Մեկ կադրում. Իգոր Նովիկովի չեմպիոնական շապիկը - Mediamax.am

exclusive
39899 դիտում

Մեկ կադրում. Իգոր Նովիկովի չեմպիոնական շապիկը


Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax


Հայկական հնգամարտն ասոցացվում է Օլիմպիական չեմպիոն Իգոր Նովիկովի հետ: Հենց նա է սկիզբ դրել ու զարգացրել այս մարզաձեւը Հայաստանում, որը, ցավոք, նրա մահից հետո աստիճանաբար վերացել է:

Mediamax Sport-ն այս անգամ «Մեկ կադրում» շարքում առանձնացրել է Նովիկովի Օլիմպիական շապիկը, որը նա ժամանակին նվիրել է իր հարազատ ֆիզկուլտուրայի ինստիտուտին:

Հնգամարտիկ Իգոր Նովիկովի ընտանիքը Երեւանում հաստատվել է, երբ նա եղել է 5 տարեկան: Արդեն հինգ տարի անց նա սկսել է հաճախել լողի, իսկ ավելի ուշ հանդես է եկել ԽՍՀՄ-ի բազմամարտի առաջնությունում: 1951 թվականից համալրել է ԽՍՀՄ-ի հնգամարտի հավաքականի շարքերը:

Մի քանի տարի անց արդեն մեդալներ է նվաճել Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում: Իսկ 1956 եւ 1964 թվականներին դարձել է Օլիմպիական չեմպիոն:

Չնայած Նովիկովն ազգությամբ ռուս է, բայց միշտ խոստովանել է, որ կապված է հայերին ու Հայաստանին, որտեղ մեծացել ու անցկացրել է իր կյանքի մեծ մասը: Մի անգամ նա խոստովանել է, որ ինքը հայ ժողովրդի ռուս զավակն է:

Նովիկովն ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Հենց այստեղ էլ գործում է տաղանդավոր մարզիկի անկյունը: Նովիկովն ինստիտուտին է նվիրել իր նվաճած գավաթներից, հեղինակած գրքերից ու այն շապիկը, որով դարձել է Օլիմպիական չեմպիոն:




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին