Աբովյանն ասում էր. «Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզունա ու հավատը»
Նաև ասում. «Օրհնվի էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտավ ու ղզլբաշի անիծած, չար շունչը մեր երկրիցը հալածեց»
Չարենցն ասում էր. «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»
Չարենցն ասում էլ էր. «Կքած կյանքի բեռի տակ, խոր գերության ընդերքում, իմաստության մի գետակ, հիմարության համերգում, Քանի՜ տարի, քանի՜ դար Վկայեցիր անհերքում»
Սահյանն ասում էր. «Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է»
Եվ ավելացնում. «Առհասարակ երկիրն իշխանություններին է, իսկ պատերազմի ժամանակ անունը դնում են հայրենիք ու հանձնում ժողովրդին»
Ու էլի շատերը… բոլորը… միշտ... հիմա
Իսկ մենք ի՞նչ` մենք` կանք, ճիշտ ու սխալ, բայց կանք, երկար-բարակ, բայց կանք, հարուստ-աղքատ` էստեղ ենք, լույս ու խավար` տեսել ենք, մահ ու ոճիր` ապրել ենք, սեր ու հրճվանք` զգում ենք, կզգանք:
Իսկ ինչո՞ւ, կարծեմ գիտենք` մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում, կամ էլ թե` մահը մերն է, մենք` մահինը, մարդու գործն է միշտ արդար:
Ինչպե՞ս…և իսկապես, ինչպե՞ս
Խնդիրնե՞ր` ոչ, չենք լսել, լուծումնե՞ր` ոչ, չգիտենք, այսինքն գիտենք, յուրաքանչյուրս..կարող ենք, բայց չենք անում…
Ախպար, գլուխգովան, «քցող-թռնող», անմիաբան, բայց արի ու տես հանճարից` հանճար, միասնականից` միասնական, կանգունից` կանգուն:
Ո՞վ ենք, որտեղի՞ց, տե՞ր ենք, թե՞ ստրուկ, 100 տարի թե՞ 2000…նույնն ենք, հայ ենք…..
Բնազդ…բնազդը կթելադրի…
Լինես արաբախոս, թե անգլախոս, քրիստոնյա, թե մուսուլման, Մոզամբիկում, թե Լոնդոնում…կզգաս, կզգաս ու կգաս, կմիանաս ու կմիացնես, թե դու չգաս` կուղարկես, իսկ ու՞ր` գիտես` Արևմտյան Հայաստան, Ջավախք, Նախիջևան, Արցախ ու Հայաստան…
Տե՞րն ենք` անխոս, ու՞ր ենք` փնտրում ենք կամ գտել ենք, 20, 30 տարի ա՞նց` նույնը, բայց չէ` արդեն գտած ու հասկացված…
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: