Մեդիամաքսը ներկայացնում է շաբաթ եւ կիրակի օրերը հետաքրքիր անցկացնելու տարբերակները:
ՇԱԲԱԹ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17
Ժամը 15:00-ին Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում «Շան ու կատվի մի կաթիլ մեղր» մանկական ներկայացման պրեմիերան է լինելու:
Տոմսերի արժեքը՝ 700 դրամ:
***
«Մոսկվա» կինոթատրոնում կմեկնարկի Եվրոպական ֆիլմերի փառատոնը:
Բացման արարողությունից հետո կցուցադրվի «Քոլեթ» ֆիլմը, որը պատմում է ֆրանսիացի կին գրող Գաբրիել Սիդոն Քոլեթի մասին, ում մարմնավորել է Քիրա Նայթլին:
Հայերեն ենթագրերով առաջին ցուցադրությունը կկայանա ժամը 17:00-ին, երկրորդը՝ 19:00-ին:
Փառատոնի մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ:
***
Ժամը 19:00-ին «Գոյ» թատրոնի բեմում Սարոյանի «Քարանձավի մարդիկ» են հայտնվելու: Պիեսում մեկ անգամ եւս կապացուցվի, որ նույնիսկ ամենագորշ պայմաններում մարդիկ կարող են մեծահոգի եւ կարեկցող լինել:
Տոմսերի արժեքը՝ 1500-2000 դրամ:
***
Շաբաթ օրն աչքի է ընկնում գրեթե բոլոր երաժշտական ուղղությունների համերգների առատությամբ:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ժամը 19:00-ին ջազ են լսելու՝ սաքսոֆոնահար Արսեն Ներսիսյանի քառյակի կատարմամբ:
Տոմսերի մասին տեղեկություն ստանալու համար զանգահարեք ՝(010) 52 26 91, 58 94 18 հեռախոսահամարներով:
***
Նույն ժամին դասական երաժշտության երկրպագուները հանդիպելու են Կամերային երաժշտության տանը՝ «Ասոնանս» անսամբլի համերգին, որի ընթացքում կներկայացվեն տարբեր ժամանակաշրջաններ՝ Վեբերնից մինչու Մանսուրյան:
Տոմսերի արժեքը՝ 1 000-4 000 դրամ:
***
Ռոքի «դեսպանների» դերում շաբաթ օրը հանդես կգան «Ոստան Հայոց»-ի երաժիշտները: Սիրված խմբի համերգը տեղի կունենա Barcode-ում (Պուշկինի 39), ժամը 20:30-ին:
Մուտքավճարը՝ 2 000 դրամ:
***
Էլեկտրոնային երաժշտության 8-ժամյա Contact երեկոն կապահովի Fantastique Sound-ը: «Դեպքի վայր»-ը՝ Tashir Street Shopping Gallery-ի ավտոկայանատեղին է:
Մինչեւ նոյեմբերի 16-ը տոմսերը կարելի է ձեռք բերել 3 000 դրամով, այնուհետեւ նրանց արժեքը կկազմի 5 000 դրամ:
***
«Կամի» ակումբում սպասվում է բարի բլյուզային գիշեր՝ հայտնի երաժիշտ JC Smith-ի մասնակցությամբ:
Տոմսերի արժեքը՝ 10 000-15 000 դրամ: Մանրամասների համար զանգահարեք 091 50 90 20 հեռախոսահամարով:
ԿԻՐԱԿԻ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18
Ձեւավորված ավանդույթի համաձայն, 3-8 տարեկան երեխաներն իրենց կիրակին սկսում են Ilik-ում՝ «Հեքիաթերեն» քայլող թատրոնի ընկերակցությամբ: Այս անգամ կներկայացվի «Պապն ու շաղգամը» հեքիաթի հերոսների չարչարանքը:
Մասնակցության արժեքը՝ 1000 դրամ: Նախապես գրանցվելու համար զանգահարեք 098 54 69 66 հեռախոսահամարով:
Ներկայացման սկիզբը՝ շամը 12:00-ին:
***
«Բուկինիստ» գրախանութների ցանցի նորաբաց սրահում (Աբովյան 2/1) ժամը 16:00-ին տեղի կունենա երիտասարդ գրող Ալիսա Գանիեւայի նոր՝ «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը, որն իրականացվում է «Գրենք Հայաստանում» գրողների միջազգային ճամբարի շրջանակներում:
***
Yes Republic-ում ժամը 18:00-ին նշելու են Միկի Մաուսի 90-րդ տարելիցը եւ մեծ pajama party-են կազմակերպելու՝ տաք կակաոյի եւ բլիթների հյուրասիրությամբ:
Գրանցվելու եւ մանրամասների համար զանգահարեք 060 75 00 55 հեռախոսահամարով:
***
Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում ժամը 19:00-ին ուրարտական առասպելի հերոսներն են հայտնվելու՝ ներկայացնելով «Իուարշայի սուրը»:
Ներկայացումը նվիրված է Էրեբունի-Երեւանի 2800 ամյակին:
Տոմսերի արժեքը՝ 2 000 դրամ:
***
Yerevan Jazz Fest-ի շրջանակում «Մեցցո» ակումբում ժամը 21:00-ին կկայանա թավջութակահար Արտյոմ Մանուկյանի համերգը, որի հատուկ հյուրը կլինի ամերիկացի երգչուհի Չայնա Մոզեսը (որն, ի դեպ, հանրաճանաչ Դիդի Բրիդջուոթերի դուստրն է):
Տոմսերի ամրագրման համար զանգահարեք ՝(098) 206-206, (010) 524-211 հեռախոսահամարներով:
Աննա Բուբուշյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: