Այս հանգստյան օրերին մեր ջերմ, հարազատ Երեւանը տոնելու է իր 2800 ամյակը: Տոնական միջոցառումների հիմնական մասը կիրակի օրն է լինելու, սակայն շաբաթօրյա «անելիքն» էլ ոչ պակաս հետաքրքիր եւ տարբերվող է:
ՇԱԲԱԹ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20
«Ավազե ամրոց»-ում (Արամի 80) ավազե անիմացիայի օգնությամբ փոքրիկ հանդիսատեսին կայցելի Վինիկը՝ «Պինգվինաշեն»-ից:
Արկածասեր պինգվինը կներկայանա ժամը 14:00-ին, 16:00-ին եւ 18:00-ին: Տեղերի ամրագրման համար զանգահարեք 077 11 87 87 հեռախոսահամարով:
***
Ժամը 15:00-ին «Նաիրի» կինոթատրոնի մոտ գտնվող Art by Pen Box խանութում վարպետության դաս կանցկացնի ջրաներկի միջոցով Երեւանի շունչն այդքան ճշգրիտ փոխանցող նկարիչ Պետո Պողոսյանը:
Մուտքն ազատ է:
***
Եթե օպերայի սիրահար եք եւ անհամբեր սպասում եք հոկտեմբերի 25-ին կայանալիք Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ»-ի պրեմիերային՝ ձեզ կհետաքրքրի ժամը 19:00-ին LՕFT-ում կայանալիք Butterfly.Pretalk երեկոն, որի ընթացքում կշփվեք ներկայացման գլխավոր մենակատարների հետ:
Մուտքավճարը՝ 1000 դրամ: Նախնական գրանցումը պարտադիր է, այն կարող եք իրականացնել այս հղումով:
***
Փոքր թատրոնում (Աբովյան 11) ժամը 20:00-ին յուրօրինակ ներկայացում է լինելու: «Մեքենաներ»-ը պատմելու են մարդ-մեքենա փոխհարաբերությունների մասին: Բեմադրությունն արվել է Սեբաստիանո Վասալլիի «Մարքսի Մահը» նովելների շարքի հիման վրա:
Տոմսերի արժեքը՝ 2000 դրամ:
***
Կեսգիշերին մոտ Tooyn Fest-ի շրջանակներում սկսելու են տոնել մեր քաղաքի 2800-րդ տարեդարձը: Մանկական զբոսայգու (նախկին Կիրովի անվան այգի) հարթակներում ժամը 23:00-ից նվագելու են՝ Onetreeevn, Endorphins, Gio Shengelia, Tøtal, T_st: Ձեզ միայն կմնա պարել մինչեւ լուսաբաց:
Տոմսի արժեքը՝ 5 000 դրամ (մուտքի մոտ):
ԿԻՐԱԿԻ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21
Կիրակի օրվա միջոցառումների մեկնարկը կտրվի ժամը 08:00-ին Շահումյանի հրապարակում՝ միջազգային կարգավիճակ ստացած Երեւանյան մարաթոնով:
Մասնակցության արժեքը կախված է ընտրված վազքուղու երկարությունից եւ կազմում է 4 000-20 000 դրամ:
***
Շահումյանի հրապարակում ժամը 11:30-ին հավաքվելու են նաեւ հեծանվորդները՝ ի պատիվ Երեւանի հատուկ շքերթի մասնակցելու համար:
***
Ժամը 13:00-ից 18:00-ը Մանկական զբոսայգում (նախկին Կիրովի անվան այգի) մանկական տոնական ծրագիր է լինելու:
***
17:00-ին Տիկնիկային թատրոնում երեխաներին սպասելու են «Մադագասկար»-ի հերոսները, ինչպես նաեւ՝ աճպարարը եւ իրական կենդանիները:
Տոմսերի արժեքը՝ 1500-3000 դրամ:
***
Տոնական կիրակին «թեմատիկ» թանգարաններ այցելելու լավ առիթ է, առավել եւս, որ եւ՛ Երեւանի պատմության թանգարանի եւ՛ Էրեբունի պատմագիտական արգելոց- թանգարանի մուտքն ազատ է լինելու: Թանգարաններն աշխատում են ժամը 11:00-19:00-ը:
***
Էրեբունի-Երեւանի օրը քաղաքի կենտրոնական վայրերում նվագելու են գրեթե բոլոր երաժշտական ժանրերի ներկայացուցիչները:
Ժամը 14:00-15:00-ը Փոքր Կենտրոնում շրջելու է փողային նվագախումբը:
Ժամը 14:00-18:00-ը Կոնսերվատորիայի շքամուտքի դիմաց հնչելու է դասական երաժշտություն:
Ժամը 15:00-18:00-ը Հյուսիսային պողոտան «գրավելու են» տարբեր խմբեր, իսկ 16:00-ից 22:00-ը Ազատության հրապարակում ազգային երգն ու պարն են տիրելու: Ժամը 16:00-ից 21:00-ը Կասկադում ջազային շունչ է լինելու, իսկ Ազնավուրի հրապարակում 17:00-ից 22:00-ը ելույթ կունենան երեւանցի ռոքերները:
***
Հանրապետության հրապարակում ժամը 19:30-ին գալա-համերգ կլինի, որին կհաջորդի տոնական հրավառությունը:
Աննա Բուբուշյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: