Rozen Tal, Սրբուկ, Bassiani, Ժենգյալով հացի փառատոն - Mediamax.am

exclusive
4741 դիտում

Rozen Tal, Սրբուկ, Bassiani, Ժենգյալով հացի փառատոն



Ամռան կեսը, ցավոք, անցավ: Բայց կա դեռ երկրորդ կեսը, այնպես որ շտապեք ծանոթանալ առաջիկա ամառային շաբաթն ու կիրակի լավ անցկացնելու տարբերակներին:

ՇԱԲԱԹ, ՀՈՒԼԻՍԻ 14

Ժամը 13:00-ին Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում երեխաներին սպասելու են արկածախնդիր «Ալադինն ու կախարդական լամպը»: Ալադինն իր հավատարիմ ջինի հետ կանցնի տարբեր փորձությունների միջով եւ կփորձի գրավել արքայադուստր Բուդուրի սիրտը:


***

Մեկ այլ ներկայացում, այս անգամ՝ մեծերի համար, տեղի կունենա Համազգային պետական թատրոնում: Ժամը 19:00-ին այնտեղ կսկսվի «Ա՜խ, կանայք, կանայք» սիրային կատակերգությունը՝ երկու գործողությամբ:


Տոմսերի արժեքը՝ 1000-2000 դրամ:

***

Իսկ the Loft-ում ժամը 19:00-ին նոր ինտելեկտուալ խաղ կմեկնարկի: «Ով է ուզում դառնալ գրքատեր»-ի մասնակիցները ստուգելու են սեփական գիտելիքները գրականության ոլորտում, իսկ վերջում ամենակարդացածը գրքամրցանակ կստանա:


Մուտքավճարը՝ 1500 դրամ: Գրանցվել անհրաժեշտ է այս հղումով:

***

Ժամը 20:00-ին Ռուսական արվեստի թատրոնում Տանգոյի երեկո է կայանալու: Ամենակրքոտ պարի պատմությանը ծանոթանալուց հետո հնարավորություն կունենաք սովորելու տանգոյի հիմքերը՝ կենդանի երաժշտության նվագակցության ներքո:

Մասնակցության արժեքը՝ 2000 դրամ:


Գրանցվելու համար զանգահարեք 041 31 55 28 հեռախոսահամարով:

***

Մեցցո-ում ժամը 21:00-ից իր պոզիտիվ լիցքերն է սփռելու երգչուհի Սրբուհի Սարգսյանը, նույն ինքը՝ Սրբուկը:


Մանրամասները համար զանգահարեք 098 20 62 06, 010 52 42 11 հեռախոսահամարներով:

***

Stop ակումբում ժամը 21:30-ին հավաքվելու են progressive եւ art-ռոքի երկրպագուները՝ Rozen Tal խմբին լսելու համար:



Մուտքավճարը՝1000 դրամ:

***

Ժամը 23:00-ին ակումբային հասարակությունը խորասուզվելու է էլեկտրոնային երաժշտության մեջ՝ Թբիլիսիում գտնվող հայտնի Bassiani տեխնո ակումբի ռեզիդենտների շնորհիվ:



Դեպքի վայրը՝ Արշակունյաց 25/1 հասցեում գտնվող գործարանի տարածք:

Առաջին 300 տոմսերի արժեքը՝ 5 000 դրամ, այնուհետեւ՝ 6000 դրամ:


Տոմսերը կարելի է ձեռք բերել առցանց՝ www.tomsarkgh.am կայքից, ինչպես նաեւ՝ Simona եւ Hamingways’s փաբերից:

Մուտքի մոտ տոմսերը կարժենան 8000 դրամ:

ԿԻՐԱԿԻ, ՀՈՒԼԻՍԻ 15

Եթե կիրակին որոշել եք Երեւանում անցկացնել, վաղ առավոտյան գնացեք Թումոյի այգի՝ յոգայի դասընթացի մասնակցելու:


Մեկ դասընթացի գինը կազմում է 1 000 դրամ: Իսկ անհրաժեշտ պարագաների ցանկին ծանոթանալու եւ գրանցվելու համար այցելեք միջոցառման ֆեյսբուքյան էջը:

***

Կիրակի օրը արշավների մեջ անցկացնելու ցանկացողները կրկին ընտրության լայն հնարավորություն ունեն:

One Way Tour-ը առաջարկում է բեռնատարով ուղեւորվել դեպի Թռչկանի ջրվեժ՝ մինչ այդ այցելելով Ապարանի Սբ. Խար Բազիլիկը եւ Չիչխանավանքի ավերակները:

Մասնակցության արժեքը՝ 6000 դրամ:


Մանրամասների եւ գրանցման համար զանգահարեք 94 36 21 31, 91 36 21 31  հեռախոսահամարներով:

***

One Way Tour-ն առաջարկում է մեկ այլ՝ավելի հագեցած ուղեւորություն դեպի Շաքիի Ջրվեժ, Հին Խնձորեսկ, Նորավանք, Քարահունջ եւ Արենի:


Մասնակցության արժեքը՝7500 դրամ:

Նախնական գրանցումը պարտադիր է:

***

Homeland Tour-ի հետ միասին կիրակի օրը կտեսնեք Ջրաշուշանների հրաշք լիճը, որտեղ այժմ ծաղկման շրջանն է: Կայցելեք նաեւ Լոռու Բերդը, Թորմակավանքը, Ստեփանավանի դենդրոպարկը:


Մասնակցության արժեքը՝ 5500 դրամ: Կոլեկտիվ դիմումների դեպքում եւ երեխաների համար գործում են զեղչեր:

Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

***

Gastro Tour-ն առաջարկում է գնալ Խոր Վիրապ, Նորավանք եւ վերջում՝ Արենի, որտեղ կլինի պանրի եւ գինու հյուրասիրություն, տան բակում համատեղ ջանքերով  պատրաստած տոլմայի համտեսում:


Ուղեւորության մանրամասները ներկայացված են այստեղ:

***

Հուլիսի 15-ին Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում կկայանա Ժենգյալով հացի փառատոն, որի շրջանակներում տեղի կունենա նաեւ ազգային այլ ուտեստների համտեսում, ուրախ պարեր, երգեր, թատերական ներկայացումներ:


Այդ օրը Արցախ կարող եք հասնել ինչպես ինքնուրույն, այնպես էլ՝ տարբեր կազմակերպությունների միջոցով: Ահա առաջարկվող տարբերակներից երկուսը՝

https://www.facebook.com/events/578167325910727/

https://web.facebook.com/events/377596749427422/

***

Սեւան քաղաքի Բոհեմ արվեստանոց-թեյարանոմ կիրակի օրը բացահայտելու են օճառագործության գաղտնիքները: Սիրիահայ գործարար եւ օճառագործ Շանթ Խայալյանը կներկայացնի իր արտադրանքը, որի հիմքում միայն բնական բույսեր եւ յուղեր են:


Սկիզբը՝ժամը 12:00-ին:

***

Ժամը 17:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում լավ համերգ է լինելու՝ Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնի շրջանակներում ելույթ կունենան Ալտշտետնի փողային նվագախումբը  եւ Ռուբեն Սիմեոն:


Հետաքրքիր համերգային ծրագրում ընդգրկված է նաեւ Ալեքսանդր Հարությունյանի՝ շեփորի համար հայտնի կոնցերտը:

***

Ժամը 19:00-ին Երեւանի Radisson Blu հյուրանոցի այգում  Dj-ների մասնակցությամբ կբացվի բացօթյա հավաքույթների սեզոնը:


Մասնակցության արժեքը՝ 3 000 դրամ:

Աննա Բուբուշյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին