Մեկ կադրում․ Տալն աջ ձեռքով սեղմում էր միայն մտերիմների ձեռքը, որոնց թվում Պետրոսյանն էր - Mediamax.am

1737 դիտում

Մեկ կադրում․ Տալն աջ ձեռքով սեղմում էր միայն մտերիմների ձեռքը, որոնց թվում Պետրոսյանն էր



Աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալն ու 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանն իրար շատ են հարգել։

Չնայած նրանք միմյանց դեմ բազմաթիվ պարտիաներ են անցկացրել ու պայքարել հաղթողի կոչման համար, սակայն դա չի խանգարել դառնալ ընկերներ։ Նրանք միասին հանդես են եկել ԽՍՀՄ հավաքականի կազմում, նվաճել բազմաթիվ տիտղոսներ։

Mediamax Sport-ի «Մեկ կադր»-ում շարքում անդրադառնում ենք հանդիպումներից առաջ Տալի եւ Պետրոսյանի ձեռքսեղմումներին։

Միխայիլ Տաը շատ փոքր տարիքից ունեցել է մի շարք հիվանդություններ։ Նա ծնվել է նաեւ ֆիզիկական թերությամբ՝ աջ ձեռքն ունեցել է ընդամենը երեք մատ։ Չնայած դրան՝ Տալը եղել է հիանալի դաշնակահար։

Մուտք գործելով շախմատային աշխարհ՝ անընդհատ փորձել է ծածկել ձեռքի թերությունը։ Պատահական չէ, որ պարտիան սկսելուց առաջ Տալը մրցակիցների ձեռքերը միշտ սեղմել է ձախով։

Սակայն շախմատիստը բացառություններ է արել եւ աջ ձեռքով ողջունել միայն ամենամտերիմներին։ Նրանցից է նաեւ Տիգրան Պետրոսյանը, որի հետ յուրաքանչյուր հանդիպում եղել է ողջ շախմատային աշխարհի ուշադրության կենտրոնում։

Տալը խոստովանել է, որ Պետրոսյանը մեծագույն շախմատիստ է, սակայն նաեւ հրաշալի մարդ ու ընկեր, ում նկատմամբ ինքը մեծագույն հարգանք է զգում։

Պետրոսյանը եւս գնահատել է Տալի տաղանդն ու միշտ դրական արտահայտվել նրա մասին։ Մի անգամ Պետրոսյանի ներկայությամբ խոսելիս են եղել շախմատային հանճարներից․ «Ես շախմատում միայն մեկ հանճարի գիտեմ, նա Միխայիլ Տալն է»,-ասել է հայ գրոսմայստերը։




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին