Սայաթ-Նովան՝ Տիցիան Թաբիձեի անհայտ թարգմանությամբ, Չարենցն եւ Մահարին - Mediamax.am

exclusive
7914 դիտում

Սայաթ-Նովան՝ Տիցիան Թաբիձեի անհայտ թարգմանությամբ, Չարենցն եւ Մահարին


Եղիշե Չարենցը
Եղիշե Չարենցը
Էդվարդ Իսաբեկյանի «Սայաթ-Նովա» գեղանկարը
Էդվարդ Իսաբեկյանի «Սայաթ-Նովա» գեղանկարը
Տիցիան Թաբիձեն
Տիցիան Թաբիձեն
Տիցիան Թաբիձեն
Տիցիան Թաբիձեն

2023 թվականի մարտի սկզբին պատմաբան, գրականագետ, Վրաստանի գրականության թանգարանի տնօրեն Լաշա Բաքրաձեն պատմեց թանգարանի աշխատակիցների արժեքավոր ձեռքբերման մասին։ Նրանք բուկինիստներից գնել էին վրաց բանաստեղծ Տիցիան Թաբիձեի մի քանի ձեռագրեր, որոնց թվում էին Սայաթ-Նովայի բանաստեղծությունների ռուսերեն թարգմանությունները։


«Չգիտեինք, որ Տիցիան Թաբիձեն Սայաթ-Նովային ռուսերեն է թարգմանել, եւ որքան տեղյակ եմ, այդ թարգմանությունները երբեք չեն տպագրվել»,- նշել է Բաքրաձեն։


1895 թվականին ծնված եւ 1937 թվականին ստալինյան բռնաճնշումների զոհ դարձած
Տիցիան Թաբիձեն սովորել էր Քութաիսիի գիմնազիայում, որում ուսանել էր նաեւ Վլադիմիր Մայակովսկին։


1917 թվականին նա ավարտել էր Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը եւ մտերմացել ռուս սիմվոլիստների հետ։ Թաբիձեն վրացական «Երկնագույն եղջյուրներ» սիմվոլիստական խմբի առաջնորդներից էր։


1931 թվականին Վրաստանում նա ծանոթացել էր Բորիս Պաստեռնակի հետ, եւ բանաստեղծները մտերիմ ընկերներ էին դարձել։

Տեղեկանալով Լաշա Բաքրաձեի ձեռքբերման մասին՝ որոշեցի պարզել, թե ինչով էր պայմանավորված Տիցիան Թաբիձեի հետաքրքրությունը Սայաթ-Նովայի նկատմամբ։ Պարզվեց, որ մեծ աշուղը հիշատակվում է Թաբիձեի մի քանի բանաստեղծություններում։
Տիցիան Թաբիձեն Տիցիան Թաբիձեն


Այսպես, 1923 թվականի «Тбилиси» («О землю посохом ударил Горгасал…») բանաստեղծությունում այսպիսի տողեր կան (ռուսերեն թարգմանությունը ՝ Լ. Մալցեւի).

От крови, склеившей шафранные страницы.
И если чья-то песнь, как стих Саят-Нова,
Как лебедь, крылья над тобою распростерла,
То знай, что эти полумертвые слова
Текут из насмерть перерезанного горла.
Ты - город-мученик, и вечный твой гранит
Мне стал уже давно источником мучений, -
Певец твой легендарным соколом сгорит
В неопалимости купины поколений…
Так жди, когда, тобой сраженный влет,
Поэт к ногам твоим, как сокол, упадет.
Էդվարդ Իսաբեկյանի «Սայաթ-Նովա» գեղանկարը Էդվարդ Իսաբեկյանի «Սայաթ-Նովա» գեղանկարը


Իսկ սա «Мухамбази, которое не поется»  բանաստեղծությունն է (ռուսերեն թարգմանությունը ՝ Լ. Մալցեւի).

Из Ортачалы плыл Орбелиани
С уловом рыбы в легком челноке,
Зурна звенела в утреннем тумане,
Как будто бы подъем в татарском стане
Пронзительно трубили вдалеке…
И зурначами встрепанное утро
Уже грузилось в сливах на мулов,
В корзинах отливая перламутром
Росы коджорских утренних лесов.
Саят-Нова словами поутру
Трясет за косы сонную Куру, -
Там песнь его вовсю Каро горланит:
«Где прогремят стихи Саят-Нова,
Там гром гремит и клонится трава!»

И вот проснулся мой Тбилиси,
Спросонья потянулись цепи гор.
Ущельями зевнув, поднялись выси
И вызывают сердце на простор.
На двух горах с зарею над Кабахом
Необычайно снег порозовел,
Как на щеках сестер, которых замуж
Орбелиани выдать не успел.
С зарей еще прекрасней храм Кашвети.
В такое точно время, на рассвете,
Орбелиани плыл в родные дали,
Туда, где тамаду уже давно
Рога, вином наполненные, ждали
И подносили с криками вино:
«А ну-ка, парень, пей до дна смелее!»
Я - Тициан. Пусть знают, как я пью…
Но я в стихах во много раз сильнее:
Не только гром гремит под песнь мою -
Она под шум кладбищенской травы
Рассыплет в щепы гроб Саят-Новы.

2015 թվականին Սանկտ Պետերբուրգում լույս տեսած Գալինա Ցուրիկովայի «Տիցիան Թաբիձե։ Կյանք եւ պոեզիա» գրքում «Мухамбази, которое не поется» բանաստեղծության մասին ասվում է.

«Դա գրական փորձ է։ Տիցիանը հեռու է ժողովրդական երգչին նմանվելու մտքից։ Տասը տարի անց, երբ գրականության մեջ ամենուր առաջին պլան կբերվի  ժողովրդայնության  խնդիրը, եւ ժողովրդական երգիչների փառքը կբարձրացվի անհասանելի բարձունքի, Տիցիանը հարկ կհամարի հստակեցնել իր վերաբերմունքը։ 1935 թվականին հրատարակված «Սայաթ-Նովա» հոդվածում նա գրում էր.


«Ես դեմ եմ վրաց գրականության մեջ աշուղական ժանրի սրբադասմանը, դեմ եմ այն միտումին, որը ժամանակին ուրվագծվում էր թատրոնում եւ գրականության մեջ։ Նաեւ դեմ եմ աշուղական պոեզիան կինտոների պոեզիայի մակարդակի իջեցնելուն։ Պետք է սահմանել դրա սկզբնական հունը եւ գրական հիմնավորում գտնել»։
Տիցիան Թաբիձեն Տիցիան Թաբիձեն


«Տիցիանը ափսոսում էր, որ գրեթե ոչ մի վրացի եւ հայ գրող չեն տիրապետում իրենց եղբայրների լեզվին, «չնայած այն բանին, որ դարեր շարունակ մենք մտերիմ ենք եղել թե աշխարհագրորեն, թե մշակութային առումով»,- գրում է Գալինա Ցուրիկովան՝ նշելով, որ հենց Սայաթ-Նովան, ով գրել էր հայերեն, վրացերեն եւ թյուրքերեն, Թաբիձեի համար «ինտերնացիոնալիզմի» օրինակ էր հանդիսանում գրականության մեջ։

«Տիցիան Թաբիձե։ Կյանք եւ պոեզիա» գրքում ասվում է, որ «լրացնելով այդ բացը՝ Թաբիձեն ստեղծել էր 19-րդ դարի եւ ժամանակակից վրաց գրականության համառոտ ակնարկ, որը հրատարակվել էր հայերեն բանաստեղծի ընկերոջ՝ Եղիշե Չարենցի մասնակցությամբ։
Եղիշե Չարենցը Եղիշե Չարենցը


Գրքի մեկ օրինակը Չարենցը նվիրել էր հեղինակին՝ այս մակագրությամբ.

«Օ՜ Տիցիան։ Քանի որ գիրքդ թղթային ճգնաժամի պայմաններում այնքան էլ փայլուն չի տպագրվել մեր կողմից, պատվիրեցի ոսկեզօծել այս օրինակը՝ հին ժամանակների մեր գրքերի կազմերի ոճով։ Ընդունի՛ր ու մի նեղացի՛ր «ՀայՊետՀրատ»-ից։ Սրտանց բարեւու՛մ եմ։ Քո Եղիշե Չարենց։ 1932. III. 14. Էրիվան»։

Գալինա Ցուրիկովան մեջբերում է նաեւ Գուրգեն Մահարիի հուշերից այս հատվածը.

«Վերջին անգամ Տիցիանին տեսել էի Մինսկում՝ 1936 թվականի փետրվար-մարտին։ Պատահաբար հանդիպեցինք՝ հյուրանոցի միջանցքում։ Նա ինձ տարավ իր մոտ,  ծանոթացրեց կնոջ՝ Նինայի հետ։ Հիշում եմ, որ Չարենցը միշտ հիացմունքով էր խոսում Նինա Թաբիձեի մասին. «Ահա, թե ի՛նչ կին պետք է ունենա բանաստեղծը»։

Արա Թադեւոսյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին