Մեդիամաքսը պատմում է, թե ինչով կարելի է զբաղվել հանգստյան օրերին:
ՇԱԲԱԹ, ՀՈՒԼԻՍԻ 28
Շաբաթ կեսօրին Էօնում ինտերակտիվ ներկայացման միջոցով 3-ից 8 տարեկան երեխաները բացահայտելու են «Գտնված Երազ»-ի կախարդական աշխարհը եւ փորձելու են գտնել պապիկի քունը:
Մասնակցության արժեքը՝ 1000 դրամ:
***
Շաբաթ եւ կիրակի օրերին Հյուսիսային պողոտայում ժամը 17:00-20:00-ը
Մանկական Bari Fest-ն է ընթանալու, որի ընթացքում հայտնիների կողմից կվաճառվեն քաղցրավենիքներ, կլինի ցուցահանդես վաճառք եւ շատ-շատ պղպջակներ:
Փառատոնի ողջ հասույթը կուղվի «Բարի տնակ» վերականգնողական կենտրոնի ներքին հարդարման աշխատանքներին:
***
Ժամը 20:00-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում «Երաժշտության կասկադ»-ի շրջանակներում կկայանա Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը` Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ:
Տոմսերի արժեքը՝ 5000 դրամ: Տոմսերն ամրագրելու համար զանգահարեք +374 10 567262 հեռախոսահամարով:
***
Շաբաթ եւ կիրակի օրերին Գետամեջ գյուղում կանցկացվի հոբելյանական, հինգերորդ River Fest ռոք-փառատոնը: Կլինեն համեղ ուտեստներ, սառը խմիչքներ, երաժշտական տարբեր խմբեր, խարույկի շուրջ խոսակցություններ եւ արկածներ:
Լուսանկարը` The Armenian Weekly
Գետամեջ հասնելու, տոմսեր ձեռքբերելու եւ երկօրյա հագեցած ծրագրի մանրամասները կարող եք ծանոթանալ այստեղ:
ԿԻՐԱԿԻ, ՀՈՒԼԻՍԻ 29
Ժամը 12:30-ին եւ 14:00-ին Խամաճիկների թատրոնում կներկայացվի «Մատնաչափիկ»-ի փորձություններով լի, բայց երջանիկ ավարտ ունեցող պատմությունը:
Տոմսերի արժեքը՝1000 դրամ:
***
Գաֆեսճյան արվեստի կենտրոնում վերջերս բացվել է «11. հայ ժամանակակից աբստրակտ արվեստի ընտրանի» ցուցահանդեսը, որում ընդգրկված է տասնմեկ հայ արվեստագետների մոտ հիսուն աշխատանք, որոնց մեծամասնությունը՝ առաջին անգամ:
Ցուցադրության մուտքն անվճար է:
***
Ժամը 19:30-ին «Գոյ» թատրոնում (Գրիգոր Լուսավորիչ 6) կցուցադրվի «Խոսիր ինձ հետ սիրո մասին» ներկայացումը՝ բեմադրված Տոնինո Գուերայի ստեղծագործությունների հիման վրա:
Տոմսերի արժեքը՝ 1500 եւ 2000 դրամ:
***
Նույն ժամին թիմային խաղերի սիրահարները հավաքվելու են Էօնում՝ երաժշտական վիկտորինայի մասնակցելու նպատակով:
Մասնակցության արժեքը՝ 1000 դրամ:
Աննա Բուբուշյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: