Մեկ կադրում․ «Բոկա Խունյորս»-ի հաղթական գոլով ուրախացող Մարադոնան - Mediamax.am

509 դիտում

Մեկ կադրում․ «Բոկա Խունյորս»-ի հաղթական գոլով ուրախացող Մարադոնան


Լուսանկարը` Ultras World


Արգենտինայում բոլորն են սիրում ֆուտբոլ։ Հատկապես թեժ են անցնում Սուպերկլասիկոյի դիմակայությունները, երբ միմյանց դեմ մրցում են «Բոկա Խունյորս»-ն ու «Ռիվեր Փլեյթ»-ը։

«Մեկ կադրում» ներկայացնենք թիմերի 1992 թվականին կայացած հանդիպման ժամանակ արված լուսանկարը, որտեղ տարբեր երկրպագուների հետ ցնծում է նաեւ լեգենդար Դիեգո Մարադոնան։

1992 թվականի աշնանը «Լա Բոմբոներա» ստադիոնը, որտեղ բոլոր հանդիպումներն անցնում են լեփ-լեցուն ու խելահեղ տրիբունաներում, ընդունում էր «Բոկա»-ի ու «Ռիվեր Փլեյթ»-ի դիմակայությունը։

Տանտերերի տրիբունայում այս անգամ որպես երկրպագու եղել է նաեւ արգենտինացիների պաշտելի Դիեգո Մարադոնան։ Մարադոնան «Բոկա»-ի կազմում հանդես է եկել 1981-82 եւ 1995-97 թվականներին։ Նրա նորամուտի ու հրաժեշտի խաղերում ներկա են եղել հազարավոր երկրպագուներ, իսկ Մարադոնան միշտ խոստովանել է, որ «Բոկա Խունյորս»-ը յուրահատուկ տեղ ունի իր կյանքում։

1992-ին Մարադոնան հարազատ «Լա Բոմբոներա»-ում էր ու մյուս ֆուտբոլասերների հետ մեծ ոգեւորությամբ աջակցում էր սիրելի թիմին։ Լուսանկարում այն պահն է, երբ «Բոկա»-ն առաջ է անցնում հաշվի մեջ՝ մեծ ուրախություն պարգեւելով հավաքված երկրպագուներին։ Այս սպասված հաղթանակը մեծ իրարանցում է առաջացնում Արգենտինայում։ Ի դեպ, այդ մրցաշրջանում «Բոկա»-ն դառնում է երկրի չեմպիոն։

«Ես «Բոկա»-ի մեծ երկրպագու եմ, այն իմ մի մասնիկն է, իմ սերը։ Անհնար է չսիրել այս թիմն ու չապրել նրա գրանցած ամեն մի հաջողությամբ։ Որպես ֆուտբոլիստ ես այստեղ հիանալի օրեր եմ ապրել, կցանկանայի մի օր էլ լինել գլխավոր մարզիչ»,-տարիներ առաջ խոստովանել է արգենտինացին։




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին