիներին փառատոնում ելույթ էին ունեցել այնպիսի աստղեր, ինչպիսիք են Զուբին Մեթան, Մարտա Արգերիխը, Յուջա Վանգը, Միշա Մայսկին, Միխայիլ Պլետնեւը եւ շատ ուրիշներ:

«Փառատոնի գաղափարը ծագել էր 2008 թվականին, երբ Silk Road Group-ի հովանավորությամբ ավարտվեց Ճավճավաձեի տուն-թանգարանի վերականգնումը, եւ այդ առիթով հրավիրվել էին ջութակահար Գիդոն Կրեմերը իր «Kremerata Baltica» կամերային նվագախմբով։ Համերգից հետո ակնհայտ դարձավ, որ այս այգում պետք է երաժշտություն հնչի։ Ամեն տարի այգում ելույթ էին ունենում դասական երաժշտության համաշխարհային աստղերը, իսկ 2017-ին Silk Road Group-ի կողմից կառուցած նոր ամֆիթատրոնի բեմում մաեստրո Զուբին Մեթայի, դաշնակահար Խատիա Բունիաթիշվիլիի եւ Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախամբի փառահեղ համերգից հետո որոշվեց՝ փառատոնը լինելու է։
Դավիթ Սակվարելիձեն Դավիթ Սակվարելիձեն

Լուսանկարը` Մեդիամաքս


Որպես հիմք վերցվեց Վերբիեի լեգենդար փառատոնը, կապ հաստատեցինք դրա հիմնադիր Մարտին Էնգստրեմի եւ նրա գործընկեր, Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր տնօրեն Ավի Շոշանիի հետ։ Ծինանդալիում մի քանի օր անցկացնելուց հետո նրանք մշակեցին փառատոնի հայեցակարգը եւ, մասնավորապես, հետխորհրդային տարածքի երկրների երաժիշտների մասնակցությամբ երիտասարդական նվագախմբի ստեղծման գաղափարը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Որոշվեց նրանց համար հրավիրել մենտորներ եւ ուսուցիչներ՝ դասեր եւ վարպետության դասեր անցկացնելու համար։ Որպես գեղարվեստական ղեկավար հրավիրվել էր իտալացի դիրիժոր Ջանանդրեա Նոսեդան»,- պատմում է Tsinandali Festival փառատոնի գլխավոր տնօրեն, հայտնի թատրոնի եւ օպերային ռեժիսոր Դավիթ Սակվարելիձեն։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Առաջին լսումների համար գնացի Երեւան, որտեղ շատ ընկերներ ունեմ։ Հաջորդիվ ընտրվել էին մասնակիցներ Ղազախստանից, Ուկրաինայից, Ադրբեջանից, Թուրքիայից եւ Վրաստանից: Հրաշալի երիտասարդներ են, նրանցից շատերը երկրորդ կամ երրորդ անգամ մասնակցում փառատոնին։ Մեզ համար շատ կարեւոր է ոչ միայն համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել այս տարածաշրջանի տաղանդավոր երաժիշտների վրա, այլեւ, մեջբերում եմ փառատոնի համահիմնադիր եւ Silk Road Group-ի հիմնադիր Գեորգի Ռամիշվիլիի խոսքերը.

«Փորձել լուծել կոնֆլիկտները դասական երաժշտության միջոցով: Մեր սերունդը չկարողացավ խաղաղ ապրել, միգուցե երիտասարդներին հաջողվի հասկանալ ու հարստացնել միմյանց»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս տարի նվագախմբին միացել են նաեւ երաժիշտներ Թուրքմենստանից, իսկ 2024 թվականին մասնակիցների են սպասում Մոլդովայից։

Փառատոնի հինգերորդ հոբելյանական տարին տպավորիչ էր. 11 օր եւ 28 համերգ՝ ցերեկային, երեկոյան, մենակատարային, կամերային, սիմֆոնիկ: Ինչպես միշտ, աշխարհահռչակ երաժիշտների տպավորիչ ցանկ՝ ջութակահարներ Միխայիլ Բարենբոյմ, Լիզա Բատիաշվիլի, Մարկ Բուշկով, Ավգուստին Հադելիխ, Դէվիդ Գարեթ, դաշնակահարներ Մաո Ֆուջիտա, Բորիս Գիլտբուրգ, Ալեքսանդր Մալոֆեեւ, Էֆիմ Բրոնֆման, թավջութակահարներ Գոտիե Կապյուսոն, Զլատոմիր Ֆունգ եւ այլոք։ Պանկովկասյան երիտասարդական նվագախմբի հրավիրյալ դիրիժորն էր Պիտսբուրգի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավար Մանֆրեդ Հոնեկը։

Լուսանկարը` Մեդիամաքս


Փառատոնի ընթացքում տեղի ունեցավ նաեւ Դէվիդ Գարեթի առաջին դաշնամուրային համերգի համաշխարհային պրեմիերան (Ջոն Հեյվուդի հետ համահեղինակությամբ)։ Կատարողներն էին դաշնակահարուհի Օլգա Շեպսը եւ Թբիլիսիի սիմֆոնիկ նվագախումբը՝ Վախթանգ Կախիձեի ղեկավարությամբ։

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ծինանդալիի փառատոնի առանձնահատկությունն այն է, որ մենակատարները մի քանի օր ապրում են Ծինանդալիում, ոչ մի տեղ չեն շտապում, շփվում են, ինչ-որ բան են հորինում եւ հանդիսատեսը բացառիկ հնարավորություն է ստանում լսելու կատարողներին տարբեր ձեւաչափերով», - պատմում է Դավիթ Սակվարելիձեն։
Դավիթ Սակվարելիձեն Դավիթ Սակվարելիձեն

Լուսանկարը` Մեդիամաքս


«Առաջին անգամ եմ Վրաստանում, եւ շատ տպավորված եմ հյուրընկալությունից, հանդիսատեսի անհավանական ջերմությունից եւ այս վայրի գեղեցկությունից: Աշխատանքի տեսակետից այս մի քանի օրերը աներեւակայելի լարված էին, բայց ինձ շատ բան պարգեւեցին հոգեւոր առումով. այս շաբաթվանից հետո ես կարծես թեւեր առած լինեմ»,- երեկոյան համերգից հետո ասում է իսրայելացի դաշնակահար Բորիս Գիլտբուրգը՝ 2013 թ. Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի դափնեկիրը:
Բորիս Գիլտբուրգը Բորիս Գիլտբուրգը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ինձ առաջարկեցին փառատոնի ամբողջ ծրագիրն ու ես մեծ սիրով համաձայնեցի։ Որոշ հատվածներ գիտեի մանկուց, բայց չէի նվագում, եւ մեծ հաճույք էր այդ ամենը սովորելը: Այսօրվա համերգին Միխայիլ Բարենբոյմի, Զլատոմիր Ֆունգի եւ Ամիխայ Գրոսի հետ միասին առաջին անգամ կատարել եմ Բրամսի եւ Ֆորեի կվարտետները։
Բորիս Գիլտբուրգը, Միխայիլ Բարենբոյմը, Զլատոմիր Ֆունգը եւ Ամիխայ Գրոսը Բորիս Գիլտբուրգը, Միխայիլ Բարենբոյմը, Զլատոմիր Ֆունգը եւ Ամիխայ Գրոսը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ես իսկապես սիրում եմ աշխատել կամերային երաժշտության հետ. այնքան շատ գաղափարներ կան, մեկնաբանությունների համատեղ կառուցում, որ նույնիսկ համերգի ժամանակ շարունակում են զարգանալ, զգացողության ուժեղացում եւ ակնթարթային արձագանք է առաջանում, դառնում ես ինչ-որ մեծ բանի մի մասնիկը»,- պատմել է Բորիսը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծինանդալիի ցերեկային համերգները գրեթե չեն զիջում երեկոյան համերգներին հանդիսավորությամբ. հանդիսատեսը նույնքան գեղեցիկ հագնված է, նախահամերգային փրփրուն գինի է խմում, օդը լցված է նույն քաղցր սպասումով, միայն կեսօրվա արեւը հանգստության նոտա է հաղորդում ընդհանուր միջավայրում։

Լուսանկարը` Մեդիամաքս


Նման համերգներից մեկը Միխայիլ Բարենբոյմի եւ ֆրանսիացի դաշնակահար Ժյուլիեն Քվենտինի դուետն էր։
Միխայիլ Բարենբոյմը Միխայիլ Բարենբոյմը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծրագրում ընդգրկված էին 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի ֆրանսիացիները՝ Ռավելը, Մեսիանը, Ֆրանկը, Սեն-Սանսը։

«Ժյուլիենի հետ միասին նախկինում էլ էինք նվագել: Այսօրվա ելույթի համար փնտրում էի գործեր, որոնք պատկերացում կստեղծեին այս շրջանի ֆրանսիական երաժշտության մասին եւ միեւնույն ժամանակ ձեւաչափով հարմար կլինեին ցերեկային համերգի համար։ Շատ էի ուզում նվագել նաեւ դաշնամուրի եւ ալտի համար գրված գործեր։
Միխայիլ Բարենբոյմը եւ Ժյուլիեն Քվենտինը Միխայիլ Բարենբոյմը եւ Ժյուլիեն Քվենտինը

Լուսանկարը` Մեդիամաքս


Առաջին անգամ եմ Ծինանդալիում, մի քանի օր առաջ եմ ժամանել եւ շատ տպավորված եմ. հիանալի վայր է։ Գործընկերների միջեւ յուրահատուկ մթնոլորտ է տիրում, ինձ բախտ է վիճակվել նվագել առաջին կարգի երաժիշտների հետ այս գեղեցիկ կալվածքում, որտեղ ամեն օր նոր բան եմ բացահայտում։

Լուսանկարը` Մեդիամաքս


Այստեղ խիստ զգացվում է ժամանակի շունչը։ Ծինանդալին առանձնահատուկ, անզուգական զգացումներ է առաջացնում, վստահաբար կարող եմ ասել, որ երաժիշտները վայելում են այստեղ գտնվելու յուրաքանչյուր րոպեն»,- ասել է Միխայիլ Բարենբոյմը մեզ հետ զրույցում։

Աննա Բուբուշյան (Ծինանդալի-Երեւան)

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին