ПЭУ. Նոր «դեսպանատուն»՝ Երեւանում - Mediamax.am

exclusive
11268 դիտում

ПЭУ. Նոր «դեսպանատուն»՝ Երեւանում


Լուսանկարը` ПЭУ

Լուսանկարը` ПЭУ

Դմիտրի Սեմյոնով
Դմիտրի Սեմյոնով

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ПЭУ

Լուսանկարը` ПЭУ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ПЭУ

Միշա Ռայվիչերը
Միշա Ռայվիչերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ПЭУ

Լուսանկարը` ПЭУ

Լուսանկարը` ПЭУ

Լուսանկարը` ПЭУ

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ПЭУ

Լուսանկարը` ПЭУ

Լուսանկարը` ПЭУ

Լուսանկարը` ПЭУ

Լուսանկարը` ПЭУ

Լուսանկարը` ПЭУ

Լուսանկարը` ПЭУ

Լուսանկարը` ПЭУ

Լուսանկարը` ПЭУ

Լուսանկարը` ПЭУ

Լուսանկարը` ПЭУ

Լուսանկարը` ПЭУ

Լուսանկարը` ПЭУ

Լուսանկարը` ПЭУ

Լուսանկարը` ПЭУ

Լուսանկարը` ПЭУ

Լուսանկարը` ПЭУ

Լուսանկարը` ПЭУ

Լուսանկարը` ПЭУ

Լուսանկարը` ПЭУ

Լուսանկարը` ПЭУ

Լուսանկարը` ПЭУ

Սաշա Մարտինովը
Սաշա Մարտինովը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Երեւանում՝ Սարմենի փողոցում, նոր դեսպանատուն է բացվել». սա կարող էր լրատվական հերթական վերնագիր լինել, եթե դրոշով երկհարկանի շենքն, իսկապես, որեւէ երկրի դիվանագիտական ներկայացուցչություն լիներ։ Այս դեպքում, սակայն, նոր «դեսպանությունը» Հայաստանում պաշտոնապես ներկայացնում է «էսթետիկ հաճույքներ», եւ այստեղ ուրախ են տեսնել բոլորին՝ ազգությունից, կրոնից եւ նախասիրություններից անկախ:

Նորաբաց այս վայրը կոչվում է ПЭУ (Посольство эстетических удовольствий)՝ «Էսթետիկ հաճույքների դեսպանատուն»։ Այն հիմնադրել են Esthetic Joys ստեղծագործական միավորման եւ մոսկովյան հայտնի «Ровесник» բարի տղաները։

Լուսանկարը` ПЭУ


ПЭУ-ի կապույտ դռան հետեւում ժամանցի միանգամից մի քանի լոկացիա կա․ բակում բացօթյա բար է՝ ապերիտիվների ու շփվելու համար, երկրորդ հարկում բար է, որտեղ հանգստյան օրերին նվագում են տարբեր արտիստներ, իսկ եթե հոգնեք երաժշտությունից, կարող եք դուրս գալ պատշգամբ՝ շախմատ կամ նարդի խաղալու: ПЭУ-ում կա նաեւ հետնաբակ՝ պառկաթոռներով, նռան ծառով ու «պուլպուլակով»:

Լուսանկարը` ПЭУ


ПЭУ-ի համահիմնադիրներ Սաշա Մարտինովն ու Միշա Ռայվիչերը Մեդիամաքսի հետ զրույցում պատմել են «դեսպանատան» գաղափարի եւ կառուցվածքի մասին, իսկ շեֆ-բարմեն Դմիտրի Սեմյոնովը կիսվել է հեղինակային, «էմիգրանտական» կոկտեյլների պատմությամբ։

Աշխարհի դեսպանատուն

Միշա Ռայվիչեր, ПЭУ-ի համահիմնադիր, Esthetic Joys-ի գործադիր պրոդյուսեր

ПЭУ-ն հանդիպումների վայր է. մարդկանց համար, որոնք նոր են տեղափոխվել եւ դեռ ծանոթ չեն Հայաստանին, նրանց համար, որոնք եկել էին ավելի վաղ ու, իհարկե, տեղացիների համար: Այստեղ բոլորը ծանոթանում են, գտնում նոր ընկերներ, աշխատանքային կապեր հաստատում, աջակցում իրար ու ուրախանում:
Միշա Ռայվիչերը Միշա Ռայվիչերը

Լուսանկարը` Մեդիամաքս


ПЭУ անվանումն ալյուզիա է, հեգնանք իրական դեսպանության թեմայով։ «Էսթետիկ հաճույքների դեսպանատունն» այն մարդկանց ներկայացուցչությունն է, որոնք նույնականացնում են իրենց մշակութային, էսթետիկ ապրելակերպի հետ, կիսում են որոշակի արժեքներ, աշխարհայացք ու հետաքրքրություններ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մենք նույնիսկ սեփական անձնագրեր ունենք։ Ստանալով ПЭУ-ի անձնագիր՝ դուք դառնում եք համայնքի անդամ: Նախատեսում ենք, որ հետագայում խոշոր միջոցառումների ժամանակ կունենանք հատուկ «անձնագրային բաժին», որտեղ հյուրերի անձնագրերում միջոցառմանը մասնակցելու կնիք կդրվի: Այսպիսով, որոշ ժամանակ հետո հյուրերը կունենան գրքույկ, որում արձանագրված ու պահպանված կլինեն միջոցառումներն ու դրանցից ստացած էմոցիաները:  

Սաշա Մարտինով, ПЭУ-ի եւ մոսկովյան «Ровесник» բարի համահիմնադիր

Կյանքիս ընթացքում ինքս երեք անգամ տեղափոխվել եմ եւ լավ գիտեմ՝ որքան դժվար է ինտեգրվել նոր քաղաքում: Շատ լավ է, երբ կա վայր, որը թեթեւացնում է այդ գործընթացը: ПЭУ-ն փորձում է հենց սա անել:

Միաժամանակ, պետք է ընդգծեմ, որ մենք ոչ միայն տեղափոխվածների համար ենք, այլեւ՝ տեղացիների: Բաց ենք ու սիրով սպասում ենք բոլորին: Բազմազգ է նաեւ մեր թիմը, ПЭУ-ում շատ հայեր են աշխատում:
Սաշա Մարտինովը Սաշա Մարտինովը

Լուսանկարը` Մեդիամաքս


ПЭУ-ն գումար աշխատելու կամ սննդի ցանց լինելու մասին չէ: Այս «դեսպանատան» միջոցով մենք փորձում ենք գործել ու տարածել բարին: Այստեղ անցկացնում ենք շախմատի ու այլ մրցաշարեր, որոնցից ստացված գումարը փոխանցում ենք բարեգործական նախաձեռնությունների: ПЭУ-ն ընտանեկան միջավայրով աշխարհի դեսպանատուն է:

Ստեղծման գաղափարը

Միշա Ռայվիչեր

Մոսկվայում Esthetic Joys ստեղծագործական միավորում ունեինք: Ամեն տարի տարբեր վայրերում մեծ միջոցառում էինք անցկացնում, որը կոչվում էր «Էսթետիկ հաճույքների երեկո»: Առաջին իսկ նման միջոցառումից հասկացանք, որ հիանալի կլիներ քաղաքում ունենալ մեկ մշտական տարածք: Միջավայրը մեզ համար միշտ շատ կարեւոր է եղել ու, ցավոք, իդեալական տարածք գտնել ոչ մի կերպ չէր ստացվում: Մի տարի «Էսթետիկ հաճույքների երեկոյին» միացան «Ровесник»-ի տղաները, վերցրեցին ամենամեծ պարահրապարակն ու այն դարձավ ամենահաջողվածների մեկը: Այդ պարահրապարակում մարդիկ ուրախանում էին մինչեւ առավոտ: Դա մեր առաջին համագործակցությունն էր, որից հետո հասկացանք՝ միասին աշխատելը հետաքրքիր է:

Լուսանկարը` ПЭУ


Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո զուգահեռ հնարավորություններ էինք փնտրում Հայաստանում կամ Վրաստանում ինչ-որ նախագիծ սկսելու համար։ Բախտներս բերեց, քանի որ Հայաստանում ընկերների օգնությամբ հաջողվեց հարմար տարածք գտնել: Հենց տեսանք երեւանյան այս տունը, հասկացանք՝ պետք է անել։

Սաշա Մարտինով

Բավականին մեծ թիմ ունենք, կան մարդիկ, որոնք մշտապես ապրում են Հայաստանում, մյուսներն անընդհատ տեղափոխությունների մեջ են։

Լուսանկարը` ПЭУ


Ընդհանուր առմամբ, մենք երկար ժամանակով ենք եկել Երեւան եւ ПЭУ-ն բացելիս ցանկանում էինք քաղաքի, երկրի համար հետաքրքիր վայր ստեղծել: Հայաստանում մեզ շատ լավ ընդունեցին ու ի պատասխան՝ մենք ցանկանում ենք այստեղ օգտակար լինել:  

Բար-տրանսֆորմեր՝ տարբեր էմոցիաներով

Սաշա Մարտինով

ПЭУ-ն միավորում է 4-5 տարբեր լոկացիաներ ու էմոցիաներ: Հենց մուտքի մոտ՝ առաջին հարկում, կա բար, որտեղ մարդիկ շփվում են, ծանոթանում եւ թեթեւ կոկտեյլներ խմում:

Լուսանկարը` ПЭУ


Երկրորդ հարկում՝ տան ներսում, փակ բարն է։ Այստեղ սովորաբար ավելի աղմկոտ է, կա DJ սեղան, որտեղ հանգստյան օրերի երեկոները նվագում են սեթեր: Մենք ուրախ ենք համագործակցել տեղացի արտիստների հետ, կարող ենք նաեւ հարթակ դառնալ սկսնակ երաժիշտների համար։ ПЭУ-ի ինստագրամյան էջին հաճախ են ուղարկվում տարբեր միքսեր, որոնք մեր արտ-տնօրենը պարտադիր լսում է ու հավանելու դեպքում կապվում արտիստի հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Երկրորդ հարկի բարում ունենք թուրմեր, որոնք ինքներս ենք պատրաստում, կան նռան, ռեհանի եւ թարխունի շոթեր։ Շեֆ-բարմենն ունի նաեւ հեղինակային կոկտեյլներ, որոնց մեջ փորձում է տեղական բաղադրիչներ օգտագործել:

Լուսանկարը` Մեդիամաքս


ПЭУ-ում փորձում ենք ընդգծել այս տարածքի հայկական մթնոլորտը: Հետնաբակում այգի ունենք՝ նռան, թզի, դեղձի ծառերով։ Նույն տեղում «պուլպուլակ» ենք դրել՝ որպես տեղական մշակույթի արտացոլում։ Այգում կարելի է հանգիստ աշխատել ցերեկը, իսկ երեկոյան ժամանակ անցկացնել ընկերների հետ: Երեւանյան եղանակը թույլ է տալիս անել դա նույնիսկ նոյեմբերին։

Լուսանկարը` ПЭУ


Երկրորդ հարկում պատշգամբ կա, որտեղ կարող եք շախմատ կամ նարդի խաղալ։ Այստեղի բարում, բացի կոկտեյլներից, կա լցնովի գարեջուր ու գինի։ Մեզ մոտ ներկայացված բոլոր գինիները հայկական են, քանի որ ցանկանում ենք աջակցել տեղական գինեգործներին: Երաժշտությունը ПЭУ-ի այս հատվածում սովորաբար ավելի հանգիստ է: 

Լուսանկարը` ПЭУ


ПЭУ-ն բար-տրանսֆորմեր է եւ գալով այստեղ՝ մեկ երեկոյի ընթացքում կարող եք լինել միանգամից մի քանի լոկացիաներում ու ստանալ տարբեր էմոցիաներ:

Միշա Ռայվիչեր

Աշխատանքային օրերին չունենք աղմկոտ, պարային միջոցառումներ, այնպես որ, այդ օրերին մեզ մոտ կարելի է գալ ավելի հանգիստ, կամերային ժամանցի համար. զբոսնել այգում, համեղ կոկտեյլ խմել, շփվել ընկերների հետ:

Լուսանկարը` ПЭУ


Հանգստյան օրերի երեկոներն ավելի պարային են, սակայն օրվա առաջին կեսին փորձում ենք տարբեր մրցաշարեր անցկացնել՝ շախմատ, նարդի։ Վերջերս տեղի է ունեցել «Ի՞նչ։ Որտե՞ղ։ Ե՞րբ» մրցաշարը, որը մենք անվանում ենք «Ե՞րբ։ Ի՞նչ։ Որտե՞ղ։»: Նախատեսում ենք ընդլայնել նման միջոցառումների ցանկը:
Օրինակ՝ ПЭУ-ում անցկացվեց «Երեւանն՝ ինժեների աչքերով» թեմայով դասախոսություն, որը վարեց ճարտարապետության պատմաբան Այրատ Բագաուտդինովը։

Լուսանկարը` ПЭУ


Ցանկանում ենք, որ «Էսթետիկ հաճույքների դեսպանատունը» դառնա մշակութային, ինտելեկտուալ, ժամանցային վայր։

Ճաշացանկը

Սաշա Մարտինով

Մեր ճաշացանք առայժմ շատ ընդարձակ չէ։ Ունենք նախուտեստներ, որոնք հիանալի համադրվում են կոկտեյլների հետ: Կան նաեւ սենդվիչներ, այդ թվում՝ բուսակերների համար:

Լուսանկարը` ПЭУ


Մենք ցանկանում ենք կապ ստեղծել մեր մյուս նախագծերի խոհանոցների հետ: Օրինակ՝ «Ровесник»-ում ունեինք կանադական հայտնի ուտեստ՝ կարտոֆիլ պանրով եւ սոուսով։

Լուսանկարը` ПЭУ


Այն կա նաեւ ПЭУ-ի մենյուում, բայց այստեղ այն պատրաստում ենք տեղական Չեչիլ պանրով:

«Էմիգրանտական» կոկտեյլներ

Դմիտրի Սեմյոնով, ПЭУ-ի մենեջեր եւ գլխավոր բարմեն

ПЭУ-ի կոկտեյլների մենյուում ունենք մի շարք դասական կոկտեյլներ, որոնք պատրաստում ենք տեղական բաղադրիչներով: Փորձում ենք նաեւ ալկոհոլայի խմիչքների հայկական բրենդեր օգտագործել: 
Դմիտրի Սեմյոնով Դմիտրի Սեմյոնով

Լուսանկարը` Մեդիամաքս


Կոկտեյլների մենյուն հիմնված է սթորիթելինգի վրա․բոլոր հեղինակային կոկտեյլները կապված են էմիգրանտական պատմությունների հետ։ Ավելի ճիշտ՝ դրանք մարդկանց պատմություններ են, որոնք ինչ-ինչ պատճառներով հեռացել են հայրենիքից՝ ավելի լավ կյանք գտնելու կամ մարդկանց համախմբելու ու փոփոխությունների հասնելու համար:

Լուսանկարը` ПЭУ


Մեր գլխավոր կոկտեյլը կոչվում է «Философский пароход»: Ուղիղ 100 տարի առաջ այս շոգենավով Ռուսաստանից հեռացան մեծ թվով գրողներ, փիլիսոփաներ, մտածող մարդիկ: Այս կոկտեյլը պատրաստվում է հայկական պատրինջի կորդիալով։

Ունենք «Колокол» կոկտեյլ: Այդպես էր կոչվում առաջին ռուսական հեղափոխական թերթը, որը հրատարակում էր Ալեքսանդր Գերցենը։ Այս կոկտեյլը պատրաստվում է հայկական խաղողի օղիով, ֆրանսիական Բենեդիկտին լիկյորով, բուրբոնով եւ կարմիր վերմուտով։

Ունենք «Скат» կոկտեյլ։ Այն կրում է փոփ-երգիչ Սքեթմենի անունը, որը մանկուց կակազում էր եւ դա կարողացել էր դարձնել այցեքարտ՝ ստեղծելով սեփական, յուրահատուկ ոճ: Նա մի ամբողջ ալբոմ ունի, որով կոչ է անում մարդկանց չբաժանել իրար ռասաների, չընդգծել իրար միջեւ եղած տարբերություններն ու չդարձնել դրանք կոնֆլիկտների պատճառ: Այս կոկտեյլում մենք օգտագործում ենք Հայաստանի սիմվոլներից մեկը՝ «Արարատ» կոնյակը, նուռ, որը նույնպես երկրի խորհրդանիշներից է եւ Բենեդիկտին։

Լուսանկարը` ПЭУ


Մեկ այլ հետաքրքիր կոկտեյլ կա՝ «Остров роз»: Իտալացի ինժեներն օվկիանոսում գտել էր մի տեղ, որը չէր պատկանում որեւէ երկրի: Հենց այս տարածքում նա հարթակ էր կառուցել, հիմնել սեփական պետությունը, բար էր բացել ու համայնք ձեւավորել:

«Հայաստանում մեզ ընտանիքի անդամի պես ընդունեցին»


Միշա Ռայվիչեր

Այստեղ ինձ համար ամենաարժեքավորը մարդկանց աջակցությունն է։ Հայաստանում բոլորը պատրաստ են օգնել, կիսվում են կապերով։ Մեզ ընտանիքի անդամի նման ընդունեցին: Ես այստեղ ինձ տանն եմ զգում:  

Սաշա Մարտինով

Ես շնորհակալ եմ Հայաստանին, Երեւանին, որ այստեղ ինձ օգտակար եմ զգում եւ կարող եմ զբաղվել նրանով, ինչ սիրում եմ։ Հայաստանը մեզ ապրելու, ստեղծագործելու հնարավորություն է տվել եւ սա անգնահատելի է:

Յանա Շախրամանյան

Լուսանկարներ՝ Էմին Արիստակեսյանի եւ ПЭУ-ի




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին