Շաբաթը օրը հրաժեշտ ենք տալիս հունիսին: Բայց մի տխրեք, դեռ երկու ամիս ունեք՝ ամառային հանգտսյան օրերը հետաքրքիր կազմակերպելու համար:
ՇԱԲԱԹ, ՀՈՒՆԻՍԻ 30
Հունիսի վերջին շաբաթ օրը 2-10 տարեկան փոքրիկները կարող են սկսել Գրատնակում (Նալբանդյան 128)՝ մասնակցելով հեքիաթների ընթերցանությանը եւ հանելուկների գուշակմանը:
Սկիզբը՝ժամը 11:00-ին: Մուտքն անվճար է, պարտադիր նախնական գրանցմամբ: Գրանցվել կօգնի այս հղումը:
***
Cityzen-ում գալիք ուիքենդին տարբեր մասնագիտությունների պատանի ներկայացուցիչները ֆուտբոլային թեժ պայքարի մեջ են մտնելու, իսկ լավագույնների միջեւ կխաղարկվի Մասնագիտությունների քաղաքի ֆուտբոլային գավաթը:
Տոմսերի արժեքին եւ այլ մանրամասներին ծանոթացեք այստեղ:
***
Բուսաբանական այգում տարիքով ավելի մեծ, բայց արկածախնդիր անձիք փնտրելու են պրոֆեսոր Թանաջյանի գանձը՝ հետեւելով նրա օրագրի գրառումներին:
Սկիզբը՝ ժամը 16:00-ին:
Մասնակցության արժեքը՝2500 դրամ:
Գրանցվելու համար զանգահարեք 055 53 44 88 հեռախոսահամարով:
***
Ժամը 19:00-ին The Loft-ում կկայանա Տիգրան Նալչաջյանի «Արթնացիր» ֆիլմի դիտում-քննարկումը: Ֆիլմը ճարտարապետ Կարենի եւ նրա սիրելի աղջկա՝ Լիլիթի մասին է, որոնց կյանքը փոխվում է մեկ անծանոթ հեռախոսազանգի հետեւանքով:
Մուտքի արժեքը՝ 1300 դրամ:
Գրանցման համար զանգահարեք 043 40 88 64 հեռախոսահամարով:
***
Ժամը 19:00-ին կարող եք գեղեցիկ երաժշտություն վայելել Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ Երեւանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ:
Կհնչեն Կոմիտասի, Է. Հովհաննիսյանի, Մ. Վարդազարյանի, Ե. Երկանյանի, Տ. Մանսուրյանի, Վ. Վայների սստեղծագործությունները:
Տոմսերի արժեքը՝ 1000 դրամ:
***
Նույն ժամին «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի բեմ կբարձրանա Ռիչարդ Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» դրաման: Այն անուղղակի կերպով առնչվում է Հայոց ցեղասպանությանը եւ պատմում է կոտորածից փրկված, ԱՄՆ-ում բնակություն հաստատած Արամի եւ Սեդայի կյանքի պատմությունը:
Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ:
***
Ենոքավանում շաբաթ օրը բույսերինն է լինելու: Արդեն չորրորդ անգամ Hay Buis փառատոնի շրջանակներում ամենաուրախ մթնոլորտում սովորելու եք բույսերը կիրառել կյանքի տարբեր ոլորտներում՝ բժշկության, սննդի, դիզայնի մեջ:
Կլինի նաեւ տոնավաճառ, ֆլորիստների մրցույթ, բույսերից տիկնիկների եւ գորգերի պատրաստում:
Ենոքավանի Ապագա ռեզորթում կայանալիք փառատոնի մուտքն անվճար է, իսկ տեղափոխման տոմսեր ձեռքբերելու համար հարկավոր է զանգահարել 044 28 88 18 հեռախոսահամարով:
***
In Art Studio-ն շաբաթ օրը ստեղծագործելու է Աղվերանում: Սպասվում է կավագործության դասընթաց, նկարչություն՝ գինու հյուրասիրությամբ, մարշմելոու փարթի խարույկի շուրջ եւ լողավազանից օգտվելու հնարավորություն:
Մանրամասների համար զանգահարեք 091 16 69 96 հեռախոսահամարով:
Մասնակցության արժեքը՝ 13 000 դրամ:
***
Վայրի ուիքենդ ունենալը եւս լավ տարբերակ է բնությանը մոտ հայտնվելու ամենատարբեր հնարավորություններ փնտրողների համար: VEG TOUR-ը առաջարկում է գնալ Գոշի լիճ՝ ձուկ բռնել, սունկ հավաքել, խեցգետին որսալ, նվագել, երգել, պարել եւ վրաններում գիշերել:
Մասնակցության արժեքը՝ 13 000 դրամ:
Մանրամասներն ու գրանցումը՝ 098 05 66 22 , 094 25 21 30 հեռախոսահամարներով:
ԿԻՐԱԿԻ, ՀՈՒԼԻՍԻ 1
Կիրակի օրը Art Corner-ում դպրոցական տարիքի երեխաները ստեղծագործելու են Պաբլո Պիկասոյի ոճով եւ ծանոթանալու են նրա կյանքի եւ ստեղծագործական ուղիներին:
Մասնակցության արժեքը՝ 2500 դրամ:
Սկիզբը՝ժամը 13:00-ին:
Նախնական գրանցման համար զանգահարեք 095 58 58 34 հեռախոսահամարով:
***
Եթե պատրաստ եք երեխաների հետ ճամփա ընկնել՝ լավագույն տարբերակը Նեթվորք արշավն է, որի մասնակիցները վաղ առավոտյան մեկնելու են Լոռի, որպեսզի այցելեն Թումանյանի տուն-թանգարանը Դսեղ գյուղում, ապա քայլեն մինչեւ Ծովեր լիճ:
Տոմսերի արժեքը 5 400 դրամ է՝ առցանց պատվիրելու դեպքում եւ 5900 դրամ՝ կանխիկ վճարելիս:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
***
Ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա գերմանացի դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխի եւ Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը:
Ծրագրում՝
Մոցարտ՝Դաշնամուրի կոնցերտ թիվ 23
Բեթհովեն՝ Սիմֆոնիա թիվ 7
Տոմսերը կարող եք ձեռք բերել Ա.Խաչատրյանի համերգասրահի տոմսարկղից կամ առցանց՝ toms.am, tomsarkgh.am, tomser.am կայքերից:
***
Գյումրիում սպասվում է շատ հետաքրքիր եւ տպավորիչ միջոցառում. արդեն երկրորդ անգամ կկայանա ավիամոդելային խմբակի հեռակառավարվող ավիամոդելների ցուցադրական ելույթների FlyFest փառատոնը: Երկնքում կտեսնեք գունավոր ինքնաթիռներ, ուղղաթիռներ, սավառնակներ:
ՖլայՖեսթ Գյումրի 2018-ին մասնակցելու եւ մանրամասները պարզելու համար զանգահարեք 093 56 68 18, 098 34 63 21 հեռախոսահամարներով:
***
Իսկ Hatis Tour-ն առաջարկում, որ ինքնուրույն «մոտենաք» երկինքին, տվյալ դեպքում՝ բարձրանալով Աժդահակ լեռան գագաթը եւ տեսնելով ջրով լցված հրաբխի խառնարանը:
Մասնակցության արժեքը՝ 8 000 դրամ: Անհրաժեշտ պարագաների ցանկին ծանոթանալու եւ գրանցվելու համար զանգահարեք 077 93 93 77, 093 55 45 95 հեռախոսահամարներով:
***
GastroTour-ը հրավիրում է Բյուրական՝ մի շարք համեղ միջոցառումների մասնակցելու նպատակով: Համեղ եւ առողջ սննդի երկրպագուները կհամտեսեն օրգանական ելակ, կծանոթանան չրի եւ սուջուխի պատրաստմանը: Լճի ափին տեղի կունենա համատեղ ջանքերով բռնած խեցգետինների եւ թոնրում խորովված նապաստակի համտես:
Մանրամասներին ծանոթացեք այստեղ:
***
Եթե կիրակի օրը ցանկանում եք լիարժեք հանգստանալ եւ կտրվել աշխարհից՝ գնացեք Սեւան, որտեղ 09:00-ից մինչեւ 15:00-ը Բոհեմ արվեստանոց թեյարանում կանցկացվի յոգայի դաս:
Դասին մասնակցելու փաթեթի արժեքը կազմում է 5 000 դրամ: Լճի ափին յոգայի դասի մուտքն ազատ է:
Աննա Բուբուշյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: