2023թ. փետրվարի 20-ին Եվրոպական միությունն հայտարարեց Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) մեկնարկի մասին, որը գործելու է Համընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակներում:
Առաքելության ղեկավար է նշանակվել գերմանացի Մարկուս Ռիտերը:
1. Ո՞ր երկրի քաղաքացի է Մարկուս Ռիտերը:
61-ամյա Մարկուս Ռիտերը Գերմանիայի քաղաքացի է: Նա ամուսնացած է, ունի երկու զավակ:
2. Ի՞նչ կրթություն է ստացել:
Մարկուս Ռիտերը 1994 թվականին ավարտել է Հայդելբերգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
1995-1996 թվականներին ուսումը շարունակել է Շպեերի համալսարանում:
1996-1997 սովորել է վերահսկող սպաների Մյունսթերի ոստիկանական ակադեմիայում:
1999 թվականին Շպեերի համալսարանում ստացել է դոկտորի աստիճան (կառավարում եւ գիտություն):
3. Արդյո՞ք նա երբեւէ աշխատել է Հարավային Կովկասում:
Այո: 2007-2008 թվականներին Մարկուս Ռիտերը եղել է Վրաստանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության աշխատակազմի ղեկավարը:
4. Ի՞նչ թեժ կետերում է աշխատել Մարկուս Ռիտերը:
2004-2005 թվականներին ղեկավարել է Կոսովոյում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ոստիկանության աշխատակազմը:
2009-2011 թվականներին ղեկավարել է Աֆղանստանում գերմանական ոստիկանության նախագծային թիմը՝ միաժամանակ զբաղեցնելով Քաբուլում Գերմանիայի դեսպանության գլխավոր ոստիկանական խորհրդատուի պաշտոնը:
2012-2013 թվականներին նա եղել է Հարավային Սուդանում Եվրոպական Միության առաքելության (EUAVSEC) պլանավորման եւ գործողությունների բաժնի ղեկավար:
5. Ի՞նչ պաշտոններ է զբաղեցրել Մարկուս Ռիտերը Գերմանիայի ոստիկանական համակարգում:
1998-2004 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ֆրանկֆուրտի միջազգային օդանավակայանի դաշնային սահմանային ոստիկանությունում:
2008-2012 թթ. ղեկավարել է դաշնային ոստիկանության Կայզերսլաուտերնի գրասենյակը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: