Լուսանկարիչ Յուրի Մեչիտովը ներկայացրել է 1981 թվականի մայիսի 15-ին արված Փարաջանովի լեգենդար լուսանկարի պատմությունը:
«Առավոտյան 11:00 էր, երբ այցելեցի Փարաջանովին: Նա հյուրընկալել էր «Լենֆիլմ» կինոստուդիայի երկու աշխատակցուհիների, որոնք զբաղվում էին «Նռան գույնը» ֆիլմի պատճենների տպագրությամբ:
Լուսանկարը` Յուրի Մեչիտով
Բոլորս միասին իջանք Արսենի փողոցի մոտ եւ թեքվեցինք դեպի Թխինվալյան: Կարծում եմ, Փարաջանովն այդ մտահղացումը վաղուց ուներ: «Այստեղից բացվում է լավագույն տեսարանը դեպի սուրբ Մտածմինդա սարը՝ հիանալի կադր կստացվի», - ասաց մաեստրոն ու ցույց տվեց այն կետը, որտեղից պետք է լուսանկարեի:
Լուսանկարը` Յուրի Մեչիտով
Սերգեյը հեռվում կանգնեցրեց «Լենֆիլմ»-ի աշխատակցուհիներին, իր համար տեղ ընտրեց եւ կարգադրեց նկարել:
Լուսանկարը` Յուրի Մեչիտով
Այն ժամանակ պարզ «Զենիթով» էի նկարում: Մեկ էլ Սերգեյը զարմանալի հեշտությամբ ցատկեց դեպի վեր՝ մեկ անգամ, երկու, երեք… Հենց երրորդ լուսանկարն էլ ամենահաջողը ստացվեց»:













