Պատմում ենք, թե ինչով կարելի է զբաղվել սեպտեմբերի վերջին շաբաթ եւ կիրակի օրերին:
ՇԱԲԱԹ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29
Շաբաթ օրվա հիմնական իրադարձությունները երեկոյան կլինեն:
Ժամը 19:00-ին Պետական կամերային երաժշտական թատրոնի բեմում կլինի «Անկոչ հյուրը» կատակերգական մելոդրաման: Այն պատմում է, թե ինչպես մի տղամարդ փախչում է սիրուհու տանից, հայտնվում է հարեւան պատշգամբում եւ սկսում է սիրահետել կոսմետիկ դիմակով «տանտիրուհուն», որն իրականում իր կինն է:
Տոմսերի արժեքը՝ 1000-2000 դրամ:
***
«Արամ Խաչատրյան» համերգասրահում ժամը 19:00-ին հավաքվելու են ջազի երկրպագուները՝ սիրված երգչուհի եւ կոմպոզիտոր Նինո Կատամաձեի եւ Insight խմբի համերգը վայելելու համար:
Չնայած նրան, որ տոմսերը մեծամասամբ վաճառված են, ամեն ինչ դեռ կորած չէ՝ կարող եք «բախտը փորձել» համերգասրահի տոմսարկղում կամ պատվիրել www.tomsarkgh.am կայքից:
***
Rambalkoshe-ում (Տերյան 91) առաջին անգամ միասին նվագելու են Երեւանի ամենահայտնի դիջեյներ Viken Arman-ը եւ Goldcap-ը: Կցուցադրվեն նաեւ Դավիթ Յուխանյանի աշխատանքները՝ զուգահեռ աշխարհի կերպարներով հագեցած:
Սկիզբը՝ ժամը 21:00-ին:
Տոմսերի արժեքը՝ 5000 դրամ՝ նախապես գնելու դեպքում, եւ 8000 դրամ՝ մուտքի մոտ:
Տոմսերը պատվիրելու համար զանգահարեք 093 133719 հեռախոսահամարով:
ԿԻՐԱԿԻ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30
Կիրակի օրը կարելի է աղմկոտ եւ գունեղ է սկսել՝ մասնակցելով Yerevan Color Run 2018-ին, որը կմեկնարկի ժամը 09:00-ին՝ Շահումյանի հրապարակից:
Մասնակիցների նախնական գրանցումը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ից 20:00-ը՝ Yerevan Mall-ում:
Գունազարդ վազքի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
***
Ժամը 15:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կհայտնվի «Արքայադուստր Սոֆիան», ում արկածները հետաքրքիր կլինեն եւ փոքրիկներին, եւ՝ մեծերին:
Տոմսերի արժեքը՝ 1000-2000 դրամ:
Մինչեւ 5 տարեկան երեխաների մուտքն անվճար է՝ ծնողի ուղեկցությամբ:
***
Երեւանի պետական կամերային թատրոնի «Սեւ արկղ» ներկայացումը պատմում է մեր օրերի անբաժանելի ուղեկցի՝ բջջային հեռախոսի եւ դրանում կուտակված բոլոր գաղտնիքների մասին:
Ներկայացումը նախատեսված է 18+ անձանց համար:
Սկիզբը՝ ժամը 14:00-ին:
Տոմսերի արժեքը՝1000-2500 դրամ:
***
Կիրակի օրը Գյումրիում նշվելու է քաղաքի օրը:
Եթե որոշեք այդ օրն անցկացնել գյումրեցիների հետ՝ այցելեք նաեւ Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարան:
Ժամը 13:00-ին այնտեղ կկայանա Շիրազի «Անտիպ էջեր» գրքի շնորհանդեսը եւ Արա Շիրազի քանդակների ցուցադրությունը:
Աննա Բուբուշյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: