Շուռնուխ. պատերազմով կիսված գյուղը  - Mediamax.am

exclusive
7326 դիտում

Շուռնուխ. պատերազմով կիսված գյուղը 


Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Շուռնուխ գյուղի մուտքը
Շուռնուխ գյուղի մուտքը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Գյուղի երեխաները՝ դասերից հետո
Գյուղի երեխաները՝ դասերից հետո

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Տեսարան Շուռնուխ գյուղից
Տեսարան Շուռնուխ գյուղից

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը
Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Գյուղի բարձունքից երեւում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տները։
Գյուղի բարձունքից երեւում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տները։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Անահիտ Ալեքյանն հեռադիտակով նայում է գյուղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածին
Անահիտ Ալեքյանն հեռադիտակով նայում է գյուղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածին

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Ադրբեջաներեն ցուցանակ՝ տեղադրված Շուռնուխում
Ադրբեջաներեն ցուցանակ՝ տեղադրված Շուռնուխում

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Սրբապատկերը, որը Անահիտ Ալեքյանին նվիրել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝  Շուռնուխ այցի ժամանակ
Սրբապատկերը, որը Անահիտ Ալեքյանին նվիրել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ Շուռնուխ այցի ժամանակ

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Շուռնուխի հիմնական ճանապարհը, որով գյուղը բաժանվում է երկու մասի
Շուռնուխի հիմնական ճանապարհը, որով գյուղը բաժանվում է երկու մասի

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Անահիտ Ալեքյանի ժամանակավոր տան պատուհանից հստակ երեւում է գյուղի այն հատվածը, որ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ
Անահիտ Ալեքյանի ժամանակավոր տան պատուհանից հստակ երեւում է գյուղի այն հատվածը, որ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Անահիտ Ալեքյանը ջուրը տաքացնում է փայտի վառարանի վրա
Անահիտ Ալեքյանը ջուրը տաքացնում է փայտի վառարանի վրա

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Տեսարան Շուռնուխ գյուղից
Տեսարան Շուռնուխ գյուղից

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Գյուղապետարանում ամեն օր շուռնուխցիներին բաժանում են անվճար հաց
Գյուղապետարանում ամեն օր շուռնուխցիներին բաժանում են անվճար հաց

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Շուռնուխի նախկին գյուղապետարանի շենքը, որ վնասվել է առաջին պատերազմի ժամանակ
Շուռնուխի նախկին գյուղապետարանի շենքը, որ վնասվել է առաջին պատերազմի ժամանակ

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Երեխան հաց է տանում տուն
Երեխան հաց է տանում տուն

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Շուռնուխի դպրոցի պատին 2016 թ. քառօրյա եւ 2020 թ. պատերազմներում զոհված հայաստանցի զինվորների լուսանկարներն են
Շուռնուխի դպրոցի պատին 2016 թ. քառօրյա եւ 2020 թ. պատերազմներում զոհված հայաստանցի զինվորների լուսանկարներն են

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Դաս՝ Շուռնուխի դպրոցում
Դաս՝ Շուռնուխի դպրոցում

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Անկյուն՝ Շուռնուխի տներից մեկում
Անկյուն՝ Շուռնուխի տներից մեկում

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Շուռնուխցի երեխան՝ դասարանում
Շուռնուխցի երեխան՝ դասարանում

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Նկարը Շուռնուխի վարչական ղեկավարին նվիրել են սփյուռքահայ երեխաները՝  պատերազմի մասնակից զինվորների համար
Նկարը Շուռնուխի վարչական ղեկավարին նվիրել են սփյուռքահայ երեխաները՝ պատերազմի մասնակից զինվորների համար

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Երեխաները դասերից հետո ֆուտբոլ են խաղում դպրոցի հարակից դաշտում
Երեխաները դասերից հետո ֆուտբոլ են խաղում դպրոցի հարակից դաշտում

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Շուռնուխում տներ կառուցող շինարարը
Շուռնուխում տներ կառուցող շինարարը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Շուռնուխում տներ են կառուցում Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած 13 տների բնակիչների համար
Շուռնուխում տներ են կառուցում Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած 13 տների բնակիչների համար

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Խաչ՝ գյուղի բարձունքում
Խաչ՝ գյուղի բարձունքում

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Նարինե Խուրշուդյանը՝ իր ժամանակավոր տնակում
Նարինե Խուրշուդյանը՝ իր ժամանակավոր տնակում

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Շուռնուխի տներից մեկում
Շուռնուխի տներից մեկում

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Նարինե Խուրշուդյանի տնակը
Նարինե Խուրշուդյանի տնակը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Նարինե Խուրշուդյանի ժամանակավոր երկաթե տնակը
Նարինե Խուրշուդյանի ժամանակավոր երկաթե տնակը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Քաղցրավենիք՝ սեղանին
Քաղցրավենիք՝ սեղանին

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Նարինե Խուրշուդյանը՝ իր ժամանակավոր տնակում
Նարինե Խուրշուդյանը՝ իր ժամանակավոր տնակում

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Շուռնուխ տանող ճանապարհը
Շուռնուխ տանող ճանապարհը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Քաղցրավենիք՝ սեղանին
Քաղցրավենիք՝ սեղանին

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Շուռնուխ, երեխաներ
Շուռնուխ, երեխաներ

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Երեխաների սարքած խրամատը՝ դպրոցի հարեւանությամբ
Երեխաների սարքած խրամատը՝ դպրոցի հարեւանությամբ

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը ցույց է տալիս իր տան նկարը, որը հիմա Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածում է
Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը ցույց է տալիս իր տան նկարը, որը հիմա Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածում է

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար

Շուռնուխ, անտառ
Շուռնուխ, անտառ

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար


2020-ի Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղը կիսեց երկու մասի։

Սահմանային ճշգրտումների արդյունքում Շուռնուխի մի հատվածն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, եւ այդտեղ բնակվող 13 ընտանիք ստիպված եղավ լքել իր տունը։

Առօրյա խոսքում «Կիսված գյուղը» Շուռնուխի երկրորդ անվանումը դարձավ։ Ադրբեջանցի զինվորների տեղակայումից հետո Շուռնուխը մեկուսացել է, ու նույնիսկ գյուղում հարազատներ ունեցողները զգուշանում են այստեղ գալ։ Իսկ շուռնուխցիները, հարմարված նոր կյանքին, գյուղը լքել չեն պատրաստվում։

Շուռնուխ տանող ճանապարհը Շուռնուխ տանող ճանապարհը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար


Սյունիքի մարզի Տաթեւ-Կապան ճանապարհով որքան մոտենում ենք Կարմրաքար գյուղին, այնքան երթեւեկությունը նվազում է։ Կարմրաքարի ուղեկալի մոտ հայաստանցի զինվորը ստուգում է անձնագրերն ու հարցնում, թե ուր ենք գնում։ Հետո սկսվում է դեպի Շուռնուխ ամայի ճանապարհը. մի քանի կիլոմետր՝ ո՛չ մարդ, ո՛չ մեքենա։ Միայն որոշ հատվածներում աջից` ադրբեջանական, ձախից՝ հայկական դիրքեր ու դրոշներ են։

Շուռնուխի բաժանումը

44-օրյա պատերազմի արդյունքում երկու կողմից էլ զոհվեցին հազարավոր մարդիկ, հարյուրավորներ դարձան հաշմանդամ եւ նոր իրավիճակ ստեղծվեց նաեւ հայ-ադրբեջանական սահմանին: 
Շուռնուխ գյուղի մուտքը Շուռնուխ գյուղի մուտքը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար


Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի մարզում սկսվեցին աշխատանքներ՝ սահմանները ճշգրտելու ուղղությամբ։ Պատերազմում հաղթած Ադրբեջանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի որոշ հատվածներ ադրբեջանական են, ու այդ մասում զինվորներ տեղակայեց։
Շուռնուխի դպրոցի պատին 2016 թ. քառօրյա եւ 2020 թ. պատերազմներում զոհված հայաստանցի զինվորների լուսանկարներն են Շուռնուխի դպրոցի պատին 2016 թ. քառօրյա եւ 2020 թ. պատերազմներում զոհված հայաստանցի զինվորների լուսանկարներն են

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար


Ադրբեջանցի զինվորները հասան նաեւ Շուռնուխ՝ գյուղը կիսելով երկու մասի։ Գյուղի ստորին՝ դեպի ձորն ընկած թաղամասը, 13 բնակելի տներով, հայտնվեց ադրբեջանցիների հսկողության ներքո։ 

Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը 2020-ի դեկտեմբերի 27-ին է տեղեկացել, որ  գյուղի ներքեւի թաղամասից դուրս գալու համար ընդամենը 10 օր ունեին: Բնակիչները պատմում են, որ այդ ընթացքում ով ինչ կարողացել, հանել էր տնից, հետո դռները փակել ու դուրս էին եկել։ 
Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար


Հիմա Շուռնուխը բաժանված է երկու մասի: Ճանապարհից ձախ` հայաստանցի, աջ՝ ադրբեջանցի զինվորներն են, մեջտեղում՝ ռուս խաղաղապահները։ Շուռնուխի՝ Ադրբեջանի հսկողության տակ հայտնված հատվածում քաղաքացիական բնակչություն չկա, միայն զինվորականներ են: Միջադեպեր, բարեբախտաբար, չեն եղել։ Բոլորը՝ մեծից փոքր, գիտեն սահմանը, որից այն կողմ անցնել չի կարելի։ 
Գյուղի բարձունքից երեւում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տները։ Գյուղի բարձունքից երեւում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տները։

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար


Կիսվելուց հետո գյուղը, կարծես, հեռացել, մեկուսացել է Հայաստանի մյուս բնակավայրերից: Նախկինում՝ 40 րոպե, հիմա այլընտրանքային ճանապարհով մոտ երկու ժամ է պահանջվում Գորիսից Շուռնուխ հասնելու համար: 
Շուռնուխի հիմնական ճանապարհը, որով գյուղը բաժանվում է երկու մասի Շուռնուխի հիմնական ճանապարհը, որով գյուղը բաժանվում է երկու մասի

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար


Շուռնուխցիները երբեմն նեղսրտում են՝ թողնելու ենք, գնանք, բայց մինչ օրս ոչ ոք չի հեռացել՝ բացի ներքեւի թաղամասում տունը կորցրած 4 ընտանիքից։ Անտուն մնացած մյուս ընտանիքներն ապրում են Շուռնուխում՝ տնակներում կամ համագյուղացիների ազատ տներում:
Շուռնուխում տներ են կառուցում Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած 13 տների բնակիչների համար Շուռնուխում տներ են կառուցում Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած 13 տների բնակիչների համար

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար


Պետությունն այդ 13 ընտանիքի համար տներ է կառուցում: Նրանց թվում նաեւ Շուռնուխի վարչական ղեկավարն է։ Մեկ տարուց ավել՝ գյուղապետարանի շենքը նրա համար տուն ու աշխատավայր է։
Շուռնուխում տներ կառուցող շինարարը Շուռնուխում տներ կառուցող շինարարը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար


«Հաճախ բարձրանում, նայում եմ մեր թաղամասին, տանը, տեսնում եմ թուրքը ելումուտ է անում։ Շատ դժվար է»:

Շուռնուխի կիսվելուց հետո նա մի անգամ գնացել է իր նախկին տուն: 

«Սահմանապահ զորքերից ասացին, որ անհրաժեշտ է երկու օր ադրբեջանցիներին ջուր տալ, մինչեւ այդ ընթացում մեր տղաները հարցեր կարգավորեն։ Թուրքը եկել, ասում է՝ дайте воды, пожалуйста։ Ես էլ ինձ ծանր եմ պահում, բայց գիտեմ, որ պիտի տամ։ Ջուրը տվեցի, ասացի՝ կստացվի՞ իջնեմ մեր տուն. երկու շան թուլա էի բերել, հետ են դարձել, գնամ դրանց հետեւից։ Միասին իջանք։ Տունը ոնց կար, էդպես մնացել էր։ Դուրս գալուց առաջ ախպերս մեր պատին գրել էր՝ մենք դեռ վերադառնալու ենք։ Թուրք զինվորները հարցնում են՝ հայհոյա՞նք եք գրել, ասում եմ՝ չէ, мы еще вернемся, ասում ա՝ нет»։ 
Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը ցույց է տալիս իր տան նկարը, որը հիմա Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածում է Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը ցույց է տալիս իր տան նկարը, որը հիմա Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածում է

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար


Մոտ 30 տարի՝ մինչեւ արցախյան առաջին պատերազմը, Շուռնուխը Գորիսի վարչական շրջանի կազմում գտնվող Հայաստանի ադրբեջանաբնակ գյուղերից էր։ 1988-ին Սումգայիթ քաղաքում ու 1990-ին Բաքվում հայերի ջարդերից հետո հարյուր հազարավոր հայեր ստիպված էին ողջ մնալու համար հեռանալ Ադրբեջանից: Հայաստանում բնակվող ադրբեջանցիների մեծ մասը նույնպես լքեց Հայաստանը՝ վերաբնակվելով Ադրբեջանի նախկին հայկական գյուղերում կամ հաստատվելով Բաքվում:
Անահիտ Ալեքյանի ժամանակավոր տան պատուհանից հստակ երեւում է գյուղի այն հատվածը, որ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ Անահիտ Ալեքյանի ժամանակավոր տան պատուհանից հստակ երեւում է գյուղի այն հատվածը, որ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար


Անահիտ Ալեքյանը Շուռնուխ է տեղափոխվել 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո. տունը կորցրել ու նոր կյանքի հույսով եկել է Շուռնուխ։ Ապրել է ադրբեջանցիների թողած տներից մեկում, վերակառուցել այն, մեծ այգի տնկել ու Շուռնուխի հետ կապել իր բոլոր նպատակները։ Հիմա տիկին Անահիտը միայն հեռադիտակով է նայում իր տան կողմը, որը մի ակնթարթում դարձավ ադրբեջանական տարածք։
Անահիտ Ալեքյանն հեռադիտակով նայում է գյուղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածին Անահիտ Ալեքյանն հեռադիտակով նայում է գյուղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածին

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար


«Էնպիսի այգի ունեի, որ գյուղում ոչ մեկը չուներ՝ մալինա, պոպոք, դամբուլ, սխտոր, ինչ խելքիս բրդել է, տնկել եմ։ Հիմա մեկ-մեկ իջնում, ներքեւից նայում եմ։ Մի անգամ տեսա, որ իմ տնկած ելակն էին ուտում։ Մի կերպ ինձ տիրապետեցի, լացելով բարձրացա վերեւ»։ 
Սրբապատկերը, որը Անահիտ Ալեքյանին նվիրել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝  Շուռնուխ այցի ժամանակ Սրբապատկերը, որը Անահիտ Ալեքյանին նվիրել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ Շուռնուխ այցի ժամանակ

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար


72-ամյա կինը ինչ կարողացել, հանել է տնից՝ հացի վառարանը, անկողինը, հեռուստացույցը, ծաղիկները։ Ժամանակավոր ապրում է համագյուղացու դատարկ տանը։ Պայմանները վատն են, խոնավ է, ցուրտ, բայց Շուռնուխը լքել չի պատրաստվում։

Կիսված Շուռնուխում գյուղացիները դժվարանում են անասնապահությամբ զբաղվել

Մովսիսյանների տունը միակն է ներքեւի թաղամասում, որ մնացել է հայկական կողմում: Բայց գյուղի կիսվելուց հետո այս ընտանիքն էլ անասնագոմի մի հատվածն է կորցրել:

Ինչպես շատ շուռնուխցիներ, նրանք էլ վաճառել են անասունները, միայն երկու հորթ է մնացել։ Գյուղացիներն ասում են՝ անասուններին վերահսկելը հիմա դժվար է. աչքդ թարթեցիր, սահմանն անցան, տերը չես։ 
Նարինե Խուրշուդյանը՝ իր ժամանակավոր տնակում Նարինե Խուրշուդյանը՝ իր ժամանակավոր տնակում

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար


«Գոմը նոր էինք սարքել՝ մեծ, ընտիր գոմ։ 37 գլուխ խոշոր անասուն ունեինք, 100 ոչխար։ Հենց առանք ոչխարները, պատերազմը սկսվեց։ Խնամիներս Եղեգնաձորում են, տեղափոխեցինք իրենց մոտ։ Հետո խոշոր անասունները էժան վաճառեցինք եզդիներին։ Տեղափոխելուց ահագին ոչխար սատկեց, բայց վարկը մինչեւ հիմա դեռ փակում ենք»,-ասում է ընտանիքի մայրը՝ Նարինե Խուրշուդյանը։
Նարինե Խուրշուդյանը՝ իր ժամանակավոր տնակում Նարինե Խուրշուդյանը՝ իր ժամանակավոր տնակում

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար


Մեկ տարուց ավելի է՝ ամուսնու հետ տնակում են ապրում։ Ինքը գյուղապետարանում է աշխատում, ամուսինն անասնապահությամբ է զբաղվում։ 

«Չէի հավատում, որ իսկապես թուրքը կհասնի մեր գյուղ ու մեր տները կվերցնի: Մինչեւ վերջին պահը չէի ուզում տնից հանել իրերս»։ 
Նարինե Խուրշուդյանի ժամանակավոր երկաթե տնակը Նարինե Խուրշուդյանի ժամանակավոր երկաթե տնակը

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար


Սկզբում վախ, անհանգստություն ունեին, հիմա հարմարվել են նոր կյանքին։ Միայն թե Կապանում ու Գորիսում ապրող տղաներին չեն թողնում, որ հաճախ գան գյուղ՝ ճանապարհները երկար են, վտանգավոր։
 
Շուռնուխը հիմա հազվադեպ է հյուրեր ունենում

Ձմռանը՝ առատ տեղումների պատճառով, այլընտրանքային գրունտային ճանապարհը դժվարանցանելի է դառնում ու ավելի մեկուսացնում սահմանամերձ դարձած գյուղերը։ Հաճախ նաեւ սննդի ու առաջին անհրաժեշտության պարագաների խնդիր է առաջանում: Իշխանությունները ամեն օր անվճար հաց են հասցնում շուռնուխցիներին։
Գյուղապետարանում ամեն օր շուռնուխցիներին բաժանում են անվճար հաց Գյուղապետարանում ամեն օր շուռնուխցիներին բաժանում են անվճար հաց

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար


Բայց անկախ եղանակից ու վտանգից՝ ամեն օր զինվորական «Ուրալ»-ով Գորիսից Շուռնուխ են հասնում դպրոցի 2 ուսուցիչները։ 
Երեխան հաց է տանում տուն Երեխան հաց է տանում տուն

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար


«Դասերը չենք դադարեցրել։ Առաջին շրջանում թեկուզ վախով, բայց եկել եմ։ Ասում էի՝ ես գնում Գորիս, հանգստանում եմ, կարողանում եմ [խաղաղ] քնել, բա երեխաներն ի՞նչ անեն»,-պատմում է պատմության եւ աշխարհագրության ուսուցչուհի Նոնա Միրաքյանը։
Շուռնուխցի երեխան՝ դասարանում Շուռնուխցի երեխան՝ դասարանում

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար


Պատերազմից հետո Նոնան Գորիսում աշխատելու հնարավորություն ուներ, բայց մերժեց։ «Խաղաղ պայմաններում իրենց հետ եմ եղել, էս դժվար պահին, ո՞նց թողնեմ մենակ։ Հատկապես գիտեմ, որ դժվար թե մեկն ուզենա գալ, էստեղ դասավանդել», – ասում է նա։
Դաս՝ Շուռնուխի դպրոցում Դաս՝ Շուռնուխի դպրոցում

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար


Նոնան դասերը ժամը 2-ին մոտ ավարտում, բայց դեռ երկու ժամ էլ սպասում է, որ հարեւան Որոտան, Բարձրավան գյուղերում աշխատանքը վերջացնեն նաեւ գորիսեցի մյուս ուսուցիչները, ու զինվորական «Ուրալ»-ը բոլորին նորից քաղաք տանի։ 
Գյուղի երեխաները՝ դասերից հետո Գյուղի երեխաները՝ դասերից հետո

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար


Ասում է՝ աշխատանքի պատճառով տանը երբեմն խոսակցություններ են լինում, տան անդամները համոզում են, որ թողնի դպրոցը։ «Հենց ասում եմ՝ բա էրեխե՞քը, բոլորը լռում են»։
Երեխաների սարքած խրամատը՝ դպրոցի հարեւանությամբ Երեխաների սարքած խրամատը՝ դպրոցի հարեւանությամբ

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան՝ Մեդիամաքսի համար


Նոնան ասում է՝ փորձում է երեխաներին հուսադրել՝ ամեն ինչ լավ է լինելու։ Աշակերտներն էլ դպրոցի հարեւանությամբ իրենց պատրաստած խրամատ են ցույց տալիս։ Երեւի մտածում են, որ իրենք էլ այսպես կարող են օգնել Շուռնուխին։
 
Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյանի

Այս նախագիծն իրականացվել է Հանրային լրագրության ակումբի՝ «ԵՄ-ն հանուն խաղաղության» ծրագրի «խաղաղաշինության արդյունքների պահպանում, մեդիա տարածում եւ նյութերի վերլուծություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացնվում է Միջազգային Ալերտի կողմից եւ ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին