Մեկ կադրում. Անհնարինը հնարավոր դարձրած Բոբբի Մարտինը - Mediamax.am

exclusive
36361 դիտում

Մեկ կադրում. Անհնարինը հնարավոր դարձրած Բոբբի Մարտինը


Լուսանկարը` Getty Images


Սպորտով կարող են զբաղվել բոլորը՝ անկախ ֆինասական, կրոնական կամ էլ ֆիզիկական տվյալներից:

 

Սա ապացուցել է Բոբբի Մարտինը, որն ի ծնե ոտքեր չունի, սակայն մեծ կամքի շնորհիվ դարձել է ամերիկյան ֆուտբոլի ամենաճանաչված դեմքերից մեկը:

 

Բոբբին երկու տարեկանից քայլում է ձեռքերի օգնությամբ ու խոստովանել է, որ դրանք այնքան ուժեղ են, որ կարծես իր իսկական ոտքերը լինեն: Նա հանդես է եկել Ցինցինատիի համալսարանի ֆուտբոլի թիմի կազմում: 

 

Համալսարան ընդունվելուց հետո նա միանգամից միացել է ֆուտբոլի թիմին ու սկսել մարզումները: Մարզիչը՝ տեսնելով նրա ֆիզիկական ուժն ու նպատակասլացությունը, վերցրել է հիմնական կազմ: Առաջին խաղում մրցավարները նրան թույլ չեն տվել մտնել դաշտ, քանի որ, խաղի կանոնների համաձայն, ոտքերին պաշտպանիչ չունի հագած, հետեւաբար չի կարող խաղալ: Բնական է, որ վիճաբանություն է սկսվել, ինչից հետո նրան թույլատրել են ելույթ ունենալ ուսանողական մրցաշարում:

 

«Ֆուտբոլում իմ փոքր հասակն ինձ ոչ միայն չի խանգարում, այլ նաեւ օգնում է: Որպեսզի ուժեղ հարված կարողանաք անել, պետք է շատ կռանալ, իսկ ո՞վ կարող է ինձնից ավելի շատ կարճ լինել՝ ոչ ոք: Ես սիրում եմ այս սպորտն ու ինձ այնտեղ լիարժեք եմ զգում»,-խոստովանել է Մարտինը:

 

Նա իսկական ոգեշնչման աղբյուր է բազմաթիվ երեխաների համար, ովքեր ձգտում են հասնել հաջողության սպորտում. «Ես միշտ ասում եմ, որ սպորտում բոլորը հավասար են, այն օգնում է հաղթահարել ամեն ինչ, պետք է պարզապես նվիրվել ու աշխատել»: 

 

2006 թվականին նա հաղթել է ESPY հեղինակավոր մրցաշարում՝ դառնալով ֆիզիկական խնդիրներ ունեցող լավագույն մարզիկը:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին