Հակոբի վարակիչ գործը եւ Մաքրապատման 525-րդ օրը - Mediamax.am

exclusive
2549 դիտում

Հակոբի վարակիչ գործը եւ Մաքրապատման 525-րդ օրը


Հակոբ Միկոյանը եւ Էրիկը
Հակոբ Միկոյանը եւ Էրիկը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հակոբ Միկոյանը
Հակոբ Միկոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հակոբ Միկոյանը
Հակոբ Միկոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հակոբ Միկոյանը
Հակոբ Միկոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հակոբ Միկոյանը
Հակոբ Միկոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հակոբ Միկոյանը
Հակոբ Միկոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հակոբին հանդիպում ենք #մաքրապատման 525-րդ օրը՝ Խաչփառ գյուղի դպրոցի մոտակայքում: Մինչ նրան խնդրում եմ պատմել արդեն ամենօրյա ռեժիմով իրականացվող գործից, հասցնում է մեքենայից հանել աղբի համար նախատեսված տոպրակներն ու սկսել դպրոցի շրջակայքի մաքրապատումը:

«Ամենավտանգավոր բաներից է»,- աղբի «բազմազանության» մեջ ցույց է տալիս ջարդված ապակու կտորը,- «ամբողջ Հայաստանն այսպիսի ջարդված ապակիներ են, բնության մեջ սա չի քայքայվում, դարերով մնում է»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հակոբ Միկոյանը շատերին հայտնի «Մաքրապատում» նախաձեռնության հիմնադիր վանաձորցի երիտասարդն է, որն իր օրինակով հասցրել է շատերին վարակել եւ մաքրապատողների թիմեր ձեւավորել տարբեր համայնքներում:

Հակոբը մասնագիտությամբ ռադիոինժեներ է, 10 տարուց ավելի աշխատել է հեռահաղորդակցության ոլորտում:
Հակոբ Միկոյանը Հակոբ Միկոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Յուրաքանչյուրիս ներքին կարգապահությունից է սկսվում ամեն ինչ։ Եթե այդ կարգապահությունը շատերի մոտ բացակայում է, սկսվում է համընդհանուր «բարդակը»։ Շատերն են ասում՝ «երկրում բարդակ է», ես դա տեսնում եմ աղբի մեջ, աղբի տեսքով: Մարդը բնության հետ կապը կորցրել է: Չնախատեսված վայրում աղբ թափողները չեն էլ գիտակցում, որ վնաս են տալիս իրենց»,- ասում է նա:
Հակոբ Միկոյանը Հակոբ Միկոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Այս վիճակը տգիտության եւ անտարբերության նշան է»,- ջրի մեջից պաղպաղակի թղթեր, պլաստմասե շշեր հանելով՝ ասում է Հակոբը,- «Մի քիչ վերեւ բարձրանանք, կտեսնենք, որ այս՝ արդեն թունավորված ջրով գյուղացին ջրում է իր բանջարանոցը, որի պտուղներն ուտում ենք: Այս վիճակը մի քանի գերատեսչության հարց է. Շրջակա միջավայրի, ՏԿԵ, Առողջապահության նախարարությունների, Ոստիկանության, ԿԳՄՍ, Ազգային անվտանգության: Այս բոլոր գերատեսչություններում թերացում կա, եթե դա չլիներ, այսքան աղբ չէր լինի։ Օրինակ, երբ հաճախ ասում եմ, որ սա նաեւ ազգային անվտանգության հարց է, հարցնում են՝ «էդ ո՞նց», պատասխանում եմ՝ չի կարող թունավորված ջուր եւ աղտոտված օդ ունեցող միջավայրում ազգի առողջությունն ու ֆիզիկական գոյությունը վտանգված չլինել»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Հակոբը ամենօրյա ռեժիմով մաքրապատումը սկսել է 2021 թվականի հոկտեմբերի 24-ից: Մեկնարկը հայրենի Վանաձոր քաղաքում է եղել:

«Մինչեւ այդ էլ պայքարել եմ չնախատեսված վայրում աղբ թափելու դեմ, բայց ոչ այսքան ակտիվ։ Հաճախ էի վիճում մարդկանց հետ, երբ տեսնում էի աղբ են գցում, վանաձորյան տաքարյունությունն էլ էր երեւի դրան նպաստում (ծիծաղում է-հեղ.) , բայց զգում էի, որ այդպես ոչ մի արդյունքի չեմ հասնի: Հասկացա, որ ես պետք է փոխվեմ: 2021-ի հոկտեմբերի 24-ից սկսած հիմնովին վերաիմաստավորեցի մաքրապատման գաղափարը եւ հասկացա, որ հողի հանդեպ սերը պետք է վերականգնել, իսկ դա չի կարելի անել վեճով եւ վիրավորանքով։ Հիմա տեսնում եմ մեկը աղբ է գցում, կանգնում եմ, բացատրում, խնդրում, բայց ոչ ոքի չեմ վիրավորում: Սա, իհարկե, շատ էներգիա է տանում ինձնից: Առաջին հայացքից է հեշտ թվում, որ օրը մեկ-երկու պարկ հավաքեցիր, վերջ: Պետք է զինվել մեծագույն համբերությամբ: Չեմ մտածում, որ ամեն տեղ կկարողանամ իդեալական մաքրել, չեմ կարող դա մենակ անել, չնայած արդեն որոշ չափով հասել եմ արդյունքների, բայց մեկ է՝ չի գոհացնում»:

Նրա խոսքով՝ մաքրապատման արդյունավետությունն առաջին հայացքից չափելի չէ, բայց այս գործընթացին ամեն օր նոր մարդիկ են միանում, ինչ էլ դրական է անդրադառնում արդյունքի վրա. «Վստահ կարող եմ ասել՝ օր օրի աղբ գցողները քչանում են, քանի որ չգցողներն են շատանում»:
Հակոբ Միկոյանը Հակոբ Միկոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Իր գաղափարին միանալու, իրեն օգնելու համար նա ոչ ոքի չի դիմել, մարդիկ իրենց կամքով ու ցանկությամբ են միացել. «Լավ գործը վարակիչ է, այս մեկուկես տարվա ընթացքում տասնյակ խմբեր են կազմվել Հայաստանում, որոնք սեփական նախաձեռնությամբ շրջում եւ հավաքում են աղբը: Ամեն օր ավելի շատ մարդ է միանում այս գործին, նույնիսկ զավեշտալի է հնչում, բայց «աղբ հավաքելը» դարձել է մի տեսակ մրցակցային գործողություն։ Ինչ վերաբերում է շաբաթօրյակներին, ապա ընդհանրապես դեմ եմ այդ բառին, այն առանց փիլիսոփայություն տերմին է, որը մեզ խորհրդային միությունից է մնացել։ Դրանում չկա այն գաղափարը, որը շաբաթօրյակին մասնակցող մարդուն կզսպի մեկ այլ օր, մեկ այլ տեղ աղբ չթափել։ Լինում են դեպքեր, երբ մարդուն նկատողություն ես անում, թե ինչու է աղբ գցում, հակադարձում է՝ «դու պիտի ինձ ասես, ես շաբաթօրյակների եմ մասնակցել»։ Իսկ ում է պետք դա, եթե տարվա մեջ մեկ օր մաքրում են, մնացած օրերին՝ աղտոտում»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Այս ընթացքում Հակոբը մաքրապատում է իրականացնել Հայաստանի գրեթե բոլոր համայնքներում, նաեւ՝ Արցախում։ Բերձորի հանձնումից մեկ օր առաջ հասցրել է մի քանի պարկ աղբ հավաքել եկեղեցու շրջակայքից:

Մեքենայում միշտ ձեռնոցներ, աղբի համար տոպրակներ եւ մաքրապատիչ ունի: Ասում է՝ նախապես քիչ է պլանավորում, թե որտեղ պետք է մաքրի: Առօրյա գործերի հետ հասցնում է, տեսնում, թե որտեղ աղբ կա, կանգնեցնում է մեքենան, կես ժամ, մեկ ժամ տրամադրում եւ մաքրում.

«Իմ նպատակն է, օրվա մեջ պարտադիր գոնե մեկ պարկ աղբով թեթեւացնել որեւէ տարածք: Մայիսի 15-ին էլ նախատեսում ենք մաքրապատում իրականացնել Գեղարքունիքի մարզում։ Միանալ ցանկացողները կարող են սոցիալական ցանցերի իմ էջերի միջոցով կամ «Մաքրապատման» էջում ծանոթանալ մանրամասներին»:

Լուսանկարը` Մեդիամաքս


Զրուցակցիցս հետաքրքրվում եմ՝ ինչպես է հասցնում ժամանակ ու միջոցներ է տրամադրել այս գործին։

«Սկզբում ամբողջ օրն էի նվիրված սրան: Հիմա փորձում եմ համատեղել հիմնական աշխատանքիս հետ: 2022 թվականի նոյեմբերից ստեղծվել է նաեւ «Մաքրապատում» բնակրթական հասարակական կազմակերպությունը եւ հիմա փորձելու ենք մեր գաղափարը տարածելու համար ներկայացնել կրթական ծրագրեր, ինչի նպատակով էլ այս ընթացքում փնտրում ենք դոնոր կազմակերպություններ։ Բացի սա՝ նախաձեռնությունը գրանցել եմ նաեւ Patreon-ում, որին արդեն 100-ից ավելի մարդ է միացել:»։
Հակոբ Միկոյանը Հակոբ Միկոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Զրույցն ընդհատում ենք Խաչփառի դպրոցում անցկացվող բաց դասով: Նախաձեռնության մեկնարկից հետո Հակոբը հրավերներ է ստացել հանրապետության տարբեր դպրոցներից՝ մաքրապատման գաղափարով աշակերտների հետ կիսվելու համար: Այս տարի արդեն 6 դպրոցում է եղել:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ի՞նչ է հողը, ի՞նչ կարեւորություն ունի մեր կյանքում»,- աշակերտների հետ հանդիպումը Հակոբը սկսում է այս հարցադրումներով: Ստանալով հարցի պատասխանը՝ նա դպրոցականների հետ քննարկում է մարդ-բնություն կապը եւ միջավայրը մաքուր պահելու կարեւորությունը ամենապարզ օրինակներով։
Հակոբ Միկոյանը Հակոբ Միկոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Եթե ցանկանում ենք բարձր գիտակցության քաղաքացիներ ունենալ Հայաստանում, միջավայրը պիտի մաքրենք։ Իսկ այսօր մեր կյանքի հինգ կարեւոր բաղադրիչներից առնվազն երեքը՝ հողը, ջուրը եւ օդը աղտոտված են»։

Լուսանկարը` Մեդիամաքս


Երբ աշակերտների հետ հանդիպումից հետո դուրս ենք գալիս դպրոցից եւ ցանկանում ամփոփել զրույցը, հանկարծ մեր ուշադրությունը շեղում է դպրոցականներից մեկը, որը փորձում էր հողի շերտի տակից հանել ցելոֆանի մի կտոր: Աշակերտի հետ ծանոթանալուց եւ զրուցելուց հետո Հակոբն ասում է. «Եթե նույնիսկ նմանատիպ հանդիպումներից դպրոցականների 10 տոկոսն Էրիկի պես գիտակցմամբ դուրս գան, մենք կկարողանանք արդյունքի հասնել՝ ապրել ավելի լավ ու մաքուր միջավայրում ապրել: Ի վերջո՝ մաքուր միջավայրում է ձեւավորվում բարձր գիտակցությունը»:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին