Հայաստանի նախկին փոխվարչապետ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի Բիզնեսի եւ տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանն ասել է, որ առանց արտաքին ռազմական համագործակցության Հայաստանը չի կարող ապահովել իր անվտանգությունը:
Վաչե Գաբրիելյանն այդ մասին ասել է՝ «Տնտեսական Կարմիր թել» հաղորդաշարի շրջանակում պատասխանելով Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանի հարցերին:
«Մեր ճանապարհատրանսպորտային մեկուսացման պայմաններում ի սկզբանե պետք չէ խնդիր դնել միայն սեփական տնտեսության հաշվին անվտանգությունը ապահովելու վրա, քանի որ դա ահավոր ծանր բեռ է լինելու», - նշել է նա:
Վաչե Գաբրիելյանն ասել է, որ եթե այսօր հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը Հայաստանում կազմում է 22 տոկոս, ապա անվտանգային խնդիրները պատշաճ կերպով լուծելու համար այդ ցուցանիշը պետք է աստիճանաբար հասցնել առնվազն 35 տոկոսի: 
«Առանց գոտիները ձգելու եւ վերաբաշխումներ անելու, առանց ռեսուրսների մոբիլիզացման՝ հանուն զարգացման, մենք չենք կարող երկարաժամկետ ապագա ունենալ», - շեշտել է Վաչե Գաբրիելյանը:
Զրույցի թեմաները ներկայացված են ստորեւ.
00:20՝  ընտրական համակարգերի եւ տնտեսության կապը
03:35՝  մեծամասնական համակարգը եւ կոալիցիոն բանակցությունների ժամանակացույցը
05:30՝  Միացյալ Նահանգները, Ռուզվելտը եւ արհեստակցական միությունները
07:12` ընտրական համակարգերն ու երկկուսակցական համակարգը
08:00՝  ընտրական համակարգերն ու ժողովրդի կամքը
09:15՝  բեւեռացումը՝ որպես ֆաշիզմի «նախերգանք»
09:54՝  գործունյա մեծամասնության սկզբունքը ՀՀ նախկին ընտրական համակարգում
14:00՝  քաղաքական մրցակցությունը եւ Հայաստանում իրական կոալիցիա ձեւավորվելու ռիսկերն ու հնարավորությունները
17:00՝  համամասնական համակարգը եւ «առաջին դեմքի» գործոնը
19:45՝  ընտրողի հետ կենդանի կապի կարեւորությունը
22:02՝  համամասնական համակարգն ու «թաղային հեղինակությունները»
24:41՝  աշխարհի լավագույն ընտրական համակարգը
25:00՝  հնարավոր վերադարձը նախագահական կամ կիսանախագահական համակարգին 
29:06՝  տնտեսական եւ անվտանգային հարցերը առաջիկա ընտրություններում



 








 
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: