Քաղցրավենիքի տոնավաճառ, թատրոններ, կիրակնօրյա արշավներ - Mediamax.am

exclusive
4995 դիտում

Քաղցրավենիքի տոնավաճառ, թատրոններ, կիրակնօրյա արշավներ



Ամռանը երեխաները վայելում են իրենց արդար հանգիստը՝ չհիշելով հանձնարարված արտագրությունների, չլուծված մաթեմատիկական խնդիրների եւ գրքերի պարտադիր ցանկի մասին: Մենք էլ, ողջունելով բոլոր մոռացկոտների եւ «ծույլերի» տրամադրությունը, լավ միջոցառումներ ենք առանձնացրել՝ հունիսյան անգործության մեջ հետաքրքիր դրվագներ ունենալու համար:

ՇԱԲԱԹ, ՀՈՒՆԻՍԻ 16

Շաբաթ օրը քաղցրակերներին  իրական տոն-փառատոն է սպասում. ժամը 11:00-22:00-ը Հյուսիսային Պողոտայում վաճառվելու են քաղցրավենիքի ամենատարբեր տեսակներ՝ փախլավայից մինչեւ մարշմելոուներ:


***

Տիկնիկային թատրոնում ժամը 12:00-ին «Կոշկավոր կատու»-ն իր հնարամտությունն է ցուցադրելու՝ ի ուրախություն բոլորին:


Տոմսերի արժեքը ՝ 800-1400 դրամ:

***

Ժամը 15:00-ին, Հովհաննես Թումանյանի թանգարանում նույնպես տիկնիկային ներկայացում է կայանալու, բայց՝ ինտերակտիվ: 3-8 տարեկան երեխաների օգնությամբ բարիշելու են Շունն ու Կատուն, ճամփորդելու են Աքլորի հետ եւ փորձելու են կծել Պոչատ աղվեցի պոչիկը:


Մասնակցության արժեքը՝1000 դրամ: Գրանցվելու համար զանգահարեք 010 56 00 21 հեռախոսահամարով:

***

Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում մեծերի հախից է գալու Օ՛Հենրիի «Կարմրամորթ առաջնորդի փրկագինը» պատմվածքի հայտնի հերոսը:


Չարաճճիությունների սկիզբը՝ ժամը 15:00-ին:

Տոմսերի արժեքը՝1000 դրամ:

***

Ժամը 16:00-ին Սիրահարների այգում շրջանաձեւ ընթերցանության ժամին իրենց պատմվածքները կարդալու են երիտասարդ ստեղծագործողները: Ընթերցումից հետո տեղի կունենա քննարկում:


***

Գյումրիի Դրամատիկական թատրոնում շաբաթ երեկոյան կցուցադրվի «Հարսանիք թիկունքում» ազդեցիկ  ներկայացումը, որը նվիրված է քառօրյա պատերազմի հերոսներին: Ներկայացման պրեմիերան վերջերս է կայացել՝ անտարբեր չթողնելով ոչ մի հանդիսատեսի եւ ստիպելով վերապրել այդ չորս օրերը:


Սկիզբը՝ ժամը 19:00-ին:

Տոմսերի արժեքը՝ 1000-2500 դրամ:

***

Ժամը 17:00-ին Բյուրականի  Chir's House Guest Center- ը երեխաներին կանչում է թութ թափ տալու եւ օրգանական ելակ եւ գիլաս հավաքելու, ինչից հետո՝ կուշտ փորով պարելու, խաղալու եւ վրանային տնակներ հավաքելու: Մայրիկներին էլ այդ ժամանակ մնում է սրճել եւ շրջել չրի արտադրամասով:


Մեկ անձի մասնակցության արժեքը 2000 դրամ է, իսկ ուղեւորությանը մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

***

Եթե տրամադրված եք քաղաքից շատ ավելի հեռու գնալ եւ նույնիսկ հասնել Արցախ՝ անպայման այցելեք Ստեփանակերտի օդանավակայանում կայանալիք Artsakh Airfest-ը, որի ընթացքում միաժամանակ օդ են բարձրանալու օդապարիկներ, պարապլաններ, ինքնաթիռներ, ուղղթիռներ:


Մուտքի արժեքը՝ 2000 դրամ, մասնրամասներն՝ այստեղ:

ԿԻՐԱԿԻ, ՀՈՒՆԻՍԻ 17

Կիրակնօրյա ժամանցը կրկին «պտտվում» է բնության գրկում հայտնվելու եւ պատմամշակութային կոթողներին ծանոթանալու շուրջ:

Team Travel-ը բոլոր ցանկացողներին արշավ է տանելու՝ Լոռու մարզի գեղեցկագույն վայրերով: Կտեսնեք Հոռոմայրի վանքային համալիրը, որմնանկարներով հարուստ Քոբերը, բուժիչ հատկություններ ունեցող Օձի Պորտ աղբյուրը:


Մասնակցության արժեքը՝6500 դրամ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

***

Off Road tour-ը առաջարկում է գնալ դեպի Ապարանի ջրամբար եւ այնտեղ խեցգետիններով եւ գարեջրով հագեցած օր ունենալ:


Մեկ անձի մասնակցության արժեքն է ՝9 000 դրամ, այն ներառում է ճանապարհածախսը, ուղեկցորդի վճարը, սնվելու հետ կապված բոլոր ծախսերը:

Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

***

Հեծանվորդների կիրակին նույնպես արշավային կլինի՝ նրանք կուղեւորվեն դեպի Արա լեռ եւ Ծաղկեվան վանք: Մասնակցության արժեքը 4000 դրամ է՝ հեծանիվի վարձույթը ներառյալ: Եթե սեփական հեծանվով եք գալու՝ արժեքը կկազմի 1000 դրամ:


Գրանցվելու համար այցելեք կազմակերպիչների ֆեյսբուքյան էջը:

***

ArmLand կազմակերպության արշավի վերջնակետը Գեղամա լեռներում գտնվող Վիշապալիճն է՝ իր նկարազարդված քարերով: Արշավի երկարությունը կկազմի մոտ 21 կմ:


Մասնակցության արժեքն է՝4 000 դրամ, այն ներառում է ուղեկցորդի եւ տրանպորտի ծառայությունները: Գրանցվել կարելի է այստեղ

***

Երեւանում կիրակնօրյա երեկոն մշակութային է՝ թատերական շեշտադրումներով: Ժամը 19:00-ին «Գոյ»-ի բեմում կցուցադրվի «Դեպի վերջ» աբսուրդի ժանրին պատկանող ներկայացումը: Այն բեմադրված է Նոբելյան մրցանակի դափնեկիր Սեմուել Բեքեթի «Էնդշպիլ» եւ «Աղետը» պիեսների հիման վրա:

Տոմսերի արժեքը՝ 2000 դրամ:

***

Ավելի կենսուրախ ներկայացում է սպասվում Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Ժամը 19:00-ին այնտեղ կսկսի «Իմ կինը, Ձեր ամուսինը եւ քաղաքապետի օգնականը» կատակերգությունը:


Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ:

***

Արամ Խաչատրյան համերգասրահում կիրակին կավարտվի «Մեր կյանքի ձայնը» համերգով՝ Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի եւ Արտո Թունջբոյաջանի մասնակցությամբ:


Սկիզբը՝ժամը 19:00-ին:

Տոմսերի արժեքը՝2000-10000 դրամ:

Աննա Բուբուշյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին