ՍՄԱՐԹ-ի աշակերտը` Վահագնիի ապագա իրավապաշտպան - Mediamax.am

exclusive
7396 դիտում

ՍՄԱՐԹ-ի աշակերտը` Վահագնիի ապագա իրավապաշտպան


Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


«Էս տարածքի միակ ասֆալտապատ ճանապարհն է»,-ասում է վարորդըˋ Վահագնի թեքվելով: Մեքենայի վերջին`երրորդ շարքում նստած Մերին ու Անուշը սկսում են պատմել, որ ճանապարհը մի քանի տարի առաջ են ասֆալտապատել` իրենց համագյուղացու` պետական ու քաղաքական գործիչ Անտոն Քոչինյանի ծննդյան 100-ամյակի առիթով:

 

Աշխատանքային օրերին Վահագնի համայնքի երեխաները գյուղամեջում սպասում են մեքենային, որ իրենց հասցնի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն ու դասերի ավարտին նորից հետ բերի:

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Գյուղում արտադպրոցական կրթության հնարավորությունները մեծ չեն: Ու նաեւ այդ պատճառով Վահագնիի երեխաներին ուրախացրեց գյուղից մի քանի կիլոմետր հեռու ՍՄԱՐԹ կենտրոնում անվճար սովորելու առաջարկը:

 

Խոսքի արվեստի ու մեդիագրագիտության խմբակները Մերին ինքն էր ընտրել: Մի քանի հանդիպումից հետո խոսքի արվեստի ուսուցիչը խորհուրդ է տվել միանալ նաեւ թատրոնի խմբակին: Ու հիմա շաբաթը չորս օր Մերին ՍՄԱՐԹ-ում է:

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Ես ընդունեցի ընկեր Հակոբի առաջարկը, որովհետեւ թատրոն շատ եմ սիրում, ու երազանքս է գոնե մեկ անգամ խաղալ թատրոնումˋ անգամ ամենափոքր դերը: Հատկապես կուզեմ, որ այդ ներկայացումը լինի «Աշնան արեւ»-ը, ես էլ թեկուզ հարեւաններից մեկի դերը տանեմ:

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

Ներկայացումներ դիտելու համար գնում ենք Վանաձոր, բայց ոչ հաճախ, որովհետեւ գյուղից դժվար է գնալ, մինչեւ ուշ ժամ մնալ: Բայց երբ մեծանամ ու կարողանամ հոգալ իմ ծախսերը, շատ հաճախ կգնամ»:  

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Բեմում հայտնվելը երազանք է, իսկ ապագայի համար 16-ամյա Մերին կոնկրետ ծրագրեր ունի: Իրավաբան է դառնալու: Որոշել է պայքարել, որ օրենքի առջեւ բոլորը հավասար լինել, որ մարդկանց իրավունքները չխախտվեն: Մերիի ակտիվությունն ու համառությունն ընկերներն ու ծանոթները երբեմն չեն հասկանում, բայց չի հուսահատվում: Վստահ է, որ իր աշխատանքով շատերին կկարողանա օգնել ու առաջին հերթինˋ համագյուղացիներին:

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Մեր գյուղում շատերն ունեն իրավաբանի օգնության կարիք, բայց այնքան տեղեկացված չեն, որ կարողանան իրավաբանական խորհրդատվություն ստանալ: Ուզում եմ դառնալ իրավաբան, որ ինձնից հարցնեն կամ, եթե ինչ-որ խնդրի առջեւ կանգնեն, կարողանամ իրենց օգնել: Օրինակ` կան ընտանիքներ, որ ամուսնալուծության, երեխաների հետ կապված խնդիրներ ունեն, իմ բարեկամներից, հարեւաններից շատերը հաճախ առնչվում են բանկերի հետ, որտեղ նրանց իրավունքները ոտնահարում են: Ես պետք է պայքարեմ, ու առաջին հերթինˋ հենց գյուղերումˋ սկսած իմ ընտանիքից, իմ շրջապատից, ամբողջ աշխարհի մակարդակով»:

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Բանավոր շփման հմտությունները զարգացնելու համար Մերին մասնակցում է խոսքի արվեստի խմբակին: Մեդիագրագիտությունն էլ, ասում է, ապագա մասնագիտության հետ չի առնչվում, բայց առօրյայում օգտակար է:  Դասերի ընթացքում սովորած գործիքներն օգտագործելովˋ վերջերս ստուգել է ֆեյսբուքում տարածված մի տեղեկություն ու պարզելˋ լուրը կեղծ է:

 

Պարապմունքների արանքումˋ հանգստի ժամին, Մերին նստում է համակարգչի առջեւ: Ասում էˋ ծնողներին հատուկ խնդրել է տանը ինտերնետ չանցկացնել, որ դասերին չխանգարի:  

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Իսկ դուք շնորհակալ չէի՞ք լինի այն մարդկանց, ովքեր քեզ գժի տեղ են դնում: Օրինակ` ես շնորհակալ կլինեի, որովհետեւ քանի դեռ նրանք կարծում են, որ ես գիժ եմ, ես նրանց վրա թաքուն ծիծաղում եմ. նրանց եմ, էլի, գժի տեղ դնում»: 

 

Թատրոնի խումբը պատրաստվում է շնորհակալության օրվան: Մյուսների նման, Մերին էլ շնորհակալությունների շարք է պատրաստելˋ բնությանը, ընկերուհիներին ու նրանց ֆեյսբուքի էջերին, ժպտացող մարդկանց, անհանգստությանը, համարձակությանն ու իրեն գիժ համարող մարդկանց:

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Չեն արտահայտվում, բայց երեւում է, որ մտածում ենˋ դու գիժ ես, ինչերի մասին ես խոսում, մտածում, հնարավոր չէ: Իսկ ես նրանց վրա եմ ծիծաղում, որովհետեւ վստահ եմ, որ հնարավոր է: Օրինակˋ իրավաբանական կրթություն ստանալը թանկ է, ու շատերը հարցնում են, թե ինչ եմ գտել դրա մեջ, քրեական գործերի մասին խոսելիս ասում են, թե ինձ համար վատ կլինի, մի հեշտ բան ընտրեմ, հանգիստ մնամ տանը: Բայց ես հանգիստ կյանք չեմ սիրում, ուզում եմ օրվա ընթացքում հազար գործ անել ու երեկոյան հոգնած քնել»:

 

Հազար գործի մեջ Մերին ներառում է իր երազանքները: Ուզում է հասարակական գործիչ դառնալ, ինչպես Հովհաննես Թումանյանը, երազում է խաղալ հայրենիքի մասին իր սցենարով նկարահանված ֆիլմում: Գաղափարն արդեն կա, սյուժեն է մշակում:

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Աղջիկ զինվորի մասին է: Մենք տեսնում ենք տղա զինվորների, բայց աղջիկն էլ կարող է զինվոր դառնալ եւ հերոսանալ, իր կյանքը զոհել հանուն հայրենիքի: Այդ գենդերային անհավասարությունն ինձ շատ է տանջում, թե ինչու աղջիկը չի կարող լինել առաջնորդ, չի կարող լինել ռազմական լավագույն գործիչ: Իմ սցենարն աղջիկ հերոսուհու մասին է, որը զոհվում է, բայց իրենից հետո շատ բան է թողնում, բոլորը նրան սիրում ու հիշում են»:

 

Արեւմտյան Հայաստան է ուզում գնալ, Իտալիա՝ զբոսնելու, Ամերիկա կամ որեւէ երկիրˋ ուսումը շարունակելու:

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Մայրը՝տիկին Շողիկը, լսում է Մերիին՝ մի կողմից հպարտությամբ, մյուս կողմից՝ շփոթված. գյուղական համեստ կենցաղով ապրող ընտանիքը կկարողանա՞ օգնել աղջկան իրականացնել երազանքները:

 

«Ես էլ եմ Մերիի նման պայքարող եղել, ուզում էի սովորել, հասնել մի բանի, բայց կիսատ մնաց: Հիասթափվեցի ու չեմ ուզում` ինքն էլ հիասթափվի, ուզում եմ` հասնի մի բանի»,- հուզվում է տիկին Շողիկը:

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

«Միայն թե ինձ վստահեն, ամեն ինչ կանեմ»,-պատասխանում է Մերին: Ասում է, որ իրեն ոգեշնչողը մայրն է, ու իր բոլոր հաջողությունները նրանից են կախված: «Գիշերը տեքստեր էր հորինում, տառերը բաց էր թողնում, որ առավոտյան լրացնեի»:

 

Տիկին Շողիկը մեղքի զգացումով ասում է, որ աշխատանքի պատճառով չի հասցնում երեխաներին շատ ժամանակ տրամադրել:

 

«Ստուգողականին պատրաստվելիս ասում է`մա՛մ, գիրքը պահի, պատմեմ, բայց ժամանակ չեմ ունենում: Խռովում-գնում է, ինքն իրեն հարցեր է տալիս, հեռախոսով ձայնագրում, հետո միացնում է, հարցը լսում, պատասխանում է»:

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

Դասերին զուգահեռ` Մերին հասցնում է եղբոր մասին հոգ տանել ու զբաղվել համայնքային հարցերով: Հյուրերին առաջին հերթին տանում են Վահագն վիշապաքաղի հուշարձանը տեսնելու: Արձանի հետ կապված պատմությունները սերնդեսերունդ փոխանցվում են: Ասում են`վիշապների պատճառով գյուղում անձրեւ չի եկել, Վահագնը սպանել է վիշապներին, գյուղն էլ իր անունով են կոչել: Ասում են նաեւ, որ արձանի տակ ոսկիներ կան պահված:

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

-Ոչ ոք չի՞ փորձել հանել:

 

-Չէ, չենք թողնի,- ասում է Մերին:

 

Ընկերուհու`Անուշի հետ հաճախ են այս կողմերում լինելում: Գյուղի երիտասարդական ակումբի անդամներով որոշել են Հայրենական պատերազմի զոհերին նվիրված հուշարձանի տարածքը բարեկարգել, դարձնել այգի: Եթե հաջողվի արձանին կից թանգարանը նորոգել, Վահագնիի պատմությանն առնչվող նյութեր կտեղադրեն, մի հատված էլ գրադարանին կտրամադրեն:

 

Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս

 

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար զանգահարեք +374 10 50 20 76 հեռախոսահամարով կամ այցելեք https://am.coafkids.org/coaf-smart/

 

Լուսինե Ղարիբյան


Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյանի (հատուկ Մեդիամաքսի համար)




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին